Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» հեռանում է Թուրքիայից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» հեռանում է Թուրքիայից

13:17 27.11.2018

Հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսի «Բաց հասարակության հիմնադրամը» որոշել է փակել Թուրքիայի իր ներկայացուցչությունը, ինչը պայմանավորված է վերջին շրջանում թուրքական լրատվամիջոցներում հիմնադրամի հասցեին հնչած մեղադրանքներով։ Ներկայացուցչության ղեկավարը հայտնել է, որ իրենք շուտով հայց են ներկայացնելու Թուրքիայում իրենց կառույցը լուծարելու համար։

Հիմնադրամի հասցեին հնչող մեղադրանքները կապված են Թուրքիայի նախագահի ագրեսիվ հայտարարությունների հետ։ Նա Սորոսին մեղադրել է Թուրքիայում պառակտում մտցնելու փորձի մեջ ու հայտարարել, թե 2013 թվականին Թուրքիան ցնցած ցույցերը հենց Սորոսն է ֆինանսավորել այդ հիմնադրամի միջոցով։ Դրանից հետո ընդդիմադիրները սկսել են տարածել Էրդողանի լուսանկարը Սորոսի հետ։

Սորոսի հիմնադրամը, որի պաշտոնական անվանումն է Open Society Foundations («Բաց հասարակության հիմնադրամ»), ողջ աշխարհում դրամաշնորհային ծրագրեր է իրականացնում և ֆինանսավորում մարդու իրավունքների և ազատությունների, քաղաքացիական հասարակության կայացմանն ուղղված ծրագրեր։

Ազգայնական կառավարությունների և ուժերի կողմից այս կառույցը հաճախ մեղադրվում է երկրների ներքին գործերին խառնվելու, ազգային ավանդույթների դեմ պայքարի մեջ։

Նույն մեղադրանքների արդյունքում վերջերս հիմնադրամն իր կենտրոնակայանը Հունգարիայից տեղափոխեց Գերմանիա։ Հունգարական ազգայնական իշխանություններն այս հիմնադրամը ճանաչել են որպես օտարերկրյա գործակալական կազմակերպություն ու սկսել են ճնշումներ գործադրել դրա վրա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը

11:34 07.04.2025

Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը

Ամբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ  580 LED լուսատու: ...

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

11:28 07.04.2025

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:12 07.04.2025

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:58 07.04.2025

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

10:50 07.04.2025

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

BACK_TO_TOP