Հայաստանը զենք ստանո՞ւմ է, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Հրանտ Մարգարյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Հայաստանը զենք ստանո՞ւմ է, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Հրանտ Մարգարյանին

20:37 27.11.2018

Աժ արտահերթ ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանն այսօր հակադարձել է ՀՅԴ կուսակցությունից առաջադրված պատգամավորության թեկնածու Հրանտ Մարգարյանին։ Մինչ այդ Մարգարյանը հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո Հայաստան զենք չի ներմուծվել։

«ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հարցազրույց է տալիս ու ասում, որ մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել: Քիչ է մնում ասեն՝ տղերք, մայիսից այս կողմ Հայաստանին զենք չի մատակարարվել, հարձակվեք, իսկական ժամանակն է, դուք՝ այդ կողմից, մենք՝ այս կողմից: Նախ՝ ես ուզում եմ հիասթափեցնել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցչին, Հայաստանին զենքի մատակարարումն ընթանում է բնականոն, պլանավորված ձևով»,- ասել է Փաշինյանը։

Նա իր հերթին հակադարձ մեղադրանք է ներկայացրել Մարգարյանին՝ հայտարարելով, որ Զինված ուժերը և հայ ժողովուրդը, ի հեճուկս ՀՅԴ-ի ներկայացուցչի ու ՀՀԿ-ի, պատրաստ են կանգնել մինչև վերջ հայրենիքը պաշտպանելու գործում։ Սրան ավելի ուշ պատասխանել է Դաշնակցության ներկայացուցիչը։

«Խորհուրդ ունեմ տալու պրն․ Փաշինյանին` իր խոսքը սրբագրի, որովհետև Ղարաբաղի ազատամարտը պաշտպանողները թալանչիներ չեն»,- ասել է Մարգարյանը։

https://www.facebook.com/arfdofficial/videos/603572193405625/

Հեռակա բանավեճն արդեն շարունակվել է երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն ֆեյսբուքյան գրառմամբ է պատասխանել Մարգարյանին։

«Հարգելի Հրանտ Մարգարյան, Դուք սխալվում եք: Ասում եմ լրջորեն և պաշտոնապես»,- գրել է Փաշինյանը։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2201268273526889

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հրդեհ ավտոմեքենայում

08:16 25.11.2024

Հրդեհ ավտոմեքենայում

Նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է «BMW» մակնիշի ավտոմեքենա։ ...

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

08:00 25.11.2024

Ուրուգվայում ավարտվել է նախագահական ընտրությունների քվեարկությունը

Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%: Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։ Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա […] ...

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

BACK_TO_TOP