Սիրիայի և Թուրքիայի սահմանին կհայտնվեն ամերիկյան դիտակետեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+5.09 oC

Սիրիայի և Թուրքիայի սահմանին կհայտնվեն ամերիկյան դիտակետեր

07:44 22.11.2018

ԱՄՆ բանակը մտադիր է դիտակետեր տեղակայել Սիրիա-Թուրքիա սահմանին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը։ Դիտակետերի տեղակայումը թույլ կտա խուսափել Անկարայի և քրդական զինված կազմավորումների միջև լարվածության սաստկացումից։

Մեթիսը հավելել է, որ դիտակետերի կառուցումը քննարկվել է Անկարայի հետ, փոխանցում է Deutsche Welle-ն։

Նոյեմբերին Սիրիայի Դեմոկրատական ուժերի ներկայացուցիչները (SDF` սիրիական ընդդիմության և քրդական կազմավորումների դաշինք) հայտնել էին տարածաշրջանում «Իսլամական պետություն» ահաբեչական խմբավորման դեմ գործողության շարունակման մասին։ Քրդերը ստիպված էին եղել դադարեցնել սեպտեմբերից անցկացվող գործողությունը՝ իրենց հենակետերի ուղղությամբ թուրքական բանակի կրակոցների պատճառով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

09:40 17.04.2025

ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջ

Իսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

09:30 17.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներին

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

09:18 17.04.2025

Սիսիանում թույլ ձյուն է տեղում

Ապրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...

Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին

09:10 17.04.2025

Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ծաղրել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն հնչել էր Եվրոպա լիգայի օրհներգը ու Կարագերն էլ հետևյալն էր ասել․ «Նայե՛ք Ռեշֆորդին, նա շատ լավ է զգում, քանի որ սովոր է Եվրոպա լիգայի օրհներգը լսելուն»: […] ...

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

09:05 17.04.2025

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում

Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին

08:55 17.04.2025

NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրին

Իսրայելը ծրագրում էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականի մայիսին, սակայն հրաժարվեց ծրագրից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չաջակցեց այդ քայլին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի գրոհի նախապատրաստմանը և հրեական պետությանը պաշտպանություն կապահովի Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Հարձակման նպատակն […] ...

BACK_TO_TOP