17:02 21.11.2018
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների ԱԽ քարտուղարների ամենամյա 6-րդ հանդիպմանը:
Հանդիպման օրակարգում էին ահաբեկչության դեմ պայքարի, դրա ֆինանսավորման և կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցեր։
Օրակարգի համաձայն՝ ՀՀ ԱԽ քարտուղարը հանդես է եկել ելույթով՝ ներկաներին ներկայացնելով ՀՀ ներքաղաքական իրավիճակը։ Այնուհետ, քարտուղարը կարևորել է գոյություն ունեցող, ինչպես նաև նոր ձևավորվող ձևաչափերի և նախաձեռնությունների շրջանակներում միջազգային ահաբեկչության, դրա ֆինանսավորման, ծայրահեղականության, փողերի լվացման և կազմակերպված հանցավորության դեմ պայքարում համատեղ ջանքերի իրականացումը ու ներկայացրեց դրանց ուղղությամբ Հայաստանում իրականացվող աշխատանքները։
Իր ելույթում Ա․ Գրիգորյանը մատնանշել է Հայաստանում գործող ռեֆերենս լաբորատորիաների կարևորությունը՝ ինչպես երկրի ներսում այնպես էլ դրանից դուրս հատուկ վտանգավոր համաճարակների վաղաժամ կանխարգելման ու դրանց հաղթահարման հետ կապված միջոցառումների կազմակերպման համատեքստում։
Միաժամանակ, քարտուղարը տեղեկացրել է, որ վերոնշյալ լաբորատորիաները, ունենալով երկրորդ կարգի անվտանգության մակարդակ, ամբողջովին գտնվում են ՀՀ համապատասխան պետական մարմինների վերահսկողության ներքո։
Ելույթի ավարտին Ա․ Գրիգորյանը մատնանշել է, որ Հայաստանը մշտապես ցուցաբերել և շարունակում է ցուցաբերել պատրաստակամություն՝ համագործակցելու շահագրգիռ կողմերի հետ կենսաբանական անվտանգության ապահովման ոլորտում և գործում է միջազգային իրավունքի շրջանակներում, առավելապես թափանցիկ և կանխատեսելի։
12:35 12.04.2025
Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները․ Հակոբ ԱրշակյանՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել […] ...
12:22 12.04.2025
Կանավարոն հեռացվել է Զագրեբի «Դինամոյի» գլխավոր մարզչի պաշտոնիցԶագրեբի «Դինամոն» Ֆաբիո Կանավարոյին հեռացրել է գլխավոր մարզչի պաշտոնից: Որոշումը կայացվել է «Իստրայի» դեմ Խորվաթիայի առաջնության խաղում 0-3 հաշվով պարտությունից հետո։ «Դինամոն» զբաղեցնում է 3-րդ տեղը մրցաշարային աղյուսակում՝ 8 միավորով հետ մնալով առաջատար «Հայդուկից»: 51-ամյա մասնագետը «Դինամոյի» ղեկը ստանձնել էր 2024-ի դեկտեմբերին՝ փոխարինելով Նենադ Բյելիցային: Իտալացու գլխավորությամբ խորվաթական թիմն անցկացրել է 14 խաղ, տարել 7 […] ...
12:10 12.04.2025
Քելլոգն ասել է, որ չի առաջարկել մասնատել ՈւկրաինանՈւկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը հայտարարել է, որ բրիտանական The Times թերթը խեղաթյուրել է իր խոսքերը, և որ նա նկատի չի ունեցել ուկրաինական տարածքի մասնատում։ ««Times»-ի հոդվածը խեղաթյուրեց իմ ասածը: Ես խոսում էի Ուկրաինայի ինքնիշխանությանն աջակցող կայունության ուժերի մասին: Ես խոսում էի դաշնակիցների պատասխանատվության գոտիների մասին (բացառությամբ ամերիկյան զորքերի): Ես […] ...
11:56 12.04.2025
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժածԱպլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […] ...
11:50 12.04.2025
Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթՄայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […] ...