Գրին քարտերի 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը տրված է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+1.09 oC

Գրին քարտերի 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը տրված է

18:52 18.10.2017

ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարում է խաղարկային վիզաների կամ Գրին քարտի խաղարկության 2019թ. ծրագրով հայտերի ընդունման մեկնարկը: Գրանցման նոր շրջանը կսկսի 2017թ. հոկտեմբերի 18-ի կեսօրին՝ արևելյան ամառային ժամանակով և կավարտվի 2017թ. նոյեմբերի 22-ի կեսօրին՝ արևելյան ստանդարտ ժամանակով:

Ինչպես հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից, տեխնիկական խնդիրներով պայմանավորված 2019թ. խաղարկային վիզաների ծրագրով մասնակիցների գրանցումը սկսվում է նորից, և բոլոր նրանք, ովքեր խաղարկության մասնակցության համար գրանցվել են մինչև 2017թ. հոկտեմբերի 18-ը, պետք է ևս մեկ անգամ գրանցվեն, որպեսզի հայտը մասնակցի խաղարկությանը: Հասկանում ենք, որ սա անհարմարություն է ստեղծում արդեն իսկ գրանցված անձանց համար, սակայն գործընթացի ամբողջականությունն ու անաչառությունը ապահովելու համար, մենք ստիպված ենք գրանցումը նորից սկսել:

Մինչև հոկտեմբերի 18-ը ներկայացված հայտերը չեն մասնակցի խաղարկությանը: Այդ ժամկետում գրանցված բոլոր մասնակիցները պետք է ևս մեկ հայտ ներկայացնեն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Նոր հայտի գրանցումը պատճառ չի հանդիսանա, որ անձը մեկից ավել հայտ ներկայացնելու հիմքով զրկվի խաղարկությանը մասնակցելու հնարավորությունից: Սակայն գրանցման համար սահմանված նոր ժամկետներում մեկից ավել հայտ ներկայացնելու դեպքում, խաղարկությանը մասնակցելուց որակազրկվելու պահանջը շարունակում է ուժի մեջ մնալ: Ծրագրին մասնակցելու մնացած բոլոր պայմանները մնում են անփոփոխ:

Գրանցման համար անհրաժեշտ է 6 ամսից ոչ ավել վաղեմության լուսանկար: Այն հայտերը, որոնցում կլինի անցյալ տարվա հայտում օգտագործված լուսանկարը, չեն մասնակցի խաղարկությանը: Գրանցումից հետո անհրաժեշտ է պահել հաստատման թերթիկը, որտեղ մասնակցի եզակի համարանիշն է:

Հայտը լրացվում է էլեկտրոնային եղանակով խաղարկային վիզաների ծրագրի պաշտոնական կայքում, հասցեն՝ dvlottery.state.gov: Հայտի կարգավիճակը՝ շահել-չշահելու հանգամանքը հնարավոր կլինի ստուգել dvlottery.state.gov կայքում 2018թ. մայիսի 15-ից սկսած մինչև 2019թ. սեպտեմբերի 30-ը: Այս մասով որևէ հետաձգում այս պահին չի սպասվում:

Խաղարկային վիզաների ամենամյա ծրագրով ներգաղթային վիզա ստանալու հնարավորություն են ստանում բոլոր այն մարդիկ, ովքեր համապատասխանում են մի քանի շատ հստակ ու պարզ չափանիշների: Համակարգչային պատահական ընտրությամբ կատարվող վիճակահանությամբ առանձնացվում են մասնակիցներ, ովքեր հնարավորություն են ստանում ներգաղթային վիզայի դիմում ներկայացնել: Ծրագրի պահանջն այն է, որ հիմնական հայտատուն ավարտած լինի ավագ դպրոցը կամ համարժեք կրթական հաստատություն կամ ունենա ԱՄՆ օրենքների համաձայն ծրագրին մասնակցության իրավունք տվող երկու տարվա աշխատանքային փորձ՝ վերջին 5 տարվա կտրվածքով: Մասնակիցները կարող են անձամբ լրացնել իրենց հայտերը կամ այլ անձի օգնությամբ: Կապ չունի անձամբ եք լրացնում, թե այլ անձի միջոցով, տվյալ անձի անունով կարող է ներկայացվել միայն մեկ հայտ գրանցման համար սահմանված նոր ժամկետներում: Տեղեկատվության ճշգրտության ու ամբողջականության համար պատասխանատու է մասնակիցը: Վիզաները բաշխվում են վեց աշխարհագրական տարածաշրջաններում, ընդ որում խաղարկվող վիզաների մեծ մասն ուղղվում է այն տարածաշրջաններին, որոնք ունեն ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ: Խաղարկային վիզաներ չեն տրվում այն երկրների քաղաքացիներին, որոնք վերջին 5 տարիների ընթացքում ունեցել են 50.000 և ավել ներգաղթողներ դեպի ԱՄՆ: Տարածաշրջանից որևէ երկիր չի կարող ստանալ տվյալ տարվա համար խաղարկվող վիզաների 7%-ից ավելը:

Գրանցումն անվճար է: Խորհուրդ է տրվում հայտը լրացնել անձամբ, առանց միջնորդների ու խորհրդատուների, ովքեր իրենց ծառայությունների համար վճարում են պահանջում: Եթե, այնուամենայնիվ, ինչ-որ մեկն օգնում է հայտը լրացնելիս, ապա պետք է ներկա լինել հայտի լրացման ժամանակ, որպեսզի ապահովվի ճշգրիտ տեղեկատվություն: Գրանցման հաստատման թերթիկը՝ եզակի համարանիշով, պետք է պահել:

Զգուշացեք խաբեությունից. Խաղարկային վիզաների ծրագրի հետ կապված շրջանառվում են փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակներ

Պետքարտուղարության վիզաների ծառայության գրասենյակը հայտնում է, որ զգալիորեն ավելացել են շրջանառվող փոստային ու էլեկտրոնային կեղծ նամակները: Այս նամակների հեղինակները, ներկայանալով որպես ԱՄՆ կառավարություն, փորձում են վճարումներ կորզել խաղարկային վիզայի ծրագրի մասնակիցներից: Բոլորին օգտակար կլինի ծանոթանալ Դաշնային առևտրային հանձնաժողովի կողմից պատրաստված Խաղարկային վիզաների հետ կախված խաբեության մեխանիզմների մասին տեղեկանքին: Նաև խորհուրդ ենք տալիս մասնակիցներին կարդալ Խաղարկային վիզայի ծրագրի հրահանգներն ու ընթացակարգերը, որպեսզի տեղյակ լինեք գործընթացի քայլերից, իմանաք երբ և ինչ պետք է սպասել և ումից:

ԱՄՆ կառավարությունից մասնակիցները կարող են ստանալ էլեկտրոնային նամակ-հիշեցում ծրագրի կայքում հայտի կարգավիճակը ստուգելու վերաբերյալ, սակայն ԱՄՆ կառավարությունը երբեք էլեկտրոնային նամակով չի հայտնի շահելու մասին լուրը: Շահել-չշահելու փաստը մասնակիցները կարող են պարզել ծրագրի պաշտոնական կայքում՝ օգտագործելով գրանցման ժամանակ տրված եզակի համարանիշը: Դա հնարավոր կլինի անել 2018թ. մայիսի 15-ից: Եզակի համարանիշի միջոցով dvlottery.state.gov կայքում հայտի կարգավիճակը ստուգելիս շահող մասնակիցները հենց այնտեղ էլ կգտնեն հետագա հրահանգները, որոնց հիման վրա կներկայացնեն ներգաղթային վիզայի դիմում իրենց և ընտանիքի՝ ներգաղթելու իրավասություն ունեցող անդամների համար: Ներգաղթային վիզայի հարցազրույցների մասին տեղեկությունը ևս կներկայացվի կարգավիճակի ստուգման բաժնում:

Կեղծ կայքերի, էլեկտրոնային նամակների մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել https://travel.state.gov/content/visas/en/general/fraud.html էջի հաճախակի տրվող հարցերի բաժնում:

Կարևոր է հիշել, որ վիճակախաղում շահելը դեռևս ներգաղթային վիզա ստանալու երաշխիք չէ: Ներգաղթային վիզայի իրավասությունը որոշվում է հարցազրույցի միջոցով:

Գրանցման հետ կապված հավելյալ տեղեկություններ, ինչպես նաև հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք գտնել Խաղարկային վիզաների DV-2019-ի հրահանգներում, որոնք զետեղված են http://travel.state.gov/content/visas/english/immigrate/diversity-visa/instructions.html էջում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

00:48 28.11.2024

Հայաստանը կրկին ճանաչվել է աշխարհի ամենաանվտանգ պետություններից մեկը․ ինչի՞ շնորհիվ

Հայաստանը կրկին դասվել է աշխարհի ամենաանվտանգ պետությունների շարքին: Հրապարակված վերլուծությունը թույլ է տալիս նկատել, որ մեր երկիրը քրեական հանցագործությունների վտանգի տեսակետից անվիճելի առաջատար է ողջ տարածաշրջանում: Ո՞վ է կազմել այդ վարկանիշը և ո՞ր ցուցանիշները հաշվի առնելով: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կա միջազգային տեղեկությունների այդպիսի բազա, կոչվում է Numbeo: Միջազգային կառույց է, որն […] ...

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

00:00 28.11.2024

Starship-ը Լուսին կհասցնի Lunar Outpost-ի ամենագնացը

Ամերիկյան Lunar Outpost ընկերությունը, որը 2024 թվականի գարնանը պայմանագիր է կնքել ՆԱՍԱ-ի հետ՝ տիեզերագնացների համար լուսնային փոխադրամիջոց մշակելու համար, պայմանագիր է ստորագրել SpaceX-ի հետ՝ Starship-ն օգտագործելու իր Lunar Outpost Eagle ամենագնացը Երկրի բնական արբանյակին հասցնելու համար: «Պատճառը, որ մենք ընտրեցինք Starship-ը, նրա տեխնոլոգիական հասունությունն է, զարգացման տեմպերը և որակը»,-ասել է Lunar Outpost-ի գործադիր տնօրեն Ջասթին […] ...

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

23:52 27.11.2024

Պուտինն ու Տոկաևը նացիստների գործողություններն անվանել են ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն

Նացիստների գործողությունները պետք է համարել ԽՍՀՄ ժողովուրդների ցեղասպանություն, ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի համատեղ հայտարարության մեջ։ «Միջազգային հարթակներում, այդ թվում՝ ԱՊՀ-ում և ՀԱՊԿ-ում, կողմերն ընդգծում են, որ նացիստների և նրանց հանցակիցների գործողությունները, որոնք հաստատվել են Նյուրնբերգի Միջազգային ռազմական տրիբունալի դատավճռով, պետք է համարվեն Խորհրդային Միության ժողովուրդների ցեղասպանություն»,- ասվում է […] ...

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

23:44 27.11.2024

Հարավային Կորեայում ռեկորդային ձյան տեղումների պատճառով երեք մարդ է զոհվել

Նոյեմբերի եղանակային դիտարկումների պատմության մեջ ամենաառատ ձյունը Հարավային Կորեայում երեք մահվան պատճառ է դարձել, չորեքշաբթի հաղորդում են հարավկորեական լրատվամիջոցները: Տեղեկություններ են ստացվում նաև տուժածների մասին, սակայն նրանց թիվը չի նշվում։ Օդերևութաբանների տվյալներով՝ Սեուլում տեղումներն ավելի քան 24 սմ են, Գյոնգիում՝ 22 սմ, Ինչհոնում՝ 14 սմ։ Եղանակային վատ պայմանների պատճառով ավելի քան 330 տնտեսություն մնացել է […] ...

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

23:36 27.11.2024

ԵՀ ղեկավարը վստահեցրել է, որ Եվրահանձնաժողովը կաջակցի Ուկրաինային ԵՄ-ին անդամակցելու հարցում

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ նոր ԵՀ-ն աշխատելու է Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։ «Մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան դառնա մեր Եվրամիության մաս, մենք կաջակցենք Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է նա։ Ֆոն դեր Լայենը խոստացել է, որ ԵՀ-ն կօգնի Ուկրաինային, Մոլդովային և Արևմտյան Բալկանների երկրներին պատրաստվել ԵՄ անդամակցությանը […] ...

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

23:28 27.11.2024

Stellantis-ը հետաձգել է Ram էլեկտրական փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կեսը

Եվրոպական Stellantis խումբը 2024 թվականից հետաձգում է էլեկտրական Ram փիքափի վաճառքի մեկնարկը մինչև 2025 թվականի առաջին կես և շարունակում է մեքենայի փորձարկումը, հայտնում է CNBC-ն։ Ընկերության ղեկավար Կառլոս Տավարեսը հրաժարվել է հայտնել հետաձգման ստույգ պատճառները։ «Մենք պարզապես շատ աշխատանք ունենք անելու, և մենք ցանկանում ենք շատ ուշադիր փորձարկել արտադրանքը, այնպես որ մենք չենք շտապում»,-ասել է […] ...

BACK_TO_TOP