Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Փաշինյանը մանրամասներ է հայտնել Թեղուտի հանքավայրի և Ալավերդու պղնձաձուլարանի խնդիրների մասին

19:42 27.11.2018

Թեղուտի հանքավայրը կշահագործվի, երբ նորոգվի պոչամբարի ամբարտակը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ալավերդի քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտնել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակի առաջին համար Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ ընտրվելու առաջին օրվանից այս թեմայով ես զբաղվել եմ։ Երբ Թեղուտի հանքավայրը շահագործվել է, շահագործվել է ռուսական ՎՏԲ բանկից 380 մլն դոլար վարկի ներգրավմամբ։ Այս տարվա փետրվարին պարզվել է, որ պոչամբարի ամբարտակի հետ կապված խնդիր կա, այս պայմաններում հանքավայրի աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է եղել դրա վերականգնումը։ Այդ հանգամանքով պայմանավորված՝ փորձել են նոր վարկ վերցնել ու զուգահեռ չեն կարողացել սպասարկել վարկը։ Այդ ընթացքում նաև չեն կարողացել ամբարտակը վերականգնելու համար նոր վարկ վերցնել, որովհետև և՛ Թեղուտը, և՛ պղնձաձուլական գործարանը գրավ են դրված եղել բանկից վերցված նախորդ վարկի դիմաց։

Արդյունքում՝ կառավարությունը հրավիրել է և ՎՏԲ-ին և «Վալեքս»-ին ու ասել՝ բանակցեք  ու գտեք լուծում։ Արդյունքում՝ Թեղուտի հանքավայրն անցել է բանկի հսկողության ներքո։ Մենք պարտավորություն ենք դրել բանկի վրա՝ ներգրավելու նոր օպերատոր, որը կաշխատացնի այդ հանքավայրը։ Հիմա մեր հայրենակից, ռուսաստանահայ Նորիկ Պետրոսյանը ստանձնել է այդ գործը։ Մենք մի պայման ենք դրել ու խնդիր առաջադրել Պետրոսյանին, որպեսզի Թեղուտում լինի այնքան աշխատատեղ, որ, եթե պատմությունը երկարի, պղնձաձուլարանի աշխատակիցներին աշխատանքի վերցնեն Թեղուտում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի խոսքերով՝ հանքավայրի շահագործման համար որոշ ժամանակ է հարկավոր։

«Առանց այդ ամբարտակի նորոգման հնարավոր չէ աշխատեցնել հանքը։ Շուրջ 14 մլն դոլարի ներդրում է պետք վերանորոգման համար, որից հետո հանքավայրը կաշխատի, հնարավորինս արագ, շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև պղնձաձուլարանի խնդրին։

«Պղնձաձուլարանը չի փակվել ստուգումների արդյունքում։ Դա կապված է եղել Թեղուտի կարգավիճակի փոփոխության հետ, որովհետև այն գրավի տակ է։ Հիմա բանակցություններ են ընթանում, թե ում կմնան դրանք: Կամ երկուսն էլ մնում են «Վալեքս»-ին կամ վերցնում է ՎՏԲ-ն, կամ ռուսական «Ռուսսկայա Մեդ» ընկերությունն ու փորձում աշխատեցնել»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ այս պահին նոր պղնձաձուլարանների կառուցման բանակցություններ են ընթանում երկու տարբեր կազմակերպությունների հետ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում

18:45 21.11.2024

ԲԸՏՄ-ն մի շարք խախտումներ է արձանագրել հանքաքար վերամշակող ընկերությունում

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Արարատի մարզի Դարակերտ բնակավայրում գործող «ԱՍՍԱԹ-Մ» ՍՊԸ-ում արձանագրել է մի շարք խախտումներ։ Մասնավորապես, հանքաքարի վերամշակման ընթացքում ընկերությունը տարածքում առկա խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության կատարել է ապօրինի ջրառ։ Տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժնի պետի որոշմամբ՝ ապօրինի խորքային հորի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենը ենթարկվել է վարչական տուգանքների ընդհանուր՝ 2․800․000դր։ Ներկայացվել […] ...

Տիգրան Մինասյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ի արծաթե մեդալակիր

18:40 21.11.2024

Տիգրան Մինասյանը՝ զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ի արծաթե մեդալակիր

Երևանում անցկացվող ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ: Եզրափակչում Մինասյանը պարտվել է ԿԺԴՀ-ի ներկայացուցչին։ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ։ ...

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

18:35 21.11.2024

Արսեն Թորոսյանը հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում Արսեն Թորոսյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի խորացումը՝ ընդգծելով բարեկամական խմբերի սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Նա նշել է, որ վերջին տարիներին հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց զարգանում են, […] ...

Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

18:28 21.11.2024

Այսօր Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրն է

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում այսօր նշվել է Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրը, որին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումն անցկացրել է Ֆրանսերենի հայ ուսուցիչների ասոցիացիան՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհավորել է ֆրանսերենի ուսուցիչներին մասնագիտական տոնի առիթով և շնորհակալություն հայտնել գործընկերներին միջոցառման կազմակերպման համար: «Նոր չափորոշչի ներդրման […] ...

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

18:23 21.11.2024

Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ վերընտրվել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ

Միխայիլ Մամիաշվիլին կշարունակի ղեկավարել Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՌԸՖ)։ ՌԸՖ-ի նախագահը վերընտրվել է միաձայն որոշմամբ։ 61-ամյա Մամիաշվիլին նախագահի միակ թեկնածուն էր, հաղորդում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Միխայիլ Մամիաշվիլին 6-րդ անգամ է ընտրվում այդ պաշտոնում։ Նա այս պաշտոնը զբաղեցնում է 1998 թվականից, մինչ այս վերընտրվել էր 2002, 2008, 2013, 2016, 2020 թվականներին։ Հիշեցնենք, որ վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն […] ...

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

18:17 21.11.2024

Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին՝ թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ ԵՄ հարթակում: Երկկողմ գործընկերության օրակարգի հետագա ընդլայնման համատեքստում բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ զրուցակիցները կարևորել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում […] ...

BACK_TO_TOP