00:41 16.11.2018
Թուրքական «Yeni mesaj» ազգայնական թերթի սյունակագիր, վերլուծաբան Յուսուֆ Քարաջան «ԱՄՆ-ի հայկական խաղը Թուրքիայի հետ» հոդվածում պնդել է, որ սիրիական հակամարտության հետևանքով Թուրքիա եկած սիրիացի փախստականների շարքերում բազմաթիվ լրտեսներ կարող են լինել: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Հոդվածի սկզբում Քարաջան հիշեցրել է, որ Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 1989 թվականին դեմ էր արտահայտվել Բուլղարիայից թուրք փախստականների՝ Թուրքիա համատարած մուտք գործելուն: Էրդողանն այն ժամանակ իր դիրքորոշումը հիմնավորել էր այն բանով, որ Բուլղարիայից եկած մոտ 400.000 թուրք փախստականների շարքում կարող են լրտեսներ լինել: Հեղինակն այս առիթով իր զարմանքն է հայտնում այսքան մեծ քանակությամբ (3 միլիոնից ավելի) սիրիացի փախստականներ ընդունելու կապակցությամբ ու ավելացնում, որ, ի տարբերություն Բուլղարիայից եկած փախստականների, սիրիացի փախստականների մասնակցությամբ երկրում բազմաթիվ սպանություններ, ծեծկռտուքներ ու հարձակումներ են տեղի ունենում:
Քարաջան օրինակ է բերել օրերս Ադըյամանում Աթաթուրքի արձանի վրա մուրճով ու կացնով տեղի ունեցած հարձակումը՝ նշելով, որ այդ հարձակումը չէր կարող հենց այնպես լինել:
«Հերիք չէ, որ սիրիացիների վրա արդեն 35 մլրդ դոլար ենք ծախսել, հերիք չէ, որ փոխվում է մեր ժողովրդագրական պատկերը և Քիլիս ու Հաթայ քաղաքներում սիրիացիներն արդեն ավելի շատ են քան տեղի բնակչությունը, այժմ էլ սիրիացիները կուսակցություն են ստեղծել: Չեմ զարմանա, եթե վաղը մեջլիսում կոալիցիա էլ կազմեն»,- գրում է թուրք վերլուծաբանը:
Ըստ Քարաջայի՝ թուրք-սիրիական սահմանը «շուկա» էր դարձել, և բետոնե պատով փակվեց միայն այն ժամանակ, երբ մտնողն արդեն ներս էր մտել:
«Նրանց մեջ ովքե՞ր կան, գիտե՞ք: Եկածների որքա՞ն մասն է իսկական սիրիացի, ինչքա՞նը՝ քուրդ, ինչքա՞նը՝ մուսուլման: Այս հարցերն ինչո՞ւ եմ տալիս: Գիտե՞ք, որ Սիրիայից հարյուր հազարավոր հայեր ենք ընդունել: Գիտե՞ք, որ Սիրիայից եկած ուղիղ 20 հազար հայ Թուրքիայի վրայով անցել է Երևան:
Լավ, այս հայերը որտեղի՞ց ի հայտ եկան: 1915-ի հայերն են: Սիրիայում էին հաստատվել: Հիմա՝ 100 տարի անց, ինչ-որ մի ձեռք նրանց Սիրիայից Թուրքիա է տեղափոխում: Այս թեմայով արած ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ հարյուր հազարավոր հայեր են եկել սիրիացիների անվան տակ:
Անշուշտ, մեր դռները բաց են նաև հայերի համար, հայերի դեմ թշնամություն չունենք: Կարիքավոր մարդու ազգությանը չպետք է նայել…
«Սիրիացի անվանվող այս մարդկանց մոտ այսքան զայրույթ, այսքան քեն որտեղի՞ց կարող է առաջանալ»: Այս հարցը սկսեց զբաղեցնել միտքս: Մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի և չեք հավատա, թե ինչերի հանդիպեցի:
1915-ին Թուրքիայից ուղարկված հայերի թոռները վերադարձել են որպես սիրիացիներ: Այսքանը կարող եմ ասել: Իսկ թե ինչքան հայեր են որպես սիրիացի այստեղ քաղաքացիություն ստացել, աստված գիտի: Սա գաղտնի պայմանագիր է, թե բանավոր պայմանավորվածություն՝ չգիտեմ:
Ո՛չ Բուլղարիայից, ոչ էլ Աֆղանստանից եկած փախստականների հարցում կասկածներ չեմ ունեցել: Սակայն մեծ վախ ունեմ սիրիացիների հարցում: Ինձ խորը կասկածների մեջ է գցում նաև սիրիացիների նկատմամբ այս անձնվիրությունն ու հոգատարությունը»,- գրում է թուրք հոդվածագիրը:
Քարաջան հայերի հետ է կապում նաև Սիրիայի քրդերի «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերը» (YPG-ԺՊՈւ), որոնց Թուրքիան համարում է իր կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) սիրիական թևը:
Ըստ հեղինակի՝ ԱՄՆ-ն համառորեն չի ցանկանում YPG-ն ճանաչել ահաբեկչական կառույց ու հայտարարում է, որ այն PKK-ի հետ կապ չունի, որովհետև YPG-ի ողնաշարը կազմում են սիրիացի հայերը՝ չնայած, որ կառույցի կազմում շատ են ազգությամբ քրդերը։ Քարաջայի պնդմամբ՝ «YPG-ն հիմնել է ԱՄՆ-ն՝ 1915-ի հայերի թոռների միջոցով»:
«Եվրոպայի կողմից ընտրողաբար ընդունված «կրթված» սիրիացիներն էլ հիմնականում հայկական ծագումով են եղել: Սակայն նրանց թիվը շատ փոքր է: Եվրոպան նրանց ընդունելիս ընտրեց, մենք ինչո՞ւ ենք երկիրը քարվանսարայի վերածել: Ցանկանում ենք, որ 29 տարի առաջվա՝ «մեր հայրենակիցների մեջ կարող են լրտեսներ լինել» մտահոգությունը այսօր էլ սիրիացիների հարցում էլ զգացվի»,- եզրափակել է Քարաջան:
09:40 17.04.2025
ՄԱԿ-ը հայտնել է, որ Գազայի հատվածը գտնվում է 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենավատ հումանիտար ճգնաժամի մեջԻսրայելի կառավարության գործողությունները՝ ներառյալ մարդասիրական օգնության ռմբակոծումն ու արգելափակումը, հանգեցրել են Գազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերից ի վեր ամենասարսափելի հումանիտար ճգնաժամին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA)։ «Ակտիվացված ռազմական գործողությունները, բնակչության տեղահանման հրամանները, բոլոր օգնության և առևտրային բեռների մուտքի շրջափակումը և մարդասիրական օգնության տրամադրման տարածքի կրճատումը նշանակում են, որ Գազայի հատվածում […] ...
09:30 17.04.2025
Իրանի ԱԳ նախարարը ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել առանձին երկրների ճնշումներինԻրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին չորեքշաբթի օրը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ հանդիպման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել չտրվել ճնշմանը, որը որոշ պետություններ փորձում են գործադրել։ Այս մասին ասված է Իրանի ԱԳՆ Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Արաղչին գործակալությանը կոչ է արել կատարել իր պարտավորությունները՝ «առանց որոշ երկրների կողմից […] ...
09:18 17.04.2025
Սիսիանում թույլ ձյուն է տեղումԱպրիլի 17-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի, տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված […] ...
09:10 17.04.2025
Կարագերը ծաղրել է Ռեշֆորդին«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը ծաղրել է «Ասթոն Վիլայի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին։ Բանն այն է, որ ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից առաջ Չեմպիոնների լիգայի օրհներգի փոխարեն հնչել էր Եվրոպա լիգայի օրհներգը ու Կարագերն էլ հետևյալն էր ասել․ «Նայե՛ք Ռեշֆորդին, նա շատ լավ է զգում, քանի որ սովոր է Եվրոպա լիգայի օրհներգը լսելուն»: […] ...
09:05 17.04.2025
Այսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպումԱյսօր Թբիլիսիում նախատեսվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
08:55 17.04.2025
NYT. ԱՄՆ-ը չի աջակցել մայիսին Իրանին հարվածելու Իսրայելի ծրագրինԻսրայելը ծրագրում էր հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին 2025 թվականի մայիսին, սակայն հրաժարվեց ծրագրից, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չաջակցեց այդ քայլին: Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց տեղեկություններով՝ Իսրայելը համոզված էր, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի գրոհի նախապատրաստմանը և հրեական պետությանը պաշտպանություն կապահովի Իրանի կողմից հնարավոր պատասխան հարվածից։ Հարձակման նպատակն […] ...