Երիտասա՞րդ են, թե՞ ծեր արտահերթ ընտրությունների թեկնածուները․ բաշխումն ըստ ընտրություններին մասնակցող ուժերի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Երիտասա՞րդ են, թե՞ ծեր արտահերթ ընտրությունների թեկնածուները․ բաշխումն ըստ ընտրություններին մասնակցող ուժերի

18:32 24.11.2018

Դեկտեմբերի 9-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերի համապետական ցուցակների ամենաերիտասարդ թեկնածուները 25 տարեկան են։ Այդ տարիքի երիտասարդների առաջադրել են բոլոր ուժերը, բացի Դաշնակցությունից։ Մյուս կողմից՝ ամենատարիքով թեկնածուն նույնպես ՀՅԴ-ից է՝ ծնված 1935 թվականին (այստեղ և հաջորդիվ մենք կխուսափենք թեկնածուների անունները նշելուց)։

Բայց, այսպես թե այնպես, այս ընտրություններն առանձնահատուկ են երիտասարդների մասնակցությամբ։ Ցուցակներն ուսումնասիրելով՝ SHANTNEWS.am-ը հայտնաբերել է հետևյալ օրինաչափությունները։ Երիտասարդական «բևեռայնացում» ունեն․

  • «Իմ քայլը» դաշինք. թեկնածուների մեծ մասի տարիքը չի գերազանցում 40-ը,
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն. մեծ մասը ծնվել է 1981 թվականից հետո,
  • «Լուսավոր Հայաստան». ավելի քիչ բևեռացվածությամբ,
  • Մեծ բևեռացմամբ՝ «Քաղաքացու որոշում»-ը․ թեկնածուների մեծ մասը ծնվել է 1977 թվականից հետո։

Ավելի տարիքով թեկնածուներով աչքի են ընկնում «Բարգավաճ Հայաստանն. ու Դաշնակցությունը, ավելի սուր՝ «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունը, ավելի թույլ՝ «Սասնա ծռեր» կուսակցությունը։ Այս երեք ուժն էլ «կուտակումներ» ունեն 1950-ականների երկրորդ կեսի ու 1960-ականների առաջին կեսի թեկնածուների ներգրավման առումով։ Իսկ ՔԺՎԿ-ն թեկնածուներից մեկի ծննդյան տարեթիվը նշել է 1900 (մենք այդ նշումը հանել ենք որպես ակնհայտ վրիպակ – SHANTNEWS.am)։

Հանրապետական կուսակցությունը, «Մենք» դաշինքն ու «Օրինաց երկիր»-ն այս ընտրություններին հանդես են գալիս տարիքային տեսանկյունից համաչափ բաշխված համապետական ցուցակներով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP