Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրով ևս մեկ փողոց է բացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Գյումրիում փողոցաշինական մեծ ծրագրով ևս մեկ փողոց է բացվել

17:22 21.11.2018

Այսօր անավարտ տեսքով Գյումրիում բացվել է Անի և Մուշ թաղամասերն իրար միացնող ճանապարհը: Որպես նոր ձևավորված ենթակառուցվածք՝ ավարտված է միայն երթևեկելի հատվածի շինարարությունը: Մայթերի աշխատանքները կիսատ կմնան մինչև հաջորդ տարի: Նորաբաց փողոցը դեռ անվանում չունի. այն քաղաքի գլխավոր հատակագծում էլ չկա։

Հողային ճանապարհը Մուշի բնակիչներն են բացել, որը 2 թաղամասերը կապող ամենակարճ ուղին է. մոտ 4 կմ շրջանցիկ ճանապարհի փոխարեն մեքենաներն ընդամենը 600 մետր են անցնում։ Փողոցը կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջոցներով: Փողոցի ջրահեռացման ցանցը կլինի կողային, այսինքն՝ մայթերի տակով կհեռացվեն անձրևաջրերը։ Նախագծային այս լուծումն է գտնվել ֆինանսական ծախսերի սղության պատճառով։

Սահմանված նոր ժամկետով փողոցի շինարարությունն ավարտին կհասցվի հաջորդ տարվա ապրիլին։ Փողոցի կառուցապատմամբ նախատեսվում է ներքաղաքային տրանսպորտի աշխատանքը բարելավել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

17:54 18.04.2025

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

17:41 18.04.2025

Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել ԱՊՀ ՄԽՎ հանդիսավոր նիստում. «Մեծարգո՛ Վալենտինա Իվանովնա, Հարգելի՛ գործընկերներ, նիստի մասնակիցներ, Ողջունում եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանդիսավոր նիստի մասնակիցներին եւ հյուրերին Մեծ հաղթանակի տոնին ընդառաջ: Այսօր մենք հավաքվել ենք եւս մեկ անգամ հիշելու Հայրենական մեծ պատերազմի տարիներին ազատությունը պաշտպանողների սխրանքը, կամքն ու անսահման արիությունը, ինչպես նաեւ մեր […] ...

Կոտայքի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

17:36 18.04.2025

Կոտայքի Կարենիս գյուղում իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Ապրիլի 18-ի` ժամը 09։45-ից Կոտայքի մարզի Կարենիս գյուղում՝ ավտոճանապարհին, հնարավոր վտանգները նվազեցնելու նպատակով, ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբի կողմից իրականացվել են մոտ 800 մ երկարության և մոտ 15 մ բարձրության հատվածի հարկադիր քարաթափման (մոտ 5 խմ) աշխատանքներ: Փրկարարները, ոստիկանության պարեկային ծառայության ծառայողների և համայնքապետարանի աշխատակիցների հետ համատեղ, սահմանազատել […] ...

BACK_TO_TOP