19:41 22.11.2018
Հայաստանի երրորդ հանրապետության ազգային արժույթը այս տարի դառնում է 25 տարեկան: Անկախության հռչակումից հետո Հայաստանի իշխանությունը ազգային դրամ ունենալու մասին մտածեց 1993թ.: Նոյեմբերի 22-ին ՀՀ Կենտրոնական բանկը հայտարարեց առաջին հայկական թղթադրամների թողարկման մասին: Դրանք այն ժամանակ միայն 10, 25, 50, 100 և 200 դրամի տեսքով էին: Հայկական դրամի արժեքը սկզբում այնքան մեծ էր, որ 1 դրամով կարելի էր ձեռք բերել 84 ռուսական ռուբլի, իսկ 100 դրամով՝ 7 ամերիկյան դոլար:
1993-1997թթ. ՀՀ ֆինանսների նախարար Լևոն Բարխուդարյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հիշեց այն դժվար ժամանակները, երբ Հայաստանի համար խնդիր էր օգտվել փլուզված ԽՍՀՄ-ի արժույթից, ռուսական ռուբլին դեռևս կայացման փուլում էր, իսկ նախկին ԽՍՀՄ պետությունները փորձում էին աշխատել կուպոններով:
Պատերազմի, շրջափակման, տնտեսական ճգնաժամի, խավարի ու արտագաղթի պայմաններում Հայաստանը կարողացավ աստիճանաբար կայացնել ազգային արժույթի ինստիտուտը, դարձնել միջազգային շուկաների համար ընդունելի, նաև տարեցտարի զարգացնել ու ավելացնել թղթադրամների ու մետաղադրամների տեսակները: 1994-ին շրջանառության մեջ դրվեցին 10, 20, 50 լումաները, 1, 3, 5, 10 մետաղադրամները, 1995-ին՝ 500, 1000 և 5000 թղթադրամները։ Լևոն Բարխուդարյանի ստորագրությամբ թղթադրամները ՀՀ և Արցախի բնակչության ձեռքին էին մինչև 1998 թվականը:
«Ինձ համար մեծ պատիվ էր, որ առաջին թղթադրամների վրա իմ ստորագրությունն էր: Իմ գործընկերները կատակում էին, թե մենք բոլորս կգնանք, բայց դու կմնաս պատմության մեջ քո ստորագրությամբ»,- հիշում է Լևոն Բարխուդարյանը:
1998-1999 թթ. շրջանառության մեջ դրվեցին երկրորդ սերնդի դրամները՝ 50, 100, 500, 1000, 5000 և 20000 արժեքով, որոնց վրա պատկերված են հայազգի նշանավոր գործիչները: 2001 թվականի հունիսի 6-ին թողարկվեց ՀՀ դրամաշրջանառության պատմության մեջ առաջին հոբելյանական թղթադրամը՝ 50.000 դրամ արժեքով: Այն նվիրված էր Հայաստանում Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակին: Տարեցտարի կատարելագործվեցին հայկական դրամի տպագրական որակն ու պաշտպանվածությունը: 2007թ. շրջանառության մեջ դրվեց նոր նմուշի 20000 դրամը, որը տարբերվում է չափսերով և պաշտպանական հատկանիշներով: Դրամի թողարկման վերջին նորությունը 2009-ին էր, երբ շուկա մտավ 100000 դրամը:
9 տարի անց, դրամի 25-ամյակի առիթով Կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում երրորդ սերնդի թղթադրամները՝ նոր տեսքով, ավելի բարձր որակի տպագրությամբ ու հերթական նորամուծությամբ: ՀՀ և Արցախի բնակիչները այսուհետ կկարողանան վճարել նաև 2000 դրամներով: Բացատրությունը՝ այդ արժեքի թղթադրամի կարիք շուկայում շատ է զգացվում: Նոր թղթադրամների վրա ևս հայոց պատմության, գրականության ու մշակույթի մեջ իրենց դրական հետքը թողած գործիչներ են՝ Կոմիտաս, Պարույր Սևակ, Այվազովսկի, Գրիգոր Լուսավորիչ:
Պատմաբանները շեշտում են՝ թեև ընդունված է հայկական ազգային արժույթի ծնունդը համարել 1993 թվականը, հայկական պետության խորհրդանիշներով դրամներ հայտնաբերվել են դեռևս Ք.ծ.ա. 6-րդ դարից սկսած, իսկ առավել հայտնի են արքայից արքա Տիգրան Մեծի դիմապատկերով մետաղադրամները, որոնք այդ ժամանակ կիրառվել են աշխարհի տարբեր երկրներում՝ որպես ամենաարժեքավոր արժույթներից մեկը:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...