13:42 28.11.2018
Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթացող նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին այդ երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են հրապարակել՝ ըստ որի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին օրերին պարբերաբար հեռախոսազրույց է ունենում միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ՝ քարոզարշավի առումով նրան ուղղորդելով:
Ըստ Վրաստանի ԱԱԾ տարածած տեղեկության՝ իրենք պարզել են, որ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Գրիգոլ Վաշաձեին՝ քվեարկությունն իրենց ոչ ձեռնտու ուղղությամբ գնալու դեպքում կազմակերպել զինված հեղափոխություն:
Թեև վրացական ընդդիմության ներկայացուցիչները շտապել են պատասխան հայտարարություն անել՝ դա համարելով սադրանք ընտրությունից առաջ, իշխանությունը համարում է, որ բացահայտվել է Վաշաձեի և Սաակաշվիլիի կապը հակասահմանադրական ճանապարհով իշխանափոխություն կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին Վրաստանում տեղի ունեցած նախագահի ընտրության առաջին փուլում որևէ թեկնածու չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը: Նշանակվեց երկրորդ փուլ, որին մասնակցում են ամենաշատ ձայներ հավաքած՝ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն և անկուսակցական, իշխանության աջակցությունն ստացած Սալոմե Զուրաբիշվիլին:
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...