ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» Լիգայի այսօրվա խաղերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» Լիգայի այսօրվա խաղերը

17:44 19.10.2017

Այսօր կկայանա ՈՒԵՖԱ-ի «Եվրոպա» լիգայի խմբային խաղերի հերթական տուրը: A խմբում  առաջատարի դիրքը զբաղեցնելու համար կպայքարեն իսպանական «Վիլյառեալը» և չեխական «Սլավիան», նրանք երկուսն էլ ունեն 4 ական միավոր: Այս խմբի մյուս խաղում կհանդիպեն ղազախական «Աստանան ու իսրայելական «Մակկաբին»:

B խմբի  առաջատար Կիևի «Դինամոն» կհյուրընկալի շվեյցարական «Յանգ Բոյզին», իսկ ալբանական «Սկենդերբեուն» սերբական «Պարտիզանին»:

C խմբում  գերմանական «Հոֆֆենհայմը» կմրցի թուրքական «Իստամբուլ ԲԲ»-ի հետ, իսկ պորտուգալական «Բրագան» կընդունի բուլղարական «Լուդոգորեցին»:

D խմբում իտալական կմրցեն «Միլանը» և հունական «ԱԵԿ»-ը, Ավստրիական «Աուստրիան» ու խորվաթական «Ռիեկան»: 

E խմբում իտալական «Ատալանտան» կընդունի կիպրական «Ապոլլոնին», իսկ անգլիական «Էվերթոնը»՝ ֆրանսիական «Լիոնին»:

F խմբում մոլդովական  «Շերիֆի» ու ռուսական «Լոկոմոտիվի», ինչպես նաև չեխական «Զլինի» ու դանիական «Կոպենհագենի» խաղերից հետո պարզ կդառնա խմբի առաջատարը:

G խմբում առաջատար ռումինական «Ստյաուան» կհյուրընկալվի իսրաելական «Հապոել ԲՇ»-ին, իսկ խմբի հետնապահ շվեյցարական «Լուգանոն կընդունի չեխական «Վիկտորիային:

H խմբի առաջատարներ անգլիական «Արսենալն» ու սերբական «Ցրվենա Զվեզդան» կմրցեն միմյանց հետ, իսկ գերմանական «Քյոլնն» ու բելառուսական «ԲԱՏԵ»-ն կփորձեն միավորներ վաստակել առաջատարներից հետ չմնալու համար:

I խմբում տեղի կունենան ֆրանսիական «Մարսելի» և պորտուգալական «Գիմարայենշի», ինչպես նաև թուրքական «Կոնյասպորի» և ավստրիական «Զալցբուրգի» դիմակայությունները:

J խմբում ուկրաինական «Զարյան» կընդունի գերմանական «Հերտային», իսկ խմբի առաջատար շվեդական «Էստերսունդը»՝ իսպանական «Աթլետիկին»:

K խմբում թերևս ամենաթեժ խաղը կլնի  ֆրանսիական «Նիցցա»-յի և իտալական «Լացիոյի» դիմակայությունը, երկուսն էլ 6 ական միավորով գլխավորում են խումբը: Մյուս խաղում հոլանդական «Վիտեսսը» և բելգիական «Զյուլտ Վերգեն» կփորձեն առաջին միավորները վաստակել:

L խմբում մակեդոնական «Վարդարը» կխաղա իսպանական «Ռեալ Սոսյեդադի» հետ, իսկ ռուսական «Զենիթը»՝ նորվեգական «Ռուսենբորգի» հետ: Հիշեցնենք, որ «Վարդարի կազմում են խաղում Հայաստանի հավաքականի խաղացողներ Տիգրան Բարսեղյանը և Հովհաննես Համբարձումյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

23:20 27.11.2024

Վրաստանի խորհրդարանում կարծում են, որ ԵՄ-ին անդամակցելու դեպքում երկիրը կկործանի տնտեսությունը

Վրաստանի տնտեսությունը անկում կունենա, եթե երկիրն այսօր անդամակցի Եվրամիությանը, և նա ստիպված կլինի անհապաղ կատարել ԵՄ-ում գործող բոլոր սահմանափակումները։ Այս մասին վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։ «Մենք պետք է պատրաստվենք Եվրամիության անդամ դառնալու այն ժամանակ, երբ մենք կհաղթենք, այլ ոչ թե կպարտվենք և կվնասենք ինքներս մեզ։ եթե […] ...

BACK_TO_TOP