7 փաստ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

7 փաստ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին

20:08 26.11.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններից հետո հերթը խորհրդարանականինն է, կրկին արտահերթ: Այդ է պատճառը, որ նախընտրական քարոզարշավը կարճ կտևի, գրեթե 2 շաբաթ:

Քարոզարշավի մեկնակն այսօր է, իսկ ավարտը՝ դեկտեմբերի 9-ին: Դեկտեմբերի 8-ին լռության օր է:

SHANTNEWS.am-ը 7 փաստ է առանձնացրել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

Սպասվելիք ընտրություններին ավելի շատ քաղաքական ուժեր են մասնակցում, քան նախորդին: Այս անգամ նրանց թիվը 11 է, իսկ նախորդ անգամ 9 էր: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 4 քաղաքական ուժ ընտրապայքարի մեջ նոր է մտնում.

  1. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն,
  2. «Ազգային առաջընթաց» կուսակցություն,
  3. «Սասնա ծռեր» կուսակցություն,
  4. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն:

3 քաղաքական ուժ էլ նախորդ ընտրություններին այլ կազմ ու ձևաչափ ուներ: «Մենք» դաշինքի մաս կազմող «Ազատ դեմոկրատներ»-ն առանձին էր մասնակցում ընտրություններին, իսկ «Մենք»-ի մյուս ուժը՝ «Հանրապետություն» կուսակցությունը, 2017-ի ընտրություններին «Ելք» դաշինքի կազմում էր:

Քաղաքական այս միավորի մեջ էր նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն առաջիկա ընտրություններին միայնակ է մտել ընտրապայքարի մեջ և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն այս տարի «Իմ քայլը» դաշինքի կազմում է: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից 3-ը մասնակցել է գրեթե բոլոր համապետական ընտրություններին.

  1.  «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն», 
  2. ՀՅԴ,
  3. Հայաստանի Հանրապետական կուսակցություն:

Կուսակցությունների և դաշինքների համարները որոշվել են վիճակահանությամբ: Թե ովքեր են գլխավորում ընտրություններին մասնակցող քաղաքական միավորների ցուցակները, ներկայացնում ենք հերթականությամբ.

  1. ՀՀԿ. ցուցակը գլխավորում է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը,
  2. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն. ցուցակը գլխավորում է տնտեսագետ Սուրեն Սահակյանը,
  3. «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արմեն Ռուստամյանը,
  4. «Իմ քայլը» դաշինք. ցուցակը գլխավորում է Նիկոլ Փաշինյանը,
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Էդմոն Մարուքյանը,
  6. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն. ցուցակը գլխավորում է քաղաքագետ Լևոն Շիրինյանը,
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Լուսինե Հարոյանը,
  8. «Մենք» կուսակցությունների դաշինք․ ցուցակը գլխավորում է Արամ Սարգսյանը,
  9. «Օրինաց երկիր» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Արթուր Բաղդասարյանը,
  10. «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցություն. ցուցակը գլխավորում է Վարուժան Ավետիսյանը,
  11. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն. ցուցակը գլխավորում է Գագիկ Ծառուկյանը:

11 ուժերի համապետական ցուցակների ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են: Ընտրություններին մասնակցող ամենատարեց թեկնածուն 83 տարեկան է ՀՅԴ-ից:

Ընտրությունների արդյունքում խորհրդարանում կլինի առնվազն 101 պատգամավոր:

Նախնական տվյալներով՝ ընտրելու իրավունք ունի 2.574.916 քաղաքացի. նրանք կքվեարկեն Հայաստանի 13 ընտրատարածքներում։ 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

19:55 22.11.2024

Բելինգհեմը՝ Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը արժանացել է ևս մեկ մրցանակի։ Իսպանիայի ֆուտբոլիստների ասոցիացիան (AFE) Բելինգհեմին ճանաչել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայի 28 հանդիպումներում Բելինգհեմը դարձել է 19 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Այս մրցաշրջանում Լա Լիգայի 8 հանդիպումներում անգլիացին դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման […] ...

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը: Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր […] ...

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

19:45 22.11.2024

Հուշ-ցերեկույթ՝ նվիրված 44-օրյա պատերազմի հետախույզ Վահագն Թումասյանի հիշատակին

ԵՊՀ պատմության ֆակուլտետում բացված 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անվան լսարանում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ։  Կյանքս կյանքիդ գնով. ավելի քան 80 զինվորի կյանք փրկած 44-օրյա պատերազմի հերոս հետախույզ Վահագն Թումասյանի անունը կրող այս լսարան ԵՊՀ ուսանողները մտնում են մեծ ակնածանքով ու խոնարհումով, հեռանում՝ արիացած: Պատմության այս ֆակուլտետ Վահագնը գալիս էր անգամ, երբ ուսանող չէր […] ...

BACK_TO_TOP