16:58 20.11.2018
Գյանջայի դատարանում այսօր սկսվել է Կարեն Ղազարյանի դատավարությունը։ Ղազարյանը ՀՀ Տավուշ մարզի բնակիչ է, որն անհայտ պայմաններում այս տարվա հուլիսին հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ադրբեջանի տարածքում։ Նրան այնտեղ ներկայացնում են որպես ՀՀ ԶՈւ դիվերսանտ, թեև Ղազարյանը ԶՈւ զինծառայող չէ։
Այսօր դատարանը լսել է վկաներից մեկի ցուցմունքը, ինչից հետո դատավարությունը հետաձգվել է մեկ շաբաթով։
Կարեն Ղազարյանի թեմային այսօր անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։ Նա վստահեցրել է, որ իրենք ջանքեր են գործադրում Ղազարյանին Հայաստան վերադարձնելու համար և ուշադրության կենտրոնում են պահում հարցը, սակայն տարակուսանք է առաջացնում նրա հարազատների պահվածքը՝ միջպետական ճանապարհը փակելն ո՞ւմ դեմ է ուղղված։
«Ո՞ւմ դեմ էր ուղղված այդ ակցիան, ո՞ւմ դեմ։ Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է այդ դեպքում փակվում այն ճանապարհը, որի ընդհանրապես փակումը Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր։ Եթե այդ ակցիան մեր դեմ էր՝ նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, այդ դեպքում հարց է ծագում՝ ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին, և արդյո՞ք մենք ունենք այդպիսի նախադեպ, երբ այդ իրավիճակում հայտնված ընտանիքն այսպիսի ուշադրության է արժանանում»,- ասել է Փաշինյանը։
Ադրբեջանական կողմը Կարեն Ղազարյանին դեմ մեղադրանք է առաջադրել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 5 բաժնով. ընդհանուր՝ 13 հոդվածով:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու գործի հետ կապված Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, համաձայն իր մանդատի և աշխատելակարգի, երկխոսության մեջ է ներգրավված բոլոր պատկան մարմինների հետ: ԿԽՄԿ ներկայացուցիչները երբեմն այցելում են Ղազարյանին ու դիտարկում նրա պահման պայմանները։
Հուլիսի 15-ին, երբ Ղազարյանի՝ Ադրբեջանում հայտնվելու մասին հայտնի էր դարձել, ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը հայտնել էր, որ նա Տավուշի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է:
«Այսօր ադրբեջանական կողմը տեղեկատվություն է տարածել, թե Ղազախի շրջանում հայկական կողմից դիվերսիոն ներթափանցման փորձ են կասեցրել ու գերեվարել «հայ հետախույզ», 1984թ. ծնված Կարեն Ղազարյանին: Հայտնում ենք, որ լուրը բացարձակապես չի համապատասխանում իրականությանն ու ապատեղեկատվություն է: Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում: Կարեն Ղազարյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հանգամանքները ճշտվում են»։
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ, իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով ադրբեջանական մամուլի գրառումներին, գրել է, որ ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:
«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների, պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,- հայտարարել էր ՀՀ ՊՆ խոսնակը։
Oգոստոսի 14-ին թեմային անդրադառնալիս ՀՀ ԱԳՆ խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը շարունակում է ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները դեռևս չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված և գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանին անվտանգ և որքան հնարավոր է շուտ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ:
11:20 15.04.2025
«Արմավիր» ՔԿՀ տեղափոխված կալանավորված անձի կոշիկների ներբանների միջից ծառայողները հայտնաբերել են բջջային հեռախոսներԱպրիլի 14-ին՝ ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունից հիմնարկ տեղափոխված կալանավորված անձ Վ․Խ․-ին։ Խուզարկության արդյունքում պարզվել է, որ Վ․Խ․-ի հագին եղած կոշիկների ներբանների մեջ թաքցված է 2 բջջային հեռախոս։ Փաստի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
11:02 15.04.2025
Արտավազի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակԱպրիլի 16-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Կոտայքի մարզի Հրազդան համայնքի «Արտավազի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով դասախոսություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
10:58 15.04.2025
Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով գտնվում է ԱդրբեջանումՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին առաջին պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան։ Այցի ընթացքում Միխայիլ Կավելաշվիլին հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև վարչապետի հետ։ Ինչպես լրագրողներին հայտնել է Ադրբեջանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Պատարաձեն, հանդիպման ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Միխեիլ Կավելաշվիլիի այցն Ադրբեջան կավարտվի ապրիլի 16-ին։ ...
10:38 15.04.2025
Վիլեն Գաբրիելյանի մանդատը ստացավ Արտյոմ ՄեհրաբյանըԱյսօր ԱԺ պատգամավոր Արտյոմ Մեհրաբյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները: Մեհրաբյանը փոխարինել է Վիլեն Գաբրիելյանին, որը վայր էր դրել պատգամավորական մանդատը։ Վիլեն Գաբրիելյանին պետք է փոխարիներ Արշակ Օրդուխանյանը, որը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի հերթական համարի թեկնածուն էր, բայց վերջինս հրաժարվել էր մանդատից։ ...
10:29 15.04.2025
ՀՀ դեսպանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներինՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սայիդ Խաթիբզադեի հետ։ Անդրադարձ է կատարվել Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարներին, կարևորվել է փորձագիտական մակարդակով երկխոսության առավել ընդլայնումը: Դեսպան Հակոբյանն ու նախարարի տեղակալ Խաթիբզադեն ընդգծել են ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և ԻԻՀ ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի միջև […] ...
10:18 15.04.2025
Տարադրամի փոխարժեքները ապրիլի 15-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 390 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․70 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․8 դրամ։ ...