16:26 26.11.2018
ՀՀԿ փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Արմեն Աշոտյանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ «իշխանական շրջանակներից» հնչող «գույժին», որ Հանրապետական կուսակցությունը ստանալու է զրո ձայն: Աշոտյանի համոզմամբ` նման ձևակերպումներն առաջին հերթին անարգանք են ՀՀ քաղաքացիների հանդեպ:
«Ակնհայտ է, որ մենք զրո ձայն չենք ստանալու, մենք ստանալու ենք հազարավոր, տասնյակ հազարավոր ձայներ: Անկախ ելքից, եթե անգամ չանցնենք խորհրդարան, այդ տասնյակ հազարավոր մարդիկ ՀՀ անձնագիրը կրող լիարժեք քաղաքացիներ են»,- ասաց նա:
Աշոտյանի խոսքերով` կեղծ դեմոկրատական իշխանությունն այդ մարդկանց ի սկզբանե հանում է իրականությունից, և այն մարդկանց, որ համաձայն չեն իրենց հետ, դարձրել են քննադատության թիրախ:
«Մարդիկ սկսել են վախենալ կարծիք հայտնելուց: Ես ունեմ բազմաթիվ դեպքեր իմ ընտրատարածքում, որտեղ մարդիկ, ում հետ ես խոսում եմ, ասում են` շտաբներ չբացես, չենք գալու, բայց ձայները տալու ենք ձեզ. չենք գալու, որովհետև չենք ուզում հայտնվել ուշադրության կենտրոնում, որովհետև վախենում ենք աշխատանք կորցնել, վախենում ենք` հետո մեր տուն մարդ այցելի, ասի` ինչո՞ւ ես գնացել Աշոտյանի կամ ՀՀԿ-ի շտաբ»,- նշեց Աշոտյանը:
Պատգամավորության թեկնածուն վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանին և իր թիմին դեկտեմբերի 9-ի գիշերը սպասում է «մեծ անակնկալ»:
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...