Վերջին 7 տարում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 55 հազար սիրիացի փախստական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
10:23:28
Ամսաթիվ
25 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    389.56
  • RUBLE
    4.71
  • 444.14
WEATHER
+13.09 oC

Վերջին 7 տարում Թուրքիայի քաղաքացիություն է ստացել 55 հազար սիրիացի փախստական

16:59 18.11.2018

Թուրքիայի խորհրդարանի՝ Անթալիայից ընտրված պատգամավոր Աթայ Ուլսուն հերքել է այն տեղեկությունները, թե Թուրքիա տեղափոխվելուց հետո քաղաքացիություն է ստացել 3,5 միլիոն սիրիացի փախստական։ Նա հայտարարել է, թե քաղաքացիություն ստացողները կազմել են բոլոր փախստականների ընդամենը 1 տոկոսը։

Իշխող կուսակցության անդամի վստահեցմամբ՝ քաղաքացիություն տրվել է 55 հազար սիրիացի փախստականի, որոնցից 20 հազարը եղել են երեխաներ։ Ընդ որում, ըստ պատգամավորի, այդ 20 հազարի առնվազն կեսն այսպես թե այնպես ստանալու էր այդ քաղաքացիությունը, քանի որ ծնվել էր Թուրքիայում, և ծնողներից մեկը թուրք էր։

Թուրքական այս ասիմիլիացիոն քաղաքականությունը տարվում է ոչ միայն երկրի ներսում, այլև Սիրիայում՝ թուրքական բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Սիրիայի հյուսիսային շրջանների մեծ մասում հիմա ուսումնառությունն իրականացվում է թուրքերենով, իսկ դպրոցական դիպլոմները տրվում են այնտեղ ծառայություն իրականցնող թուրքական զորքերի կողմից։

https://www.facebook.com/varujeans/posts/10214176383033809

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆուտբոլը թատերական ակումբ չէ․ ինչո՞ւ է Անչելոտին քննադատել է Էնդրիկին

14:10 25.04.2025

Ֆուտբոլը թատերական ակումբ չէ․ ինչո՞ւ է Անչելոտին քննադատել է Էնդրիկին

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին քննադատել է բրազիլացի հարձակվող Էնդրիկին: «Խետաֆեի» դեմ Լա լիգայի 33-րդ տուրի խաղի 56-րդ րոպեին երիտասարդ ֆուտբոլիստը դուրս էր եկել մրցակցի դարպասապահի դեմ և փորձել էր նրա վրայով կախել գնդակը, սակայն չէր կարողացել: Դրանից 8 րոպե անց իտալացին փոխարինել էր Էնդրիկին: «Նա չի կարող այդպես վարվել: Էնդրիկը դեռ երիտասարդ է և […] ...

Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

13:57 25.04.2025

Վիեննայում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին Վիեննայի Շիլլերի հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառում։ Ավստրիայում ՀՀ դեսպան և մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը` դիվանագիտական անձնակազմի հետ միասին, ծաղկեպսակ են զետեղել հուշարձանի մոտ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հայ Առաքելական Եկեղեցու Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանի […] ...

Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից

13:45 25.04.2025

Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից։ «Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել քաղաքականությունից հեռանալու իմ որոշման մասին»,- ասել է նա ճեպազրույցում։ Ղարիբաշվիլիի խոսքերով՝ նա իր առաքելությունը կատարված է համարում։ ...

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

13:33 25.04.2025

Քննարկվել է Սիսիանի և Քաջարանի միջև 60 կմ երկարությամբ ճանապարհի կառուցմանն ուղղված ֆինանսական պայմանագիրը

Նախագծով առաջարկվում է վավերացնել Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ 2024 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված՝ «Հայաստան. Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ծրագիր» Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամ + Հատուկ ներդրումային պատուհան 1 ֆինանսական պայմանագիրը: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի տեղեկացմամբ փաստաթղթով բանկը Հայաստանին կտրամադրի մինչեւ 236 մլն եվրո գումար: Նախատեսված միջոցներն ուղղվելու են ՀՀ […] ...

Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ

13:23 25.04.2025

Մեսսին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ

Ամերիկյան «Ինտեր Մայամին» ԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի առաջին մրցավեճում 0-2 հաշվով պարտվել է «Վանկուվերին»: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսին եղել է հյուրերի մեկնարկային կազմում և ամբողջական հանդիպում է անցկացրել: Արգենտինացին երրորդ խաղում անընդմեջ չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ: Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 1-ին: ...

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

13:14 25.04.2025

Ավտոբուսի վարորդի դանակահարության դեպքը բացահայտվել է

Ապրիլի 23-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ կտրած-ծակած վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 51-ամյա տղամարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ երթուղային ավտոբուսի վարորդ 51-ամյա տղամարդուն դանակահարել է «Ֆորդ» մակնիշի մեքենայի 49-ամյա վարորդը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ 49-ամյա տղամարդուն և […] ...

BACK_TO_TOP