22:50 22.11.2018
Ռուսաստանը և Թուրքիան ունեն կատարյալ հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել ու բարելավվել: Այս մասին հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 22-ին, հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության անվտանգության խորհրդի անդամ Իսմայիլ Սաֆին՝ «Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսի ժամանակ:
«Նախկինում մենք խնդիրներ էինք լուծում լոլիկի ու սմբուկի շուրջ, իսկ այժմ, երկու օր առաջ մենք երկուստեք նշեցինք «Թուրքիայի հոսքագիծ» գազատարի ծովային հատվածի շինարարության ավարտը: Շարունակվում է «Ակկույու» ատոմակայանի շինարարությունը, կյանքի է կոչվում S-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պայմանագիրը: Այս ծրագրերի իրականացումը կարևոր է ոչ միայն տնտեսության տեսանկյունից, այլև մեր ժողովրդների բարեկամության տեսանկյունից: Հիմա մենք կատարյալ հարաբերություններ ունենք, որոնք շարունակում են բարելավվել ու կատարելագործվել»,- ասել է նա:
«Ռուս-թուրքական հարաբերություններ. ձևավորելով ապագայի պատկերը» կոնֆերանսը տեղի է ունենում Անկարայում նոյեմբերի 22-23-ը՝ Ռուսաստանի և Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների և փորձագետների մասնակցությամբ: Հանդիպման ժամանակ քննարկվում են երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները:
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները12:10 22.11.2024
Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքներըՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...
12:04 22.11.2024
ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնինԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արելՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...
11:46 22.11.2024
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժինՆոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...
11:41 22.11.2024
Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է ԿիևՉեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...