11:27 23.11.2018
Աշխարհը շարունակում է քննարկել նոյեմբերի սկզբին ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ գործի դրված պատժամիջոցներն ու դրանց ազդեցությունը: Իրանի հայկական համայնքը նույնպես մտահոգված է երկրի դեմ սահմանված պատժամիջոցների կիրառման հետևանքներով: Սակայն Իրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը SHANTNEWS․am-ի հետ զրույցում ասում է, որ մտահոգություններին զուգահեռ կա նաև եվրոպական հնարավոր աջակցությունը, ինչը փոքր-ինչ մխիթարում է Իրանի բնակիչներին.
«Ուժի մեջ մտած տնտեսական պատժամիջոցները հավանաբար ունենալու են իրենց ազդեցությունը, մինչ այժմ էլ թեթևակի ունեցել են՝ արտարժույթի բարձրացման, գնի բազմապատկման առումով, որն ուղղակի ազդում է մարդկանց կենսամակարդակի վրա, բայց այստեղ կա մի կարևոր հանգամանք. Իրանը, երբ պատժամիջոցների էր ենթարկվում 2015 թվականին, իր կողքին ուներ Եվրոպային, որն իր հերթին ընդդիմանում էր ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներին և այսօր էլ բարձրաձայնում է, ինչը կարող է օգտակար ու աջակից լինել Իրանին՝ պատժամիջոցներն ավելի թեթև տանելու առումով: Այդ հանգամանքին էլ գումարվում է Չինաստան-Ռուսաստան աջակցությունը, ինչը գալիս է, այսպես ասած, տապալելու ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցներն ընդդեմ Իրանի»,- ասում է Դերենիկ Մելիքյանը:
Նա նշում է, որ պետք չէ մոռանալ, որ պատժամիջոցները նպատակ էին հետապնդում, որ ճնշումների արդյունքում իրանցի ժողովուրդը ոտքի կանգնի սեփական իշխանության դեմ, սակայն դա տեղի չունեցավ.
«Այդ նպատակը, կարելի է ասել, ամբողջովին տապալված է, որովհետև Իրանի ժողովուրդը գիտակցեց, որ անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին ճնշումները, տվյալ դեպքում ԱՄՆ-ի ճնշումները, հակաժողովրդական միտում են հետապնդում, և հասկացավ, որ ինքն է տուժում, ուստի ժողովուրդը կանգնած մնաց սեփական իշխանության կողքին: Այնպես որ այսօր կառավարությունը կարողանում է պատժամիջոցների բացասական արդյունքներին հեշտորեն դիմագրավել»,- ասում է իրանահայ գործիչը:
Խոսելով հայկական համայնքի մասին՝ Դերենիկ Մելիքյանը նշում է, որ հայկական համայնքը, երկրի մյուս բնակիչների պես, արդեն ընտելացել է ներկա պայմաններին, դիմակայում է, շարունակում է իր բնականոն կյանքը: Կազդի՞ այս ամենն Իրանից հայության նոր արտագաղթի վրա հարցին՝ մեր զրուցակիցը պատասխանում է.
«Վերջին քառասուն տարվա ընթացքում իրանահայ համայնքից արտագաղթն ունեցել է տարբեր պատճառներ՝ տնտեսական, քաղաքական, հասարակական, հոգեբանական: Հիմա արտագաղթի նոր ալիք բարձրանալու համար պատճառներն անցյալի համեմատ պակասել են, և դժվար թե արտագաղթի նոր հոսք սկսի և նկատելի դառնա համայնքում: Այսօր արտագաղթ չլինելու կարևոր պատճառներից մեկն էլ կարելի է համարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ընդունած ներգաղթյալների վերաբերյալ օրենքը, որը սահմանափակում է արտագաղթողների քայլերը»:
Համայնքային գործչից հետաքրքվեցինք նաև, թե արդյո՞ք կանխատեսելի է, որ ԱՄՆ-ը որոշակի զինվորական գործողություններ կատարի՝ հարվածելու Իրանի նավթատար ցանցին կամ զինվորական միջամտությամբ խանգարի իրանական նավթի արտածմանը՝ նկատի ունենալով, որ պատժամիջոցների թիրախում բանկային համակարգի ու տրանսպորտային հաղորդակցության հետ միասին նաև Իրանի նավթի արտահանումն է.
«Դժվար թե այսօր այդպիսի տարբերակն աշխատելու հնարավորություն ունենա: Ես կարծում եմ՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական հաշվեկշիռն ի նպաստ ԱՄՆ-ի չի աշխատում: Տարածաշրջանում դժվար թե նոր ճակատ բացվի, այն էլ Իրանի պես գերտերության դեմ, չնայած այսօր Թրամփի իշխանական համակարգում կան երկու այնպիսի առանցքային դեմքեր, որոնք հայտնի են իրենց ծայրահեղ ռազմատենչությամբ, հանձինս Ջոն Բոլթոնի և Մայք Պոմպեոյի, բայց դժվար թե ներկա պայմաններում այդ ծայրահեղականների կողմից նման ռազմական տարբերակ կիրառելու որոշում կայացվի: Ինչ-որ տեղ չպետք է բացառել նաև այն թույլ հավանականությունը, որ նույն ծայրահեղականները, գտնվելով հրեական լոբբիի, Իսրայելի քարոզչական ազդեցությունների ներքո, միգուցե, հենց իրենց համար արբանյակային ուժ հանդիսացող Իսրայելի կողմից, այսպես ասած, կետային կամ սահմանափակ ինչ-որ ռազմական հարձակում կատարեն ասենք Իրանի նավթը փոխադրող նավթատար ցանցի վրա, բայց դրա հավանականությունը ես այսօր այնքան էլ իրական չեմ համարում»,- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Նա իր կարծիքը հայտնեց նաև այն մասին, թե արդյո՞ք այս իրավիճակը կհանգեցնի Իրանի և ԱՄՆ-ի միջև նոր համաձայնության:
«Ես կարծում եմ՝ այս հարցի պատասխանն օրեր առաջ շատ դիպուկ տվել է նույն ինքը՝ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին. բանակցությունների կամ երկխոսության տարբերակները մատնանշելով՝ նա խստիվ բացառեց այս իշխանության՝ թրամփյան իշխանակարգի հետ բանակցելը: Սա բազմանշանակ հայտարարություն է և մեզ հուշում է ասելու, որ 2015-ին հենց ԱՄՆ իշխանությունը՝ հանձին դեմոկրատական վարչակարգի, բանակցությունների սեղանի շուրջ Իրանի և եվրոպական ու համաշխարհային մյուս գերուժերի համատեղ համաձայնությամբ ստորագրեց միջուկային պայմանագիրը, որն աշխատեց մեկուկես-երկու տարի, մինչև թրամփյան ծայրահեղական, այսպես ասած, հակաիրանյան իշխանակարգի գործի գալը: Եվ իրական է այն հեռանկարը, որ քանի դեռ այս ծայրահեղական իշխանությունները, որոնք լոկ հռետորաբանությամբ են իրենց դիվանագիտությունը դրսևորում և արտացոլում, դժվար թե բանակցության և երկխոսության առիթներ ստեղծեն: Երևի պետք է այս իշխանությանը փոխարինի ապագա վարչական, իշխանական նոր համակարգ՝ հանձինս դեմոկրատական իշխանությունների, որոնք էլ երևի կհայտարարեն նոր բանակցությունների և նոր համաձայնությունների անհրաժեշտության մասին»,- ասաց Դերենիկ Մելիքյանը:
09:14 19.04.2025
Պետդեպը զգուշացրել է, որ ԱՄՆ-ը տարիներով չի զբաղվի Ուկրաինայի հարցով08:30 19.04.2025
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից22:57 18.04.2025
Ովքե՞ր են Մեսսիի որդիների սիրելի ֆուտբոլիստները21:07 18.04.2025
Լավագույնները չեն լացում․ Վալդերաման՝ Վինիսիուսի մասին20:27 18.04.2025
Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին19:54 18.04.2025
Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին19:00 18.04.2025
«Բարսելոնան» մեր զույգի ֆավորիտը չէ․ «Ինտերի» նախագահ18:18 18.04.2025
Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքի մարզում հանդիպել է ԵՄ դիտորդների հետ18:06 18.04.2025
Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է16:00 18.04.2025
Ֆլիկը ցանկանում է թիմում տեսնել «Բավարիայի» աստղին15:35 18.04.2025
Հուսով եմ, որ Մեսսին կխաղա հաջորդ Մունդիալում․ Կլաուդիո Տապիա10:49 19.04.2025
Նա անհավանական որակներ ունի․ Մեսսին գովեստի խոսքեր է ասել Յամալի հասցեինԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին գովեստի խոսքեր է ասել «Բարսելոնայի» երիտասարդ տաղանդ Լամին Յամալի հասցեին: «Տպավորում է այն, ինչ Յամալն անում է և արդեն արել է: Նա արդեն դարձել է Եվրոպայի չեմպիոն: Լամինն ընդամենը 17 տարեկան է և շարունակում է աճել: Նա անհավանական որակներ ունի, որոնց շնորհիվ աշխարհում լավագույններից մեկն է»,- «Ինտեր Մայամիի» ֆուտբոլիստի խոսքերը […] ...
10:35 19.04.2025
Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 18-ին այցելել է Պաշտպանության նախարարության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Պաշտպանը շրջայց է կատարել հոսպիտալում, տեսակցել տարբեր բաժանմունքներում բուժում ստացող պարտադիր ժամկետային և պայմանագրային զինծառայողներին: Զինծառայողները Պաշտպանին ներկայացրել են իրենց առողջական խնդիրները, բուժման ընթացքը, ծառայողական առօրյան: Այցի շրջանակում Պաշտպանը տեսակցել է նաև օրեր առաջ ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայողին: Հոսպիտալի ղեկավար […] ...
10:23 19.04.2025
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆԱդրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։ Հայաստանի Հանրապետության […] ...
10:19 19.04.2025
Բոլոր նրանք, ովքեր ուզում են տեսնել, թե գործնականում ինչի մասին է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, խնդրում եմ գնալ Կիրանց․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Կիրանց կատարած այցին ու տեսանյութ հրապարակել։ «Երեկ Գործարար աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրի Իրական Հայաստանի գաղափարախոսությունը, ապա խնդրեցի միասին գնալ Կիրանց։Կիրանցը Իրական Հայաստանի գաղափարախոսության առաջին իրագործումն է։ Սահմանազատված և սահմանագծված պետական սահման, անվտանգ և խաղաղ կյանք, նորակառույց դպրոց, բարեկարգ ավտոմայրուղի, վերականգնվող եկեղեցի, բնակչության աճ․ մինչև սահմանազատումը Կիրանցում 80 […] ...
10:03 19.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 19-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
09:38 19.04.2025
Սերխիո Ռամոսը աջակցել է «Ռեալին»Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Սերխիո Ռամոսն աջակցել է իր նախկին թիմին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո: «Մադրիդի հետ այսօր, երեկ և ընդմիշտ: 10 տարում Չեմպիոնների լիգայի 6 գավաթ»,- սոցցանցերում գրել է լեգենդար Ռամոսը: Իսպանացին այժմ հանդես է գալիս մեքսիկական «Մոնտերեյ» ակումբում: ...