Պայմանագրային զինծառայողների բնակարանի վարձակալությանը տրվող գումարի չափն ավելացվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Պայմանագրային զինծառայողների բնակարանի վարձակալությանը տրվող գումարի չափն ավելացվում է

14:45 22.11.2018

ՀՀ կառավարության նոյեմբերի 22-ի նիստում քննարկման դրվեց «Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգը և չափերը սահմանելու մասին» նախագիծը: Զեկուցող, ՀՀ պաշտպանության փոխնախարարի պաշտոնակատար Գաբրիել Բալայանը նշեց, որ ավելացվել են բնակարանների վարձակալության փոխհատուցման չափերը` հաշվի առնելով զինծառայողների դժգոհությունները, նաև շահագրգիռ պետական մարմինների առաջարկները:

Բալայանն ասաց, որ պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների շրջանակներում իրենք զգալիորեն ավելացնում են այդ գումարները` մոտ մեկ երրորդի չափով: Նա նշեց, որ յուրաքանչյուր տարի, ընդհանուր առմամբ, բնակարանների վարձակալության համար իբրև փոխհատուցում տրվում է 2 մլրդ 307 մլն 42 հազար դրամ, իսկ այժմ շուրջ 915 միլիոնով այդ գումարն ավելացվում է:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` այդ գումարները կարո՞ղ են դառնալ հիփոթեքային վարկի սպասարկման գումար: Փաշինյանին զեկուցեցին, որ այդ հարցը քննարկել են, նման միտք եղել է, սակայն որոշ հարցեր ևս կան:

«Կա պարագա, երբ ընտանիքին 85 հազար դրամ ենք տալիս, որ նա վարձով բնակարան ունենա, կա՞ մեխանիզմ, որ գուցե ծախս հավելելով կարողանանք առաջարկել, որ այդ գումարը տան ոչ թե վարձակալելուն, այլ բնակարան գնեն, մենք օգնենք` այս գումարով փակեն հիփոթեքը»,- հետաքրքրվեց Փաշինյանը:

Բալայանը տեղեկացրեց, որ երիտասարդ սպաները ցանկանում են վարկավորման այդ ծրագրի մեջ մտնել, սակայն ավելի բարձր, երկարատև ծառայության մեջ գտնվող սպաները, որոնք թոշակի են գնալու մի քանի տարուց, այդ վարկի տակ մտնելու ցանկություն չունեն, բացի դրանից՝ հիմա վարկավորման ծրագիրը վերաբերելու է միայն առաջնային շուկային, սակայն իրենք համոզված չեն, որ բոլոր բնակավայրերում առաջնային շուկա է լինելու:

Փաշինյանը կոչ արեց Կենտրոնական բանկի հետ քննարկել այս հարցը, մշակել հնարավոր մեխանիզմները:

«Տարեկան 3 միլիարդը 10 տարում դառնում է 30 մլրդ, գուցե այս գումարին տարեկան ավելացնում ենք ինչ-որ գումար, որի արդյունքում նրանք ձեռք են բերում սեփական բնակարան: Քննարկեք և փորձեք գտնել մեխանիզմ, որ մենք կարող ենք հարցն այդպես լուծել: 10 տարվա մեջ այդքան գումարը քիչ չէ, և եթե պարզվի, որ կարելի է սրան ավելացնել ևս 20 մլրդ, 10 տարվա մեջ մենք կունենանք 100 մլն դոլար, դրանով ինչքա՞ն բնակարան կարելի է ձեռք բերել, ակնհայտորեն մեծ թիվ, հակառակ դեպքում, այդ մարդը ծառայությունն ավարտեց, հետո ասելու ենք` բնակարան չկա, քեզ բնակարան չենք տալիս»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP