Ո՞րն էր «Հին Երևանի» սառեցման պատճառը. Ճարտարապետը՝ ծրագրի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+15.09 oC

Ո՞րն էր «Հին Երևանի» սառեցման պատճառը. Ճարտարապետը՝ ծրագրի մասին

14:09 19.10.2017

«Հին Երևան» նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանն այսօր խոսել է նախագծի մասին՝ նշելով, որ այս ծրագիրը պարբերաբար խոչընդոտների է հանդիպում:

«Աշխատանքները սկսելուց հետո ստորգետնյա ջրեր դուրս եկան, դրենաժային համակարգերի տեղադրման անհրաժեշտություն առաջացավ: Հիմա տեղում ամեն ինչ կարգավորված է: Պատրաստվում են դրենաժային ցանցը տեղադրել և բետոնային աշխատանքները սկսել: Մյուս կտորը՝ Տերյանի նորաբաց հատվածը, որը Քոչինյան էր կոչվում,  արդեն փակվել է, այդտեղ ստորգետնյա 3 հարկ պետք է փորվի»,- ասել է Լևոն Վարդանյանը:

Առաջին փուլում երեք կառույց է վերականգնվում՝ մեկը Միրզովի կողմից ժամանակին նախագծված եկամտաբեր տունն էր, որը գտնվում էր Հանրապետության հրապարակի և Ամիրյան փողոցի խաչմերուկում: Այն խորհրդային տարիներին քանդված առաջին շենքերից  էր, երկրորդը Միրզոյան եղբայրների բնակելի տունն էր, որը գտնվում էր Մյասնիկյան գրադարանի կողքը՝ երկհարկանի բնակելի տուն էր՝ դալանով և երրորդը՝ Արամի փողոցի կողմից, Հախնազարյանների եկամտաբեր տունն է:

Հաջորդ փուլի աշխատանքները կսկսվեն Տերյանից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածում, որտեղ կներառվի նաև Աֆրիկյանների եկամտաբեր տունը:

Աշխատանքների իրականացման տեմպից ճարտաչապետը չի դժգոհում՝ նշելով, որ ծրագիրը կառավարության հսկողության տակ է, պարզապես իրացումը դժվար է:

«Կենտրոնում իրացման աշխատանքները դժվար են, քանի որ բնակելի շենք չի կառուցվում: Գոյություն ունեն շուկայական գներ, սակայն քաղաքացիները այնպիսի գներ են ասում, որ … թվերը չեմ ուզում բարձրաձայնել: Այնուամենայնիվ, 70 տոկոսն արդեն իրացված  է»,- նշել է ճարտարապետը:

Ինչ վերաբերում է ներդրումներին, Վարդանյանը նշեց, որ այդ տվյալներին չի տիրապետում: Կվերականգնվի՞ արդյոք կառուցվող շինությունների տեսքն ամբողջությամբ հարցին ճարտարապետը պատասխանեց այսպես.

«Ճարտարապետությունը ստեղծագործական պրոցես է: Ես այդ կառույցի հեղինակն եմ և ունեմ իմ տեսակետը, թե ինչպես կարելի է հուշարձանները պահպանել գոյություն ունեցող քաղաքաշինական միջավայրում»:

Ճարտարապետը հաստատեց, որ տարածքում կլինեն նաև ռեստորաններ՝ նշելով, որ դա նաև զբոսաշրջության զարգացման համար է, իսկ «Հին Երևանը» պետք է սնվի տեղում ստացվող գումարներից՝ ռեստորան, ավտոկայանատեղի և այլն:

«Մինչև տարեվերջ երկաթբետոնե կարկասներն արդեն տեսանելի կլինեն»,- վստահեցրեց ճարտարապետը:

Ամբողջական նախագծի համար 5 տարի ժամկետ է նախատեսված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

15:18 11.04.2025

Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

15:11 11.04.2025

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

15:06 11.04.2025

Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆ

ՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

BACK_TO_TOP