Անցումային արդարության ատյանը պետք է գործի մոտավորապես Նյուրենբերգյան դատավարության ձևաչափով. Վարուժան Ավետիսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+7.09 oC

Անցումային արդարության ատյանը պետք է գործի մոտավորապես Նյուրենբերգյան դատավարության ձևաչափով. Վարուժան Ավետիսյան

16:36 27.11.2018

Վարուժան Ավետիսյան անցումային արդարադատություն

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սասնա ծռեր» համահայկական կուսակցությունն այսօր իր նախընտրական ծրագիրն է ներկայացրել: Կուսակցության ներկայացուցիչներն ասել են, որ ծրագիրը 5 բաժին ունի, որոնցում ներկայացված են իրենց պատկերացումները իրավունքի ու արդարության, պետական կառավարման և կադրային քաղաքականության, սոցիալ-տնտեսական զարգացման, անվտանգության և պաշտպանության, Արցախի միացման, հայրենիք-սփյուռք կապի ու արտաքին հարաբերություններին առնչվող հարցերի վերաբերյալ:

«Առանց քաղաքական որոշումների, առանց անցյալի իրավաքաղաքական գնահատումի և համապատասխան եզրակացությունների ու իրավական հետևանքներ ստեղծելու հնարավոր չէ առաջ շարժվել, տնտեսություն զարգացնել, սոցիալական կարիքներ բավարարել, պաշտպանություն ապահովել, Արցախի հարցը լուծել, արժանապատիվ արտաքին հարաբերություններ հաստատել: Այդ ներքին հիվանդությունն է, որ մենք պետք է ախտորոշենք և բուժենք, նոր անցնենք պետության շինարարության և ազգի մոբիլիզացիայի ու կազմակերպման գործին»,- ասել է կուսակցության ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:

Ըստ Ավետիսյանի՝ ի դեմս ԱԺ-ի՝ պետությունը պետք է իրավաքաղաքական գնահատական տա նախորդ ռեժիմների գործունեությանը և արձանագրի այդ գործունեության հասցրած ծանր հետևանքները և ապահովի անցումային արդարադատություն:

«Մենք պնդում ենք, որ անցումային արդարության ատյանը պետք է ձևավորվի և գործի մոտավորապես Նյուրնբերգյան դատավարության ձևաչափով, տրամաբանությամբ և կայացնի այդպիսի կարևորության, այդպիսի խորության և ծավալայնության որոշումներ»,- ասել է Ավետիսյանը՝ հավելելով, որ այդ որոշումները հնարավորություն կտան վերադարձնել կատարված մեծ թալանը և կատարել առաջին ներարկումը սոցիալ-տնտեսական կյանքում, որպեսզի տնտեսության օրգանիզմը վերականգնվի»,- հավելել է «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

«Ես կառավարության նիստում էլ ասեցի, որ Հայաստանի մարդկան 90 տոկոսը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։«Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

23:25 22.11.2024

Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

23:18 22.11.2024

Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյով

Իսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

23:10 22.11.2024

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան  ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

23:00 22.11.2024

ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ

Նոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...

BACK_TO_TOP