100 հազար դրամանոց թղթադրամ այս անգամ չի տպագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+10.09 oC

100 հազար դրամանոց թղթադրամ այս անգամ չի տպագրվել

12:33 20.11.2018

ԿԲ գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանն այսօր հայկական նոր թղթադրամները ներկայացնելիս անդրադարձել է նաև 100 հազար և 50 հազար դրամանոց թղթադրամներին:

Նահապետյանն ասել է, որ 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամ այս անգամ չի տպագրվել:

«Ինչպես տեսնում եք, 3-րդ սերնդում 100 հազար անվանական արժեք չկա, որովհետև մեր հաշվարկները ցույց տվեցին, որ այդ թղթադրամը մեծ պահանջարկ չունի, նախկինում դա որոշակի լայն կիրառություն ուներ: 50 հազար անվանական արժեքով թղթադրամը հոբելյանական թղթադրամ էր, թողարկվել էր քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ, և իր չափերով մեր թղթադրամների ստանդարտից մի փոքր դուրս էր և հարմար չէր կիրառության համար: Այդ առումով մեծ պահանջարկ չէր վայելում, մենք այդ խնդիրը հիմա լուծել ենք, և 50 հազար անվանական արժեքով թղթադրամը կարող է ամբողջությամբ բավարարել մեր քաղաքացիների պահանջարկը»,- հավելել է Նահապետյանը:

Բացի այդ ԿԲ-ն ուսումնասիրություն է կատարել, ինչը ցույց է տվել, որ խոշոր գործարքները ՀՀ-ում հիմնականում անկանխիկ են: ԿԲ նպատակադրվածությունն էլ է այնպիսին, որ խոշոր գործարքները լինեն անկանխիկ: Նահապետյանը հավելել է, որ նաև սա հաշվի առնելով՝ կարելի է ասել, որ 100 հազար դրամը պետք է որ պահանջարկ չունենա:

Հիշեցնենք, որ այսօր ԿԲ-ում  ներկայացրել են 3-րդ սերնդի թղթադրամները: Դրանք թողարկվել ՀՀ 3-րդ հանրապետության արժույթի 25-ամյակի առթիվ: Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն նոյեմբերի 22-ից:

1000 դրամանոց թղթադրամը նվիրված կլինի Պարույր Սևակին, 2000 դրամանոցը՝ շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, 5000 դրամանոցը՝ Վիլյամ Սարոյանին, 10.000 դրամանոցը՝ Կոմիտասին, 20․000 դրամանոցը՝ Հովհաննես Այվազովսկուն, 50.000 դրամանոցը՝ Գրիգոր Լուսավորչին:

ԿԲ-ից հայտնում են, որ գործածության մեջ գտնվող, այսինքն՝ նախորդ սերնդի թղթադրամները շրջանառությունից դուրս չեն եկել, դրանք դուրս  կգան բնական մաշվածությամբ:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:32 10.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

08:22 10.04.2025

Պենտագոնի ղեկավարն ասել է, որ ԱՄՆ-ը ընդլայնելու է ռազմական ներկայությունը Պանամայում

ԱՄՆ-ը կմեծացնի իր ռազմական ներկայությունը Պանամայում։ Այս մասին Պանամա կատարած այցից հետո հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Մենք ողջունում ենք այստեղ ամերիկյան զորքերի ներկայությունն ընդլայնելու հնարավորությունը՝ ապահովելու Պանամայի ջրանցքի ինքնիշխանությունը»,-ասել է Պենտագոնի ղեկավարը Պանամայի հանրային անվտանգության նախարար Ֆրենկ Աբրեգոյի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Այն տեղի է ունեցել Պանամա Սիթիում, և Պենտագոնն այն ուղիղ […] ...

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

08:10 10.04.2025

NHK. Ճապոնիան կանցկացնի առաջին հականավային հրթիռային զորավարժությունը

Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը ծրագրում են 2025 թվականի ամռանը հականավային հրթիռներով վարժանքներ անցկացնել Ռուսաստանի հարևան Հոկայդո պրեֆեկտուրայի Շիզունայ պոլիգոնում: Ըստ NHK-ի՝ սա կլինի առաջին նման կրակոցը Ճապոնիայում։ Զորավարժությունների ընթացքում օգտագործվելու են ցամաքային ինքնապաշտպանության ուժերի «երկիր-նավ» տեսակի 88 հրթիռներ։ Նախկինում ճապոնացի զինվորականները նման զորավարժություններ էին անցկացրել, սակայն Ճապոնիայից դուրս, քանի որ դրանց հեռահարությունը՝ մոտ 150 կմ և […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 10.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

00:00 10.04.2025

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում

Նոր ծառեր՝ բարեկարգված Հանրապետության փողոցում։ Ալբիցիաները լայնորեն կիրառվում են քաղաքային կանաչապատման մեջ։ Ծառի բարձրությունը հասնում է 10- 15 մետրի: Ձևավորում է լայն սաղարթ և չորադիմացկուն է։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

23:55 09.04.2025

Թրամփը հայտարարել է Չինաստանի նկատմամբ մինչև 125% առևտրային մաքսատուրքերի անհապաղ բարձրացման մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը անմիջապես կբարձրացնի Չինաստանի նկատմամբ առևտրային մաքսատուրքերը մինչև 125%։ «Ելնելով այն ոչ հարգալից վերաբերմունքից, որ Չինաստանը ցուցաբերեց համաշխարհային շուկաների նկատմամբ, ես բարձրացնում եմ ԱՄՆ-ի մաքսատուքերը Չինաստանի նկատմամբ մինչև 125 տոկոս․ որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես»,- գրել է Թրամփն իր Truth Social-ում՝ հավելելով, որ հուսով է՝ մոտ […] ...

BACK_TO_TOP