Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+14.09 oC

Էդուարդ Շարմազանովն արձագանքում է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը

16:12 15.11.2018

Խորհրդարանում այսօր լրագրողները փորձել են պարզել, թե ինչ դիրքորոշում ունի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Վիտալի Բալասանյանի այն հայտարարության վերաբերյալ, ըստ որի՝  ընտրություններից հետո ՀՀ-ի և Արցախի միջև ռազմաքաղաքական դաշինք է կնքվելու.

«Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ մեր կարծիքը շատ հստակ է՝ էն ինչ-որ խոսվում է, թեկուզ անուղղակի, այսօր տարբեր միջազգային փորձագետների կողմից՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», մեզ համար անընդունելի է և կտրականապես մերժելի: Մեկ անգամ չէ, որ նշել ենք, որ ղարաբաղյան հարցի լուծման հիմքը պատճառների վերացումն է: Իսկ պատճառները վերացնելու համար Ադրբեջանը նախ և առաջ պետք է ճանաչի ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացումը»,-ասե լ է Շարմազանովը:

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ Ադրբեջանը պետք է ճանաչի, որ ԼՂՀ ժողովուրդն է հանրաքվեի միջոցով որոշելու իր ճակատագիրը:

«Այլ կարծիք լինել չի կարող, Ղարաբաղը երբեք չի կարող լինել Ադրբեջանի մաս: Սա փաստ է»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ կտրականապես անընդունելի են համարում «տարածքներ՝ խաղաղության դիմաց» տարբերակը:

Ինչ վերաբերում է ռազմաքաղաքական դաշինքին, ապա Շարմազանովի խոսքերով` նման ծրագիր եղել է դեռ Ապրիլյան պատերազմից հետո: Դա նախ առաջարկել է ՀՅԴ-ն, ապա ՀՀԿ-ն: Սերժ Սարգսյանը հանձնարարություններ է տվել դրա առնչությամբ.

«Երբ որ կգա ժամանակը, դրա անհրաժեշտությունը լինի, մենք կխոսենք: Մենք տեսնում ենք շատ լուջ մարտահրավերներ ոչ միայն ազգային անվտանգության, արժեքային համակարգի, այլ նախ և առաջ ղարաբաղյան հիմնահարցում որոշակի ստորջրյա հոսանքներ»,- հավելել  է Շարմազանովը:

Ըստ ԱԺ ներկայիս փոխնախագահի՝ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրությանը՝ հիմքում դնելով այն, որ Արցախի հիմնահարցում միակողմանի զիջում չլինի: Ըստ Շարմազանովի՝ սա ամենևին չի նշանակում, թե ինքն ասում է, որ ներկայիս իշխանությունը գնում է զիջումների.

«Ամենևին, մենք նման դիշովի պոպուլիզմով չենք զբաղվում: Մենք պարզապես ասում ենք, որ կա լուրջ մարտահրավեր և անելու ենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք արցախյան հարցում որևէ անցանկալի զարգացում: Մենք նաև դեմ ենք այն դիրքորոշմանը, թե Արցախի ժողովուրդը թող որոշի՝ ինչ ուզում է, ո՛չ, սա կնշանակի Արցախին միայնակ թողել մարտահրավերներին դեմ հանդիման: Մենք իրավունք չունենք միայնակ թողել Արցախի ժողովրդին, պետք է շարունակենք լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը»,- ասել է Շարմազանովը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

00:59 02.04.2025

Al Masirah. ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցնում Եմենում հութիների թիրախներին

Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։ ...

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

00:52 02.04.2025

Գերմանիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Ադրբեջան

Ապրիլի 1-ին պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանել Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում, որտեղ ծածանվում էին երկու երկրի պետական ​​դրոշները, ի պատիվ բարձրաստիճան հյուրի՝ ներկա է եղել պատվո պահակախումբ: Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին օդանավակայանում դիմավորել են Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովը, ԱԳ փոխնախարար Ֆարիզ […] ...

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

00:45 02.04.2025

ՔՊ վարչության նիստում քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր

Ապրիլի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են խաղաղության գործընթացին առնչվող հարցեր։ Ամփոփվել են Գյումրու և Փարաքարի ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ ...

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

00:34 02.04.2025

609 միլիոն արժողությամբ 12 նոր մեքենաները կմաքրեն Երևանի փողոցները

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել նոր բազմաֆունկցիոնալ մեքենաներ, որոնք նախատեսված են փողոցների, մայթերի մաքրման, իսկ ձմռան ամիսներին՝ փողոցների և մայթերի ձյան մաքրման, աղ և ավազով մշակման աշխատանքներն իրականացնելու համար: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

00:16 02.04.2025

Վատիկանը սրբադասել է Հայոց ցեղասպանության զոհ դարձած հայ հոգևարականի․ ի՞նչ է դա նշանակում

Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […] ...

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

23:59 01.04.2025

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահը այցելեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Ապրիլի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեց Հայաստան պաշտոնական այցով ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախագահ Շտայնմայերին և նրա մեծազնիվ տիկին Էլկե Բուդենբենդերին ողջունեց Միածնաէջ Մայր Տաճարում՝ ներկայացնելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Սուրբ Էջմիածնի մեծ դերակատարությունը հայ ժողովրդի ազգային ու քրիստոնեական ինքնության կերտման […] ...

BACK_TO_TOP