11:16 19.10.2017
«Մեր հասարակությունը տղաներին ավելի շատ է սիրում». «Ամերիկայի ձայնը» մեջբերում է «Financial Times» ամսագրի հոդվածը, որը պատմում է Հայաստանում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հսկայական ծավալի մասին:
Հայաստանը աշխարհում 3-րդ տեղն է զբաղեցնում պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման ցուցանիշով՝ Չինաստանից և Ադրբեջանից հետո։
Հոդվածի հեղինակ Էնդրյու Ջեքը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում նշել է. «Ես տեղյակ էի այս խնդրի գոյության մասին Ասիայում, հատկապես Չինաստանում, որտեղ տղաների թիվը զգալիորեն մեծ է աղջիկների թվից: Ինձ անակնկալի բերեց այն, որ Կովկասյան և Բալկանյան երկրներում, աղջիկների և տղաների միջև անհավասարությունը գրեթե նույնն է»:
Ըստ հոդվածի հեղինակի, Կովկասյան և Բալկանյան երկրներում դարեր շարունակ ավանդաբար նախընտրել են տղա երեխաներին: Մինչև վերջերս չկար, թե հղիության ընթացքում սեռը բացահայտելու տեխնոլոգիա և թե սահմանափակ թվով երեխաներ ունենալու ցանկություն: Խորհրդային շրջանում մարդիկ պարզապես այնքան երեխաներ էին ունենում, մինչև որ տղա երեխա ծնվեր: Սակայն տնտեսական անկման և պատերազմի հետևանքով ընտանիքները փորձում էին ավելի քիչ երեխաներ ունենալ: Ինչի արդյունքում այդ մեկ կամ երկու երեխաների սեռը ավելի մեծ կարևորություն ձեռք բերեց:
Հեղինակը նշում է, որ մի շարք ընտանիքների, կանանց և մասնագետների հետ զրույցի արդյունքում պարզվել է, որ պատմականորեն կանայք ավելի դրականորեն են ընդունում ցանկացած երեխայի սեռը, սակայն ամուսինները և նույնիսկ ամուսինների մայրերը նախընտրում են տղա զավակ ունենալ: Ինչը հասարակությունը բացատրում է նրանով, թե տղամարդիկ զինվորներ են, ապրուստ վաստակողներ, նրանք են ընտանիքի ունեցվածքի ժառանգները և տարեց ծնողների մասին հոգ տանողները:
«Կանայք ավելի ազատամիտ են, սակայն նրանք հասարակության ճնշման են ենթարկվում: Նաև հատկանշական է, որ վերջին 10-20 տարիների ընթացքում շատ տղամարդիկ արտագաղթել են աշխատանքի որոնման նպատակով, ինչը կանանց վրա մեկ այլ ճնշում է գործադրում: Նրանք հույս ունեն, որ տղա զավակը կօգնի պահպանել ընտանիքը և կկանխի հնարավոր բաժանումը: Ցավոք սրտի, սա շատ կանանց ստիպում է նաև հանդուրժել ֆիզիկական բռնություն և գործադրվող այլ ճնշումներ»,-նշել է հոդվածի հեղինակը:
Ըստ հեղինակի՝ Հայաստանում վերջին 3-4 տարիների ընթացքում տղա և աղջիկ երեխաների ծնելիության անհավասարության անկում է գրանցվել: Սակայն այս տվյալները տատանվում են ըստ մարզերի: Հայաստանում 2016 թվականին պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը անօրինական դարձվեց, սակայն արդյո՞ք այս օրենքի ընդունումը որևէ կերպ նպաստեց խնդրի լուծմանը:
«Կարծում եմ միայն այն հանգամանքը, որ այս խնդրի շուրջ օրենք է անցկացվել, նշանակում է, որ ընդունվել է, որ նման խնդիր գոյություն ունի: Իհարկե, օրենքի ընդունումը նաև շատերին ստիպել է այլընտրանքային ուղիներ փնտրել, սակայն այդուհանդերձ հասարակական հարցումներն ու ժողովրդագրական տվյալները վկայում են այն մասին, որ փոփոխություն կա դեպի դրականը: Ինչևէ, եթե հասարակությունում կանանց դերը և հասարակական կարծիքը չփոխվի, հնարավոր է, որ կրկին խնդրի վատթարացում գրանցվի»:
Հեղինակը նշում է, որ թեպետ Հայաստանը բավական բաց հասարակություն ունի, և պետական պաշտոնյաները, միջազգային կազմակերպությունները, համայնքներն ու անհատները պատրաստակամորեն պատասխանել են իր հարցերին, հաճախ կանայք, ում հետ նա զրուցել է, խնդրել են գաղտնի պահել իրենց ինքնությունը՝ վախենալով ամուսինների և հասարակության ճնշումից:
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը22:08 27.11.2024
“Փարաջանովյան օրեր Աթենքում”` դեկտեմբերի 3-ին և 4-ին21:44 27.11.2024
Լիբանանում խորհրդարանի նախագահը կոչ է արել ամրապնդել պետականությունը21:12 27.11.2024
ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta19:17 27.11.2024
Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել է Ուկրաինայի ընտրանուն18:47 27.11.2024
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց18:36 27.11.2024
Վիրցը կրկնել է Մեսսիի ռեկորդը16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ00:48 28.11.2024
Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվՀայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...
00:00 28.11.2024
Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացըԱմերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...
23:52 27.11.2024
Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանությունՆացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...
23:44 27.11.2024
Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվելՆոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...
23:36 27.11.2024
ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցումԵվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...
23:28 27.11.2024
Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսըԵվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...