13:50 28.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, ՀՔԾ օրվան նվիրված տոնական միջոցառման ժամանակ ամփոփելով իր պաշտոնավարման շրջանում կատարված աշխատանքները, նշեց, որ աննախադեպ էր նաև «Զիբիլիքս»-ի գործով արձանագրված արդյունքը, քանի որ առաջին անգամ նախաքննության ընթացքում հիմնավորվեց ընտրակեղծարարության ողջ շղթան:
Խաչատրյանը հայտնեց, որ հիշյալ քրգործով վերսկսված նախաքննության ընթացքում հունիս-սեպտեմբեր ամիսներին 200-ից ավելի անձինք են հարցաքննվել, դատարան է ներկայացվել 14 միջնորդություն` խուզարկության, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և այլն, տարբեր հասցեներում միաժամանակ իրականացրել են մի շարք խուզարկություններ, 61 զննություններ, առգրավումներ, առերեսումներ և այլն:
«Իրականացված քննչական և դատավարական գործողություններով, դրանց զուգահեռ ԱԱԾ և ոստիկանության գործընկերների հետ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կառույցի ղեկավարը և SAS սուպերմարկետների ցանցի տնօրենը իրենց կողմից ձևավորված ենթաշտաբների ղեկավարների միջոցով 2017թ. մայիսի առաջին 10-օրյակի ընթացքում շուրջ 130 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, որպես ընտրակաշառք, յուրաքանչյուրին 10 000-ական դրամով բաժանել են ընտրողներին ՀՀԿ կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուի օգտին քվեարկելու համար:
Վերոնշյալ հանցավոր արարքների կատարման համար նշված 2 անձանց, կաշառք տալու հարցում իրենց օժանդակած 9 անձանց մեղադրանքներ են առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, և քրգործը 11 մեղադրյալների վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Բոլոր մեղադրյալներն իրենց մեղքը ամբողջությամբ ընդունել են, այս գործով դատաքննությունը չի ավարտվել»,- ասաց ՀՔԾ պետը:
19:41 28.04.2025
Բարձր կատարողականով դպրոցները կխրախուսվեն, ցածրի դեպքում՝ կստանան աջակցություն. նախագիծՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծով սահմանվում Է ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններին բարձր կատարողականի արդյունքով խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում […] ...
19:36 28.04.2025
Լավրովը հանդիպել է Չինաստանի ԱԳՆ ղեկավարի հետՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Իի հետ։ Հանդիպումը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում՝ BRICS-ի երկրների արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարների հանդիպման շրջանակում։ Նախարարները ջերմորեն ողջունել են և միմյանց ձեռք են սեղմել: ...
19:30 28.04.2025
Սպիտակ տունը Թրամփի պաշտոնավարման առաջին 100 օրը պատմական է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատարել է հարյուրավոր խոստումներ և ունեցել է ամենապատմական պաշտոնավարման առաջին 100 օրը, ասել է Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լևիթը։ «Թրամփի առաջին 100 օրերը, անկասկած, եղել են ամենամոնումենտալն ու պատմականը ամերիկյան պատմության մեջ ցանկացած վարչակազմի համեմատությամբ: Նախագահ Թրամփն արդեն կատարել է իր տված հարյուրավոր խոստումները», – ասել է Լևիթը ճեպազրույցում: Նա ասել […] ...
19:20 28.04.2025
Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ Բուխարեստում կայացել է ոգեկոչման արարողությունԱպրիլի 27-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Տիգրան Գալստյանը և դեսպանության անձնակազմը մասնակցել են Բուխարեստի Սրբոց Հրեշտակապետաց Առաջնորդանիստ Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Ռումինահայոց թեմի առաջնորդ Տեր Տաթև եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ մատուցվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին և ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչմանը նվիրված պատարագ, որին հաջորդել է ծաղկեպսակների զետեղման արարողությունը։ Ռումինահայ համայնքի կողքին արարողությանն […] ...
19:12 28.04.2025
Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել. Անահիտ ԱվանեսյանՄասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպք է արձանագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Հանրապետական շտապօգնության ծառայության Աշտարակի բրիգադը կանչի վայրում էր, երբ դանակով զինված քաղաքացին հարձակվել է բուժաշխատողների վրա: Տուժել է շտապօգնության վարորդը: Ոստիկանություն հաղորդում է ներկայացվել: Խիստ դատապարտում եմ տեղի ունեցածը, անընդունելի համարում բուժաշխատողների հանդեպ ուժի և […] ...
19:00 28.04.2025
Նա լավագույն օրինակն է մյուսների համար․ Կոմպանին գովել է Մյուլերին«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին գովել է մյունխենյան թիմի գերմանացի հարձակվող Թոմաս Մյուլերին, որը 500-րդ խաղն է անցկացրել Բունդեսլիգայում: «Յուրաքանչյուր խաղ ունի իր պատմությունը: Մյուլերի էլիտար մտածելակերպը նրան բերեց այս ակումբ և կառուցեց նրա կարիերան։ Նա լավագույն օրինակն է մյուսների համար: Մենք կունենանք պահեր՝ նշելու Թոմասի նվաճումը, բայց հիմա մենք ուզում ենք երեք միավոր»,- ասել […] ...