ԵՊՀ-ում դասախոսներն ու ուսանողները, ըստ էության, դուրս են մնացել որոշումների կայացման համակարգից. Ս. Կարաբեկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

ԵՊՀ-ում դասախոսներն ու ուսանողները, ըստ էության, դուրս են մնացել որոշումների կայացման համակարգից. Ս. Կարաբեկյան

17:24 19.11.2018

Այսօր ԵՊՀ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամները ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի հետ մամուլի ասուլիս են հրավիրել ԵՊՀ ՈՒԽ-ի գործունեության շուրջ առաջացած խնդիրների ու կոնֆլիկտների մասին:

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն իր խոսքում ևս մեկ անգամ նշեց ԵՊՀ ՈՒԽ գործունեության սխալները և շեշտեց, որ ռեկտորի կողմից միակողմանի կառավարում է իրականացվում:

«ՈՒԽ-ի ու այլ ուսանողական խմբերի գործունեությունը ամբողջովին համակարգվում է ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից: Մենք բազմիցս նշում էինք, որ այս մարմինը հանրապետականացված է, այս մարմնի գործունեության արդյունքում է, որ համալսարանում ուսանողական ձայնը ճնշվել է: Պատահական չէ, որ այդ նույն բաժնի տնօրենը, որը որ շատ հաճախ նշում էր, որ իր քաղաքական գործունեությունը համալսարանում չի տարածում, այժմ ՀՀԿ-ի թեկնածու է»,- ասել է «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:

Սամվել Կարաբեկյանը իր խոսքում նշեց, որ ԵՊՀ-ում կառավարական համակարգը թե՛ իրավաբանորեն և թե՛ կանոնադրությունից դուրս տարաբնույթ լծակներն օգտագործելու տեսանկյունից եղել է միահեծան ու գնալով ավելի է կենտրոնացել 1 կամ 3 հոգու ձեռքում:

«Երբեք չի եղել մասնակցային կառավարման մշակույթ: Դասախոսներն ու ուսանողները, ըստ էության, դուրս են մնացել որոշումների կայացման համակարգից, այո՛, ֆորմալ առումով եղել է ներկայացվածություն կառավարման տարբեր օղակներում, բայց քանի որ բովանդակային առումով ֆակուլտետներում, ամբիոններում այդ մթնոլորտը չի եղել»,- ասել է Սամվել Կարաբեկյանը:

Բանախոսի կարծիքով՝ այն ժամանակ հասկանալի էր, թե ինչու է համակարգն այդպիսին, քանի որ կար հստակ միտում, որ ամբողջ համակարգը կառավարվի մեկ քաղաքական ուժի հսկողությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP