Հանրապետության զինկոմիսարիատների թիվը կկրճատվի, իսկ խոշորացման ծրագիրը կավարտվի մի քանի օրից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+16.09 oC

Հանրապետության զինկոմիսարիատների թիվը կկրճատվի, իսկ խոշորացման ծրագիրը կավարտվի մի քանի օրից

01:05 23.11.2018

2018 թվականի գարնանից մեկնարկել է զինկոմիսարիատների  խոշորացման ծրագիրը, որով զինկոմիսարիատների  կառավարումը Զինված ուժերի գլխավոր շտաբից փոխանցվում է Պաշտպանության նախարարությանը։ Առաջին փուլով խոշորացվել են մայրաքաղաքի ու մոտակա մարզերի զինկոմիսարիատները, այժմ ընթանում է կառույցների միավորման երկրորդ փուլը, որի մեջ ընդգրկված է նաև Շիրակի մարզը: Այսօր Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել հանրապետության զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանն ու ներկայացրել խոշորացման գործընթացի առանցքային դրույթները։

<Առաջին փուլով խոշորացվեցին Երևանի ու մոտակա մի քանի մարզերի զինկոմիսարիատները,արդեն իսկ սկսել ենք երկրորդ փուլը,որի մեջ ընդգրկված է նաև Շիրակի մարզը,որտեղ խոշորացման արդյունքում կունենանք մեկ մարզային զինկոմիսարիատ իր ենթակա բաժանմունքներով  հինգ շրջաններում >,- մանրամասնել է Հենրիկ Մուրադյանը:

 

Այսինքն ՝ Ախուրյանի,Ամասիայի,Աշոցքի,Անիի ու Արթիկի տարածաշրջանների զինկոմիսարիատները ամբողջությամբ չեն փակվի ,կվերածվեն ենթակա բաժանմունքների ու կղեկավարվեն մարզային կառույցից։Այս դեպքում կլինեն նաև պարտականությունների  ու բաժանմունքների  պետերի լիազորությունների  որոշակի փոփոխություններ ։

<Բաժանմունքի պետը լինելու է քաղաքացիական անձ,իսկ տեղակալը ՝ զինվորական ,բաժանմունքը ենթարկվելու է մարզային  զինվորական կոմիսարին,կատարելու են այն բոլոր պարտականությունները,որոնք նախկինում էին անում ՝ զինակոչիկների կցագրում ու  պահեստազորի հաշվառում>,- փոփոխություններին մասին է խոսել հանրապետության զինվորական կոմիսարը:

Զինակոչ անցկացնելու  և բժշկական հետազոտություններ իրականացնելու գործառույթները առայժմ կշարունակվեն  շրջանային բաժանմունքներում ։Այստեղ հիմնական խնդիրը  եղած  հաստիքների ճիշտ վերաբաշխումներն են։Մասնագիտական բարձր որակներն ու փորձառությունը հետագայում աշխատանքի մնալ- չմնալու հարցում հաշվի կառնվի։Նոր հաստիքներում կնշանակվեն միայն այն  աշխատողները,ովքեր ունեն բարձրագույն կրթություն։

 

Գործընթացի արդյունքում  այնուամենայնիվ հաստիքային կրճատումներ կլինեն։Աշխատանքից կազատվեն 65 տարին լրացած թոշակառուներն, իսկ երիտասարդ սպաները ,ովքեր նախընտրել են ծառայել առաջնագծում , կտեղափոխվեն զինված ուժեր:

 

<Երիտասարդ սպաները,ովքեր  ցանկություն են հայտնել  իրենց ծառայությունը  շարունակել զորքերում որպես զինվորական,մենք իրենց տվյալները արդեն ուղարկել են ք զինված ուժերի կադրերի վարչություն ,որպիսի հետագայում նշանակվեն զինվորական հաստիքների ՝ տարբեր զորամասերում >,- ասել է Հենրիկ Մուրադյանը:

Զինկոմիսարիատների միավորման ու խոշորացման ծրագիրը կավարտվի մինչ ձմեռային զորակոչի մեկնարկը ,որի նախապատրաստական աշխատանքները արդեն ընթացքի մեջ են;

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

11:53 25.11.2024

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ

Նոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

11:47 25.11.2024

Իրանն ու «եվրոեռյակը» բանակցություններ կվարեն փոխարտգործնախարարների մակարդակով

Նոյեմբերի 29-ին Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենա Իրանի և եվրոպական եռյակի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հանդիպումը։ Այս մասին հայտնում է իրանական Donya-e-Eqtesad թերթը ՝ հղում անելով իր աղբյուրին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ իսլամական հանրապետությունը կներկայացնի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ Նա արդեն մեկնել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ տեղի կունենան չորս երկրների ներկայացուցիչների առաջին հանդիպումները։ Բանակցությունները տեղի […] ...

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

11:40 25.11.2024

Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Բոչորիշվիլիի թեկնածությունը ԱԳ նախարարի պաշտոնում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն խորհրդարանին է ներկայացրել Եվրոպայի հետ հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի ղեկավար Մակի Բոչորիշվիլիի թեկնածությունը հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում։ «Նա հատուկ ներածության կարիք չունի, բայց ևս մեկ անգամ ուզում եմ հիշեցնել, որ տիկին Մակի Բոչորիշվիլին դիվանագիտական ​​ծառայության մեծ փորձ ունի, նա հաջողությամբ զբաղվում է իր բիզնեսով ավելի քան 20 տարի։ Դուք գիտեք, […] ...

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:35 25.11.2024

«Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում գործարկվելու է էլեկտրական շչակ

Նոյեմբերի 26-ին՝ ժամը 11:00-ին, «Երևանի թիվ 175 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։ ...

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

11:28 25.11.2024

33-ամյա երիտասարդին մարմնական վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել է

Նոյեմբերի 22-ի ժամը 20.32-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Արագածոտն գյուղի բնակիչ 33-ամյա երիտասարդ: Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի և ՔՈԳՎ Արագածոտնի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արագածոտն գյուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 33-ամյա երիտասարդի գլխին […] ...

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

11:20 25.11.2024

Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի Օկինավա կղզու արևելյան ափերի մոտ 5,1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Նահա քաղաքից 90 կմ հարավ-արեւելք, որտեղ ապրում է մոտ 300 հազար մարդ։ Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։ ...

BACK_TO_TOP