15:32 27.11.2018
Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուբեն Մխիթարյանի նախագահությամբ, մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումն անձեռնմխելիության հիմքով վերացնելու վերաբերյալ բողոքի քննությունը: Երկրորդ նախագահը ներկա է դատավարությանը:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողների հարցին` ի՞նչ սպասելիքներ ունեն, արձագանքեց, որ սպասելիքների մասին չէր ցանկանա խոսել:
«Դատարան մենք չենք եկել սպասելիքների հետ կապված, մենք դատարան եկել ենք ներկայացնելու մեր և մեր վստահորդի դիրքորոշումը»,- ասաց նա:
Ալումյանը նշեց, որ մեղադրանքի մեջ կենտրոնական դեր է խաղում այն արտահայտությունը, որ փետրվարի 23-ից մինչև մարտի 1 -ը Հայաստանում սահմանված է եղել փաստացի ռազմական դրություն, դա նշանակում է, որ հրամանագրով ռազմական դրություն սահմանված չէ, բայց փաստացի գործում է ռազմական դրության վիճակ:
Դա, ըստ Ալումյանի, նախատեսված է օրենքով, այն բաղկացած է մոտ 20 տարբեր բաղադրիչներից, և դրանցից գոնե մեկը այդ շրջանում գոյություն չի ունեցել, այսինքն` փաստացի ռազմական դրություն իրականում չկար և չէր էլ կարող լինել: Ալումյանը նշեց, որ նաև մեկ այլ փաստարկ կա, որ նկարագրվում է մեղադրանքի մեջ, այն է` մարտի 1-ի ցույցը, որ ցրվել է ուժի կիրառմամբ, մեղադրանքի մեջ նկարագրված է, որ ցույցը եղել է բացառապես խաղաղ և անզեն:
«Մենք վկայակոչել ենք տասնյակից ավելի դատական ակտեր, ուժի մեջ մտած դատավճիռներ, որտեղ հստակ գրված է, որ այդ ցույցի այս կամ այն մասնակիցը կատարել է այս կամ այն բռնի գործողությունը, կիրառել է այս կամ այն զենքը, դրանք ուժի մեջ մտած դատավճիռներ են, և այդ դատավճիռները կասկածի տակ կարող է դնել այն անձը, որի նկատմամբ կայացվել է, ցանկացած քաղաքացի, բայց պետությունն իր անունից կայացված դատավճիռը չի կարող դնել կասկածի տակ, քանի այն օրինական ուժի մեջ է գտնվում: Այդ դատավճիռները քննչական մարմինը դրել է կասկածի տակ՝ մեղադրանքի մեջ նշելով դրանց ուղղակիորեն հակասող փաստարկ»,- ասաց Ալումյանը:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...