19:50 26.11.2018
Ադրբեջանում նոյեմբերի 27-ին կշարունակվի ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատավարությունը: Փաստաբան Արա Ղազարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք այս գործով արդեն դիմել են ՄԻԵԴ, ՄԻԵԴ-ի միջոցով սպասում են քրեական գործի նյութերին, սակայն դրանք Ադրբեջանը չի ուղարկում, փաստացի, Ադրբեջանն արդեն ՄԻԵԴ հրահանգը չի կատարում:
«Միայն լրատվամիջոցներից իմացանք, որ գործը մտել է դատական փուլ, բայց ինչո՞ւ պետք է լրատվամիջոցներից իմանանք: Ադրբեջանը, Հայաստանի պես, Եվրոպական խորհրդի անդամ պետություն է, պարտավոր է համագործակցել Հայաստանի հետ, բացի դրանից՝ Մինսկի կոնվենցիայի անդամ պետություն է, պարտավոր է համագործակցել, մինչդեռ նշելով, որ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են, հրաժարվում է համագործակցել, բայց չէ՞ որ սեղանին դրված է մարդու իրավունքը, կան միջազգային փաստաթղթեր, որոնցով պարտավոր է համագործակցել, թեկուզ նվազագույն չափով, բայց դա էլ չի անում»,- ասաց նա:
Ղազարյանը հայտնեց, որ հիմնական գանգատը ներկայացված է ՄԻԵԴ, սպասում են Ադրբեջանի պատասխանին` դրան պատասխանելու համար, առայժմ այդքանն է: Նա նշեց, որ այս գործին «միջամտությունը» ՄԻԵԴ-ի անմիջական մասնակցությամբ է ստացվում, չմոռանանք, որ ՄԻԵԴ-ը դեռ հուլիս ամսին որոշում է կայացրել գործով դատաքննություն սկսելու` արագացված կարգով, գործին տալով առաջնահերթություն, ՄԻԵԴ-ն ամբողջությամբ ներգրավված է, մենք հիմա դատաքննության փուլում ենք ՄԻԵԴ-ում:
Հարցին` Ադրբեջանի արձագանքելիությունի՞ց է կախված ՄԻԵԴ-ում այս գործի ընթացքը, փաստաբանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի արձագանքման արագությունից կախված չէ, գործընթացը կարող է մի փոքր ձգձգվել, բայց նախատեսվող հիմնական ժամանակահատվածը Ադրբեջանի դիրքորոշումից կամ գործողությունից չի տուժի:
Փաստաբանը հայտնեց, որ Կարեն Ղազարյանի մեղադրանքը որոշ կետերով խստացվել է, իրենք ստացել են Ադրբեջանի պատասխանը, համեմատում են, տեսնում են, որ խստացվել է:
«Ինձ հետաքրքրում է` մարդու հիմնարար իրավունքները հարգո՞ւմ են, թե՞ ոչ: Առաջին հերթին, Կարենը ձերբակալման օրվանից մինչ այսօր գտնվում է առանց արտաքին աշխարհի հետ կապի, կալանքի տակ, սա արդեն իսկ խնդիր է բարձրացնում դատավարության, արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից: Կարենին մինչև հիմա թույլ չի տրվում կապվել` զանգել, նամակ գրել կամ ամենատարբեր եղանակներով կապ հաստատել իր ծնողների հետ:
Եթե դա լիներ նախաքննության փուլ, և մենք ասեինք, որ նախաքննական գաղտնիքի խնդիր կա, կարելի էր ասել, որ նման սահմանափակումը հետապնդում է իրավաչափ նպատակ, բայց գործն արդեն մտել է դատաքննության փուլ, և դատաքննությունը դռնփակ չէ, ուստի Կարենին թույլ չտալ ընդհանրապես հաղորդակցվել իր ծնողների հետ, դա անիրավաչափ է. միայն կցկտուր ինֆորմացիա են փոխանակում Կարմիր խաչի ներկայացուցիչները, Կարմիր խաչն էլ չեզոքություն է պահպանում, չափազանց պասիվ ակտիվությամբ է գործում, բայց ավելին չի էլ կարող, այսինքն` այն, որ Կարենը գտնվում է ամբողջությամբ շրջափակման մեջ, դա արդեն իսկ բարձրացնում է արդար դատաքննության խնդիր:
Կարենը դատարանի դահլիճում պահվում է «ակվարիումի մեջ». այդպես է կոչվում այդ ապակիներով «արկղը», նրա մոտ նստած է ոչ թե փաստաբանը, այլ ոստիկանը, դրան գումարած՝ Կարենը սաստիկ նիհարել է, նրա ծնողները խիստ մտահոգ են, նրանց հոգեկան տառապանքները պատկերացնո՞ւմ եք, նրանք տեսնում են, որ իրենց որդին իրապես նիհարած է, դա նշանակում է` արդեն աշխատում է կանխավարկածը, որ բանտում նրա պայմանները լավ չեն»,- ասաց նա:
Ղազարյանը շեշտեց` այս ամբողջը, այսպես թե այնպես, դատավարության հետ է կապվում, և շատ բան հայտնի չէ, որովհետև Կարենն ամբողջությամբ աշխարհից կտրված է, դրան գումարած նաև այն, որ Ադրբեջանը չի համագործակցում ՀՀ իշխանությունների հետ, ու այս ամբողջը կրկին դատավարության արդարության մասին հարց է բարձրացնում: Փաստաբանը նշեց, որ համադրելով, թե ինչ մեղադրանքներ են առաջադրվել, ինչպես նաև համադրելով Կարենի անցած ճանապարհը, թե նա ինչ էր անում մինչև անհետանալը, ոչինչ չի համընկնում. Կարենը սովորական քաղաքացի էր, որ աշխատում էր, երեկոյան գալիս էր տուն, հիմա նրան ներկայացնում են իբրև դիվերսանտ, որ նա սահմանը անցել էր ինչ-որ պայթեցումներ կատարելու նպատակով:
Արա Ղազարյանը Ադրբեջանում գերի ընկած և մահացած հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի գործով ևս դիմել էր ՄԻԵԴ, այժմ սպասում են ՄԻԵԴ վճռի հրապարակմանը: Նա նշեց, որ դեռ վճիռը չկա, ապա հիշեցրեց` Եվրոպական դատարանում դատական քննություն է սկսվել միանգամից չորս գործով` Խոջոյանի, Սարիբեկյանի, Բադալյանի և Սաֆարովի գործերով: Այս չորս գործերը 2015թ. են կոմունիկացվել, դատավարությունը սկսվել է 2010-2011թթ.:
Հարցին` այս գործերով վճիռն ի՞նչ ազդեցություն կունենա Կարեն Ղազարյանի գործում, փաստաբանը պատասխանեց.
«Հուսով ենք, որ դրանք զսպող ազդեցություն կունենան Ադրբեջանի նկատմամբ ընդհանուր առմամբ, առաջին հերթին, որ արձանագրվի իրավունքների խախտում և հարազատների իրավունքների որոշ վերականգնում, բայց ընդհանուր, թե ինչ ազդեցություն կունենա, հուսով եմ, որ դա տարածաշրջանում ընդհանրապես զսպող ազդեցություն կունենա»:
Փաստաբանն ասաց, որ Կարեն Ղազարյանի գործով ՄԻԵԴ ներկայացվածն անհատական գանգատ է հարազատների կողմից, իրենք պետական մարմինների հետ ընդհանրապես առնչություն չունեն, մյուս չորս գործով պետությունը ներգրավված է որպես երրորդ կողմ, իսկ Կարեն Ղազարյանի գործով` դեռ հայտնի չէ. ՄԻԵԴ-ը պետք է առաջարկի, բայց դեռ տեղեկություններ չկան` ՄԻԵԴ-ից նման առաջարկ եղե՞լ է, թե՞ ոչ:
08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել11:08 22.11.2024
Որոնվում է տեսանյութում պատկերված անձըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...
11:00 22.11.2024
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել էՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լուսիկ Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը (Արարատի մարզ, ք. Մասիս)։ Պատճառը՝ Տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողության ընթացքում արձանագրվել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ սննդի կառույցում չեն ապահովվել հիգիենիկ պայմաններում աշխատանք կատարելու համարժեք պայմաններ, պատերը չեն ունեցել հարթ, հեշտորեն […] ...
10:51 22.11.2024
Իսպանիայի հետ գործակցության ընդլայնման մեծ ներուժ կա. Գևորգ Մանթաշյանն ընդունել է դեսպանինՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը նոյեմբերի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին։ Գևորգ Մանթաշյանը ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, իրականացվող ծրագրերն ու նպատակները, ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով ոլորտի ռազմավարության մշակման ուղղությամբ տարվող աշխատանքները և այն օրենսդրական կարգավորումները, որոնք […] ...
10:45 22.11.2024
Վախճանվել է Տ. Գարեգին արքեպիսկոպոս ԲեկչյանըՆոյեմբերի 21-ին կյանքի 82-րդ տարում ծանր հիվանդությունից վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը։ «Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի միաբանությունը խորապես սգում են բազմավաստակ Գարեգին Սրբազանի մահը՝ աղոթելով երջանկահիշատակ Սրբազան Հոր հոգու հանգստության և խաղաղության համար: Գարեգին Սրբազանի հուղարկավորության արարողությունների մանրամասների վերաբերյալ […] ...
10:35 22.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունումԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 21-22-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 109 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 27, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 24, ֆիզիկական ներգործության` 9, անձնական ունեցվածքի գողության ու խարդախության՝ 8-ական, մարմնական վնասվածք պատճառելու, հոգեկան […] ...
10:26 22.11.2024
Խիստ մտահոգված և անհանգստացած ենք Մերձավոր Արևելքում, մասնավորապես՝ Լիբանանում, ահագնացող անվտանգային իրավիճակով․ ՓաշինյանՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիին Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Լիբանանի բարեկամ ժողովրդին անկախության օրվա առթիվ: Հայաստանի և Լիբանանի հարաբերությունների հիմքում ընկած են երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, փոխշահավետ համագործակցությունը և փոխադարձ հարգանքը, ինչը լավագույնս բնորոշում է Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերությունների […] ...