Ո՞ր կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.07
  • RUBLE
    4.66
  • 443.20
WEATHER
+15.09 oC

Ո՞ր կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն ԱԺ արտահերթ ընտրություններին. ԿԸՀ-ն հրապարակել է վերջնական ցանկը

17:08 19.11.2018

Դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի 11 կուսակցություն և դաշինք: Կուսակցությունների ու դաշինքների գրանցումը կատարվեց նոյեմբերի 19-ին՝ ԿԸՀ նիստի ընթացքում:

Որոշ կուսակցությունների 48 ժամ ժամանակ էր տրամադրվել բացակայող փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու և գրանցումն իրականացնելու համար: Այդ կուսակցությունները ներկայացրել էին բացակայող փաստաթղթերը՝ բացառությամբ ՕԵԿ-ի ցուցակում ընդգրկված մեկ թեկնածուից, որի գրանցումը մերժվեց: Արդյունքում գրանցման համար փաստաթղթեր ներկայացրած բոլոր 11 կուսակցությունների ու դաշինքների գրանցումը հաստատվեց:

ԿԸՀ նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում ընդգրկված էր նաև կուսակցություններին ու դաշինքներին հերթական համարներ տրամադրելու, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակներում ընդգրկված թեկնածուների հերթական համարների հարցերը: Մասնակցության համարները որոշվեցին պատահականության սկզբունքով՝ վիճակահանության միջոցով:

Այսպիսով, արտահերթ ընտրություններին կուսակցություններն ու դաշինքները կմասնակցեն հետևյալ համարներով․

  1. ՀՀԿ 
  2. «Քաղաքացու որոշում» կուսակցություն
  3. ՀՅԴ   
  4. «Իմ քայլը»   
  5. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն   
  6.  «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն    
  7. «Ազգային առաջընթաց» կուսակցություն    
  8. «Մենք» դաշինք   
  9. ՕԵԿ  
  10. «Սասնա ծռեր»   
  11. ԲՀԿ  

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

18:00 11.04.2025

«Էսպանյոլի» ֆուտբոլիստը մեղադրվում է բռնաբարության համար

Իսպանական «Էսպանյոլի» աշխատակցուհին մեղադրել է թիմի խաղացող Ալվարո Ագուադոյին բռնաբարության համար։ Ինչպես հայտնում է Marca-ն միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հունիսի 23-ին՝ այն օրը, երբ թիմը նշում էր վերադարձը Իսպանիայի բարձրագույն դիվիզիոն։ Կինը սակայն դիմել է ոստիկանություն վեց ամիս անց՝ վախենալով աշխատանքը կորցնելուց։ Նրա խոսքերով՝ Ագուադոն բռնաբարել է իրեն Բարսելոնայի գիշերային ակումբի զուգարանում։ Գործը […] ...

SHANTNEWS

18:00 11.04.2025

SHANTNEWS

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

17:54 11.04.2025

Կարիքավոր արցախցիներին կտրամադրվի լրացուցիչ աջակցություն

Արցախից բռնի տեղահանված կարիքավոր անձանց ՀՀ կառավարությունը կտրամադրի սոցիալական լրացուցիչ աջակցություն: Այս և արցախցիներին ուղղված այլ ծրագրերի մասին մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

17:48 11.04.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի, Գուրգեն Սարգսյանի և խորհրդական Անուշ Դանոյանի հետ այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ։ Առաջնային լուծումներ պահանջող խնդիրներն ուսումնասիրելու, ինչպես նաև ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմաններին ծանոթանալու նպատակով ծառայության պետը «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Ռոբերտ Թամարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, այցելել մասնագիտական […] ...

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

17:42 11.04.2025

Մայր Աթոռը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական միջոցառումը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […] ...

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

17:36 11.04.2025

Երևանի Հալաբյան փողոցում բախվել են «Mercedes»-ն ու «Toyota RAV 4»-ը. կա տուժած

Այսօր՝ ապրիլի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են դիվանագիտական համարանիշներով «Toyota RAV 4» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Toyota»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել հետիոտնի համար նախատեսված վայրն ու բախվել վերգետնյա անցումի բետոնե սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: […] ...

BACK_TO_TOP