Գարեգին Բաղրամյանը խոսել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+15.09 oC

Գարեգին Բաղրամյանը խոսել է գազի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխությունից

11:37 21.11.2018

Այսօր Երևանի ՋԷԿ-ում տեղի է ունեցել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի ասուլիսը: Լրագրողները հարցրել են, թե ի՞նչ փոփոխություններ կարող են լինել գազի և էլեկտրաէներգիայի սակագնում.

«Գազի սակագնի մասին բանակցություններն ընթացքի մեջ են, որևիցե նոր բան չենք կարող ասել, ստեղծված է աշխատանքային խումբ՝ փոխվարչապետի գլխավորությամբ: Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագներին, ապա այս փուլում Հանրաին ծառայությունների հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում, մեր մասով՝ ատոմակայանի մասով ասեմ, որ տնօրենի հետ քննարկել ենք, հնարավոր է կրճատել նորոգման կանգնելու հավանականությունը»,- ասել է Բաղրամյանը՝ հավելելով, որ էլեկտրաէներգիայի սակագների մասով կոռեկտ է, որ ինքը մեկնաբանություն տա:

Լրագրողների այն հիշեցմանը, որ ԵԱՏՄ երկրներից մեկը շատ ավելի մատչելի է ՌԴ-ից գազ ստանում, քան Հայաստանը, նախարարի պաշտոնակատարն արձագանքել է, որ խոսքը Բելառուսի մասին է.

«Բելառուսն անմիջապես սահմանակից է ՌԴ-ին, բացի այդ, ՌԴ-ն որպես տարանցում վճարում է Բելառուսին»,- ասել է Բաղրամյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

14:54 22.11.2024

Գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը՝ Աշխարհի փոխչեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում հաջող է հանդես եկել գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը: 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում հանդես եկող հայ մարզիկը անցկացրած 4 մենամարտերից 3-ում հաղթել է և դարձել փոխչեմպիոն, նվաճելով առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում միասին մասնակցում է 29 […] ...

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

14:47 22.11.2024

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին այրվել է բեռնատար

Նոյեմբերի 22-ին, ժամը 11:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 16-րդ կմ-ին այրվում է բեռնատար․ տուժածներ չկան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Zil» մակնիշի բեռնատարում (վարորդ՝ Գ․ Հ․): Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։00-ին, […] ...

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

14:40 22.11.2024

Շոլցն արձագանքել է «Օրեշնիկ» հրթիռի փորձարկմանը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն արձագանքել է Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» միջին հեռահարության բալիստիկ հրթիռի մարտական ​​փորձարկմանը։ «Վերջին էսկալացիայից ելնելով՝ մենք բոլորս տեսնում ենք, թե որքան վտանգավոր է այս պատերազմը։ Սարսափելի էսկալացիա», – ասել է նա՝ ելույթ ունենալով Բեռլինում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության համագումարում։ »,- ասել է Շոլցը՝ մեկնաբանելով ռուսական հրթիռի կիրառումը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանն Ուկրաինայում փորձարկել է […] ...

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

14:32 22.11.2024

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել Ֆրենկի դե Յոնգից

«Բարսելոնան» մտադիր է բաժանվել ակումբի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից։ Relevo-ն գրում է, որ նիդերլանդցի ֆուտբոլիստը չի արձագանքում ակումբի` պայմանագրի երկարաձգման առաջարկին, այդ պատճառով «Բարսելոնան» մտադիր է վաճառել նրա տրանսֆերը։ Չնայած 27-ամյա ֆուտբոլիստը դեռ չի շտապում նոր համաձայնագիր կնքել, նա «Բարսելոնայի» ղեկավարությանն ակումբից հեռանալու ցանկություն չի հայտնել։ «Բարսելոնայի» ու Դե Յոնգի միջև գործող պայմանագիրն ավարտվում է […] ...

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

BACK_TO_TOP