Մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.17
  • RUBLE
    3.95
  • 420.51
WEATHER
+16.09 oC

Մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Իսոյանը

17:03 15.11.2018

Կյանքի 74-րդ տարում մահացել է գրականագետ, մատենագետ, հրատարակիչ Ալբերտ Վահագնի Իսոյանը։ Ալբերտ Իսոյանը ծնվել է Ախալքալաքի Սուլդա գյուղում՝ 1944 թվականին: Սովորել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմաբանասիրական ֆակուլտետում: 1970-1991-ին աշխատել է «Գրքերի աշխարհ» թերթում, 1981-ից եղել է գլխավոր խմբագիրը, 2000-2001-ին խմբագրել է «Գրական թերթը»: 1991-ին հիմնել է Հայագիտական բարեգործական ընկերությունը և «Հայագիտակ» հրատարակչությունը: 1997-ին հրատարակել է քարե կազմով, ոսկե հարթաքանդակով հուշանվերային և «Գիր» կաշեկազմ մատենաշարերը:

Հրատարակել է բազմաթիվ հայագիտական գրքեր, ինչպիսիք են «Հայերն աշխարհում» հանրագիտարանային համալիրը, «Ամենայն հայոց կաթողիկոսներ», նաև Ե. Չարենցի «Վերջին խոսքը», «Վահան Տերյանի Տերյանագիտություն. Մատենագիտությունը»: Նրա շնորհիվ է լույս տեսել նաև «Երկիր դրախտավայր» հիմնարար հանրագիտարանային ժողովածուն, որտեղ տեղ են գտել Հայաստանի և հայերի մասին մոտ երեք հարյուր նշանավոր հեղինակների բնութագրումներ:

Իսոյանի նախաձեռնությամբ լուսապատճենային եղանակով վերահրատարակվել են հայագիտական բազմաթիվ կոթողային աշխատություններ, այդ թվում՝ Ղևոնդ Ալիշանի «Սիսական», «Շիրակ», «Այրարատ» մեծարժեք աշխատությունների վերահրատարակությունը, Ս. Գլինկայի և Վ. Աբազայի «Հայոց պատմություն» ժողովածուները, ինչպես նաև Գրիգոր Ջանշյանի «Եղբայրական օգնություն հայերին» ժողովածուի վերահրատարակությունը:

Կազմել է «Սև գիրք. նշանավոր օտարերկրացիները թուրքական ոճիրների և Հայոց ցեղասպանության մասին» անվամբ հայտնի հրատարակությունը: Իսոյանի հեղինակած «Հակառակություններ» ժողովածուն պատրաստ է հրատարակության և շուտով լույս կտեսնի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

17:30 01.11.2024

12 մարդ է զոհվել արևելյան Լիբանանում իսրայելական հարձակման հետևանքով․ ԶԼՄ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Լիբանանի արեւելքում գտնվող Բաալբեկ քաղաքի մոտ գտնվող Ամխազ գյուղի վրա։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA): Նշվում է, որ հարձակման թիրախը եղել է բնակելի շենքը։ Նախնական տվյալներով՝ հրետակոծության հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ։ Սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսել է «Հյուսիսի նետեր» ռազմական գործողությունը Լիբանանում շիական «Հըզբոլլահ» շարժման […] ...

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

17:23 01.11.2024

Լիբերտադորեսի գավաթի եզրափակչում կխաղան բրազիլական ակումբներ

Ուրուգվայում կայացել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ «Պենյարոլը» 3-1 հաշվով առավելության է հասել «Բոթաֆոգոյի» նկատմամբ: Կողմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր բրազիլական ակումբի հաղթանակով (5-0): Երկու խաղի արդյունքում «Բոթաֆոգոն» հաղթել է 6-3 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Մինեյրոյի» հետ: ...

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

17:15 01.11.2024

Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում ավարտվել է 2024 թվականի հուլիսի 26-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ջաջուռ բնակավայրի վարչական տարածքում երեք մարդու կյանք խլած ավտոպատահարի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը` 2 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նշված օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15կմ. հատվածում՝ Շիրակի […] ...

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

17:07 01.11.2024

Քննարկվել է 2024-2026 թթ. Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է 2024-2026 թվականների Ոստիկանության ոլորտի բարեփոխումների ռազմավարական ծրագրի և դրանից բխող գործողությունների ծրագրի նախագիծը: Նախ անդրադարձ է կատարվել նախորդ ռազմավարության արդյունքներին, որոնց թվում են՝ Ներքին գործերի նախարարության ստեղծումը, Պարեկային ծառայության ներդնումը, օպերատիվ կառավարման կենտրոնի ստեղծումը, պարեկային ծառայության կադրերի պատրաստման ուղղությամբ իրականացված ծրագրերը և այլն: […] ...

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

17:00 01.11.2024

Հայաստանյան 20 ստարտափ միջազգային աքսելերատորի հետ աշխատելու հնարավորություն ունի. կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային մրցույթի հաղթող «Plug and Play Germany GmbH» աքսելերատորը Հայաստանում գործունեություն ծավալող տեխնոլոգիական ոլորտի սկսնակ ընկերություններին կտրամադրի խորհրդատվական ծառայություններ, բիզնեսի զարգացման և գործարար կապերի հաստատման օժանդակում, նորարարության աջակցություն և անհատական մենթորություն: Հոկտեմբերի 31-ին կայացել է աքսելերացիոն ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությունը։ Հայտարարվել է 26 շաբաթյա ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած 119 ստարտափներից […] ...

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

16:50 01.11.2024

Քաղաքների աճը և ուրբանիզացիան տաքացնում են Երկիրը

Ռուս գիտնականները ցույց են տվել, թե ինչպես է քաղաքների աճը հանգեցնում օդի ջերմաստիճանի գլոբալ աճին։ Ասֆալտի և բետոնի տակ հողը «փակելը» թույլ չի տալիս որ այն սառչի: Ավելին, քաղաքային տարածքները կլանում են ավելի շատ ջերմություն, քան բնական մակերեսները։ Արդյունքում քաղաքներում ջերմային կղզիներ են առաջանում։ Կարևոր է հասկանալ մարդու գործունեության, ուրբանիզացիայի և ջերմաստիճանի փոփոխության միջև կապը: […] ...

BACK_TO_TOP