14:28 20.11.2018
Այսօր ԿԲ-ում, երբ ներկայացրել են ՀՀ 3-րդ սերնդի նոր թղթադրամները, արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանն անդրադարձել է դրանց դիզայնին.
«Թղթադրամների դիզայնը շարունակում է ՀՀ երկրորդ շարքի դիզայնի սկզբունքը: Նորից պատկերված են անվանի անհատներ, ուղղակի աշխարհագրական սահմանները մի քիչ ավելի ընդլայնված են: Սա արված է նրա համար, որպեսզի բնակչությունը կարողանա ավելի հեշտ ընկալել 3-րդ շարքի թղթադրամները: Թղթադրամի վրա պատկերված է անձ, անվանի անհատ, շուրջբոլորը այն բոլոր գործերը, որով այս անվանի անհատը դարձել է հայտնի, թե ինչով է ժողովուրդը նրան հիշում: Դարձերեսին ժողովրդի հարգանքի տուրքը տվյալ անհատի հանդեպ, այսինքն՝ հուշարձանը՝ նվիրված այդ մարդուն կամ այդ անհատի ծննդավայրի պատկերը, կամ այն շինության, տեղանքի պատկերը, որտեղ ինքը ծավալել էիր հիմնական գործունեությունը»,- ասել է Տերյանը՝ հավելելով, որ թղթադրամները թեմատիկորեն շատ հագեցված են:
Հիշեցնենք, որ այսօր ԿԲ-ում ներկայացվել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել են Հայաստանի երրորդ Հանրապետության արժույթի՝ դրամի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից: 1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:
08:40 10.04.2025
Թուրքիան հուսով է, որ ԱՄՆ-ը և Իրանը կարող են լուծում գտնել առանց ուժի կիրառմանԹուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների ընթացքում կողմերը կգրանցեն ամենավճռական դիրքորոշումները, սակայն հույս ունի, որ կկարողանան խուսափել ուժային կարգավորումից։ «Ես գիտեմ երկու կողմերին, գիտեմ նրանց դիրքորոշումները, և ամեն ինչ կլինի բանակցությունների սեղանին: Կողմերի դիրքորոշումները կլինեն առավելագույնը: Հուսով եմ՝ նրանք կհասնեն լուծման առանց ուժի կիրառման»,-ասել է նախարարը CNN Türk-ի եթերում՝ […] ...
08:32 10.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:22 10.04.2025
Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը ՊանամայումԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...
08:10 10.04.2025
NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունըՃապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...
08:00 10.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 10.04.2025
Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցումՆոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...