Ես դեռ չեմ հանդիպել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այնպիսի մարզչի, որ լավ խաղացողին չխաղացնի. Սերգեյ Բոնդարենկո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Ես դեռ չեմ հանդիպել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այնպիսի մարզչի, որ լավ խաղացողին չխաղացնի. Սերգեյ Բոնդարենկո

01:00 16.11.2018

«Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում  «Արարատ 73» թիմի ֆուտբոլիստ Սերգեյ Բոնդարենկոն զրուցել է մի շարք թեմաների մասին.

«Մեր խաղերը, եթե 73 թ․-ի անալիզ անեք, ապա կտեսնեք, որ 3 կամ 4-0-ն անպակաս էր: Ես ծնվեցի Ուկրաինայում և 4 տարեկանից տեղափոխվեցի Հայաստան, շատ դժվար էինք ապրում: Մեր հարևանները մեզ շատ էին օգնում:  Ես հիմա այլևս ֆուտբոլի երկրպագու չեմ: Այն ժամանակ պատրիոտիզմը գովելի էր, սակայն հիմա Ազգային հավաքականի տղաները խաղում են տարբեր ակումբներում, ուստի ես այս պահին երկրպագու չեմ»,- նշեց նա:

Այն հարցին՝ ինչո՞ւ Հենրիխ Մխիթարյանից բացի մենք այսօր շատ հայտնի ֆուտբոլիստներ չունենք, Սերգեյ Բոնդարենկոն պատասխանեց.

«Շատ բարդ հարց է, ես ֆուտբոլիստ եմ, չեմ կարող ասել, տղաներից է կախված: Այսպիսի խոսք կա՝ մարզիչը լավ խաղացողին չի խաղացնում: Ես դեռ չեմ հանդիպել իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում այնպիսի մարզչի, որ լավ խաղացողին չխաղացնի: Հենց լավ խաղացողին չխաղացնի, իրեն են առաջինը հանելու, լավ խաղացողին չեն հանելու»։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP