Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Արտակ Զեյնալյանը խորհրդակցություն է ունեցել քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ

20:09 21.11.2018

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն այսօր Քրեակատարողական ծառայության ղեկավար անձնակազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:

Ինչպես հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանը, ՔԿՎ պետի տեղակալները, քրեակատարողական հիմնարկների պետերը, այլք:

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ խորհրդակցությունը պայմանավորված է Կառավարության կողմից այս ոլորտը կարևորելու վճռականությամբ, որի ապացույցը վերջին տասը տարիների ընթացքում առաջին անգամ ՔԿ հիմնարկներում պահվող դատապարտյալների և կալանավորված անձանց բնակության կոմունալ-կենցաղային պայմանների բարելավման համար մոտ 280 միլիոն դրամ հատկացնելու որոշումն էր: «Կառավարության սպասելիքը քրեակատարողական համակարգից մեծ է: Տարիների ընթացքում այս համակարգի վերաբերյալ հանրության շրջանում ձևավորվել են կարծրատիպային ընկալումներ, օբյեկտիվ հիմքեր ունեցող վերաբերմունք և գնահատականներ, և մեր Կառավարության խնդիրը դրանց հնարավորինս արագ և համակարգային լուծում տալն է»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ միաժամանակ նշելով, որ նոր Կառավարության գործունեության ժամանակահատվածում շոշափելի դրական փոփոխություններ են արձանագրվել: Չնայած դրան՝ նախարարի պաշտոնակատարը հորդորել է չբավարարվել այդ արդյունքներով և անել առավելագույնը համակարգում էական առաջընթաց ապահովելու համար:

Այնուհետև, Արտակ Զեյնալյանը ՔԿՎ ղեկավար անձնակազմի հետ քննարկել է դատապարտյալների պահման պայմաններին, սննդի որակին, քրեական ենթամշակույթի վերացմանը, ինքնավնասումների, ինքնասպանության փորձերի դրդապատճառներին վերաբերող մի շարք հարցեր: Նախարարի պաշտոնակատարը հանձնարարել է խիստ վերահսկել և կանխել կոռուպցիայի, մոլեխաղերի, արգելված իրերի ներթափանցման ցանկացած դրսևորում, իսկ դատապարված անձի կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու դեպքում կիրառել խրախուսական միջոցներ:

Քրեակատարողական հիմնարկների պետերի զեկույցների ընթացքում արձանագրվել է հանձնուքների նվազեցման միտում, որը նրանք պայմանավորել են սննդի որակի բարելավմամբ, ինչպես նաև դատապարտված անձանց կարգապահության փոփոխություն՝ պայմանավորված պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացմամբ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատապարտյալների, ինչպես նաև համաներմամբ ազատվածների համար վերասոցիալականացման ծրագրերի, ՔԿՀ-ներում պահվող անձանց համար կրթական ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև ՔԿՀ-ներում առկա թափուր հաստիքները համալրելուն ուղղված աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP