ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ

13:29 23.11.2018

Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման  պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված  սարքավորումները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, ՀՀ ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով կեղծ փողերի շրջանառության վերաբերյալ ստացված տվյալները՝ օպերատիվ-վերահսկողության ներքո կազմակերպել են 25 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամի գնումը, որից անմիջապես հետո ընդհանուր թվով 13 բնակարաններում և ավտոմեքենաներում իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ, որոնց արդյունքում էլ հայտնաբերվել են պատրաստման փուլում գտնվող շուրջ 835 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամները, դրանց տպման համար նախատեսված համակարգչային սարքավորումներ և այլ պարագաներ:

Կեղծ թղթադրամների տպման վայրում հայտնաբերվել է նաև շուրջ 1.5 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի մի մասը կշռված և փաթեթավորված է եղել՝ հնարավոր է, որ  նախատեսվել են  իրացման համար:

Քրեական գործով բացահայտվել են խմբի 7 անդամներ, կատարվել են ձերբակալություններ: Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում շրջանառության մեջ դրված կեղծ փողերի այլ նմուշներ հայտնաբերելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

12:52 23.11.2024

Օրբանը կրկին հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ուրբաթ օրը կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ, ում հետ հույսեր է կապում Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։ «Բուդապեշտում ես արդյունավետ հանդիպում ունեցա Ռումինիայի վարչապետ Մարչելո Չոլակուի հետ։ Մենք ևս մեկ կարևոր քայլ ենք կատարել Ռումինիայի և Բուլղարիայի՝ Շենգենին անդամակցելու ուղղությամբ։ Իսկ լանչի վերջում մեզ նույնիսկ զանգահարեց ԱՄՆ […] ...

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։ ...

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

12:47 23.11.2024

AFP. Ուկրաինան մտադիր չէ զորքերը դուրս բերել Կուրսկի շրջանից

Ուկրաինայի զինված ուժերը դեռ չեն ծրագրում լքել Կուրսկի շրջանը և նախատեսում են այնտեղ մնալ «այնքան ժամանակ, քանի դեռ դա տեղին է»։ Այս մասին գրում է AFP գործակալությունը ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ուկրաինական բանակի աղբյուրներին հղումով։ Ուկրաինական աղբյուրները նաև AFP-ին հայտնել են, որ ռուսական բանակը շարունակում է առաջխաղացումը Դոնեցկի շրջանում դեպի Պոկրովսկ և Կուրախովո։ Կուրախովոյի մոտ նրան […] ...

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

12:45 23.11.2024

Բարդ էր ակումբը լքելը. Ռուբեն Ամորիմը խոսել է «Սպորտինգից» հեռանալու պատճառներից

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը նշել է Լիսաբոնի «Սպորտինգից» հեռանալու պատճառը: «Ես արդեն բանակցում էի մի քանի ակումբի հետ, այնպես որ, դա նորմալ գործընթաց էր: Հասկանում էի, որ «Սպորտինգն» ինձ համար ճիշտ ակումբ էր: Ես ճիշտ ժամանակին հայտնվել էի ճիշտ տեղում: Բարդ էր ակումբը լքելը, բայց ես պետք է այդ որոշումը կայացնեի»,- […] ...

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

12:33 23.11.2024

Իսրայելական գործողության մեկնարկից հետո Լիբանանը լքել է շուրջ 600 հազար մարդ

Առնվազն 596 հազար փախստական ​​լքել է Լիբանանը այն բանից հետո, երբ սեպտեմբերի վերջին սկսվեց իսրայելական ռազմական գործողությունը «Հեզբոլլահ» շարժման դեմ։ Այս մասին հայտնում է Լիբանանում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA): Սիրիա է մեկնել 557 հազար մարդ, նրանց 37%-ը Լիբանանի քաղաքացիներ են, 63%-ը՝ սիրիացիներ։ Եվս 39 հազար լիբանանցի մեկնել է Իրաք։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել […] ...

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

12:25 23.11.2024

Կանադայի ԱԳՆ-ն ակնարկել է, որ Նեթանյահուին ձերբակալելու են ՄՔԴ-ի որոշմամբ

Կանադան Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հիմնադիր պետությունն է։ Այս առումով երկիրը կկատարի նրա բոլոր որոշումները։ Այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, հայտնում է Ukrinform-ը։ «Կանադան Միջազգային քրեական դատարանի հիմնադիր պետությունն է: Կանադան միշտ հավատացել է ոչ միայն միջազգային իրավունքի կարևորությանը, այլև բոլոր կողմերի պարտավորությանը` մշտապես հետևելու դրան: Ելնելով դրանից՝ Կանադան հավատարիմ […] ...

BACK_TO_TOP