20:20 25.11.2018
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի առաջատարը գործող չեմպիոնն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բարձրագույն խմբի 17-րդ տուրից հետո «Ալաշկերտ»-ն ունի 32 միավոր: Երկրորդ տեղում 27 միավորով «Փյունիկ»-ն է, իսկ եռյակը 26 միավորով եզրափակում է «Բանանց»-ը: Վանաձորի «Լոռի»-ն 24 միավոր ունի (4-րդ տեղ): 5-րդ տեղում «Արարատ-Արմենիա»-ն է 20 միավորով: 19 միավոր է հավաքել «Շիրակ»-ը, 16 միավոր՝ «Գանձասար-Կապան»-ը, 12 միավոր՝ «Արցախ»-ը, իսկ մրցաշարային աղյուսակը եզրափակում է «Արարատ»-ը:
Առաջնության Բարձրագույն խմբի 18-րդ տուրում միմյանց դեմ կմրցեն հետևյալ զույգերը՝ «Արարատ»-«Գանձասար-Կապան», «Լոռի»-«Ալաշկերտ», «Բանանց»-«Արարատ-Արմենիա» և «Արցախ»-«Շիրակ»:
13:52 09.04.2025
Վարդենիս քաղաքում հայտարարված պլանային ջրանջատումը չեղյալ է հայտարարվում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող պլանային աշխատանքների հետաձգմամբ պայմանավորված, ս.թ. ապրիլի 10-11-ը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի՝ Վ. Համբարձումյան և Իսակովի փողոցներում, նրբանցքներում ու փակուղիներում նախատեսված ջրանջատումը հայտարարվում է չեղյալ: ...
13:45 09.04.2025
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետԱրաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄԷ նախագահ շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ ԱՄԷ նախագահը ողջունել է Հանրապետության նախագահին՝ շնորհակալություն հայտնելով Աբու Դաբիում անցկացվող Ամենամյա ներդրումային համաժողովին մասնակցության համար։ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանն ընդգծել է, որ նման բարձր մակարդակի այցերը վկայում են երկու երկրների […] ...
13:38 09.04.2025
Մելիքբեկյանն անդրադարձել է հարցին, թե արդյոք հրաժարական կտաՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը այսօր կայացած մամուլի ասուլիսում անդրադարձել է իր հրաժարականի պահանջի վերաբերյալ հարցին: «Ես հրաժարականի մասին հայտարարություն արել եմ: Եվ ասել եմ, որ հրաժարական չեմ տալու: Բոլոր բացատրությունները տվել եմ այդ հայտարարությունում: Բացառությամբ երկու ակումբի՝ մեր բոլոր ակումբների անդամների հետ պարբերաբար հանդիպումներ ունենում ենք: »,-ասել է նա։ Նրա վստահեցմամբ՝ բոլորը հասկանում […] ...
13:30 09.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 8-9-ըԲացահայտվել է 117 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 29 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 9-ական դեպք՝ խարդախության և հոգեկան ներգործության, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 6-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 3-ական դեպք՝ խուլիգանության, […] ...
13:23 09.04.2025
«Կրթական գործընթացների թվայնացմանը պետք է մոտենալ քաղաքացու տեսանկյունից». Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է կրթական գործընթացների թվայնացման միջգերատեսչական աշխատանքային խմբի անդրանիկ նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Աշխատանքային խումբը ձևավորվել է ԿԳՄՍ նախարարի հրամանով՝ ի կատարումն Հայաստանի թվայնացման ռազմավարության միջոցառումների ծրագրի: Նիստին մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ, աշխատանքային խմբի ղեկավար Արաքսիա Սվաջյանը: Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավված են տարբեր կառույցների՝ ՀՀ […] ...
13:16 09.04.2025
Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումինԱպրիլի 11-12-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին: Աշխատանքային այցի շրջանակներում ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: Հայտնում են ԱԳՆ-ից։ ...