Երևանի ավագանու ընտրության ժամանակ հայտնաբերել ենք 640-ից ավելի մահացած անձանց վերաբերյալ տվյալներ. Բիչախչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+17.09 oC

Երևանի ավագանու ընտրության ժամանակ հայտնաբերել ենք 640-ից ավելի մահացած անձանց վերաբերյալ տվյալներ. Բիչախչյան

16:27 20.11.2018

Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ստացել է ընդամենը 2 հաղորդում: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրի ընթացքում հայտնել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Ընդ որում, այդ մարդիկ մահացել են այլ պետությունում, և այդ տեղեկատվությունը մեզ հասու չէր: Այդ ժամանակ էլ, հիմա էլ, ՀՀ ոստիկանապետի հրամանով ստեղծվել էր համապատասխան հանձնախումբ, տեղերում տրվել էին հստակ հանձնարարականներ, կատարվում էին բնակարաններ այցելություններ: Հետաքրքիր թվաբանական վերլուծություն ներկայացնեմ ձեզ. Երևանի ավագանու ընտրության ժամանակ մեր կողմից հայտնաբերվել էր 640-ից ավելի մահացած անձի վերաբերյալ տվյալներ»,- ասաց Բիչախչյանը:

Բիչախչյանի խոսքերով՝ թեժ գիծ ծառայության միջոցով էլ ստացվել է 6 զանգ:

«Հորդորում ենք քաղաքացիներին լինել ակտիվ, քանի որ ցուցակները բաց են, հրապարակային, ավելի լավ է հիմա ծանոթանալ: Եթե կան բարեկամներ, հարազատներ, ովքեր չպետք է լինեն ընտրողների ցուցակներում, տեղեկատվություն փոխանցեն մեզ, ի սկզբանե կանխենք հետագայում նմանատիպ հաղորդումներ ներկայացնելու և այն շահարկումները, որոնք հնարավոր է՝ կատարվեն այլ անձանց կողմից»,- ասաց նա:

Ծրագրի հեղինակ Արամ Աբրահամյանը հարցրեց՝ ինչպե՞ս եք վարվում այն դեպքում, երբ մարդը կա ցուցակում, բայց Հայաստանում 20 տարի և ավելի ժամանակ է չի բնակվում:

«Այստեղ օրենքով որևէ այլ կերպ չենք կարող վարվել, իրավասու չենք անձանց հանել ցուցակներից, քանի որ Ընտրական օրենսգրքով հստակ սահմանված է ընտրողների ցուցակները վարելու մեխանիզմը: Սահմանված է հստակ մեկ կանոն, որ ընտրողների ցուցակները ձևավորվում են բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա: Եթե անձը պետական ռեգիստրում ունի հաշվառում, դրա հիման վրա ձևավորվում են ընտրողների ցուցակներ: Եթե անձը 1 տարի, 10 տարի բացակայում է ՀՀ-ից, բայց իր հասցեն չի փոխանցել մեզ, որպեսզի մենք բազայում կատարենք հասցեափոխություն, այդ տվյալներն ավտոմատ եղանակով փոխանցվում են ընտրողների ցուցակներ: Գուցե այդ օրն անձը կգա կամ չի գա ընտրության»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը

11:34 07.04.2025

Ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը

Ամբողջությամբ ավարտվել է Դավիթ Մալյան փողոցի արտաքին լուսավորության ցանցի արդիականացումը: Տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ: Գործընթացը շարունակվում է Արտաշիսյան, Սարալանջի, Չարենցի, Գուրգեն Մահարու և Շիրակի փողոցներում: Տեղադրվել է ընդհանուր առմամբ  580 LED լուսատու: ...

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

11:28 07.04.2025

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ. ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ

Երևանի համայնքային մանկապարտեզներում տեղադրվում են տեսախցիկներ: Սա առաջին հերթին արվում է երեխաների անվտանգության համար: Երևանի քաղաքապետարանը նախագիծն իրագործում է մանկապարտեզների գործունեությունն առավել վերահսկելի դարձնելու նպատակով: Ընդհանուր առմամբ ձեռք է բերվել շուրջ 1700 տեսախցիկ: Ծրագրի առաջին փուլում 158-ն արդեն տեղադրվել է: ...

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

11:12 07.04.2025

Զինված ուժերի պատվո պահակային վաշտի շնորհավորանքը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ

Զինված ուժերի պատվո պահակային վաշտը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

11:05 07.04.2025

Բրատիսլավայում մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը

Բրատիսլավայում ապրիլի 7-ին մեկնարկում է Եվրոպայի առաջնությունը։ Պայքարը սկսում են ազատ ոճայիններ 57 կգ Մանվել Խնձրցյանը, 65 կգ Վազգեն Թևանյանը, 70 կգ Արման Անդրեասյանը, 79 կգ Հայկ Պապիկյանը և 97 կգ Գուրգեն Սիմոնյանը։ Խնձրցյանը պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կհանդիպի Մոնգուշ (UWW)/Տիսով (Բուլղարիա) զույգի հաղթողին։ Թևանյանը 1/8-ում ուժերը կչափի Գուսեյնովի (UWW) հետ։ Անդրեասյանի մրցակիցը 1/8-ում […] ...

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:58 07.04.2025

Հանրապետության նախագահն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հրավերով, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ Աբու Դաբիի «Ամենամյա ներդրումային համաժողովին» մասնակցելու համար։ Հանրապետության նախագահը համաժողովի բացմանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակներում նախատեսվում են նաև նախագահ Խաչատուրյանի հանդիպումներն ԱՄԷ բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ։ ...

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

10:50 07.04.2025

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը

ՀՀ զինված ուժերի նվագախումբը շնորհավորում է Մայրության և գեղեցկության տոնը։ Պաշտպանության նախարարությունը համապատասխան տեսանյութ է հրապարակել։ ...

BACK_TO_TOP