Անսարք մեքենաները տեխզննման կտրոն են ստանում. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+15.09 oC

Անսարք մեքենաները տեխզննման կտրոն են ստանում. Նաիրա Զոհրաբյան

12:49 15.11.2018

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, խորհրդարանում ճանապարհային երթևեկության կանոնների քննարկման ժամանակ դիմելով հարակից զեկուցող, պատգամավոր Ռուստամ Մախմուդյանին, նշեց՝ ակնհայտ է, որ երբ վարորդը ստանում է տեխզննման կտրոնը, մեքենան հիմնականում իրական տեխզննում անցած չի էլ լինում. տանում են, գումարը վճարում են, նույնիսկ ավտոմեքենան չեն էլ տեսնում, սակայն կտրոնը վարորդը տանում, փակցնում է մեքենայի դիմապակուն:

Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ կա՞ վիճակագրություն, թե օրինական տեխզննման կտրոն ստացած, սակայն իրականում անսարք մեքենաներին վթարների քանի՞ տոկոսն է բաժին հասնում: Պատգամավորը նաև հարցրեց՝ այս ավանդույթը՝ կտրոն ստանալ և հանրապետությունը ողողել անսարք մեքենաներով, որոնք դառնում են վթարների պատճառ, ի՞նչ կերպ է վերացվելու:

Մախմուդյանը նշեց, որ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով՝ ուսումնասիրություն է կատարել, և փորձը ցույց է տվել, որ տարբեր փորձաքննություններով պարզվել է՝ իրականում ՃՏՊ-ների մեծ մասի կամ գոնե մի մասի հիմքում կարող է մեքենայի անսարքությունը լինել: Պատգամավորն ասաց, որ չէր ցանկանա դա կապել միայն տեխզննում իրականացնող կազմակերպության կամ ոստիկանության հետ: Նա ընդգծեց՝ հասարակության մոտ պետք է լինի այն գիտակցությունը, որ խնայեն իրենց առողջությունը, կյանքը, փորձեն մինչև վերջ պնդել, որ տեխզննման գործընթացն ապահովվի:

Նաիրա Զոհրաբյանը կրկին ընդգծեց՝ պետության կարգավորիչ դերը պետք է ակտիվացնել, որ որևէ վարորդ չստանա կտրոն, քանի դեռ չի անցել տեխզննում: Մախմուդյանը համաձայնեց Զոհրաբյանի հետ, սակայն նշեց.

«Եթե տեսնում ենք, որ պետական կառուցակարգերի անգործությունը տանում է մեր կյանքի ու առողջության վտանգմանը, պետք է պնդենք, որ տեխզննության կտրոնը տան միայն մեքենայի սարքինությունը ստուգելու պարագայում, մինչդեռ շատերը համագործակցում են, միայն թե կտրոնն արագ վերցնեն, գնան՝ չգիտակցելով, թե դա ինչքան կարևոր նշանակություն ունի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

19:46 18.04.2025

Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկ

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ «Եվս մեկ օր և Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից լանջերի 6 հա տարածքում կմեկնարկի լայնածավալ ծառատունկը։ Նոր հիմնվող քաղաքային անտառում տնկվելու են պտղատու, դեկորատիվ և անտառային ծառատեսակներ։ Շաբաթ՝ ապրիլի 19-ին, ժամը […] ...

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

19:42 18.04.2025

Համլետ Մանուկյանը` աշխարհի գավաթի 5-րդ փուլի հաղթող

Սպորտային մարմնամարզության երիտասարդների աշխարհի չեմպիոն Համլետ Մանուկյանն աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում անընդմեջ նժույգ թափերում նվաճել է ոսկե մեդալ: Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող աշխարհի գավաթի 5-րդ փուլի եզրափակչում Մանուկյանը վաստակել է 14,700 միավոր: ...

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

19:37 18.04.2025

ՇՄՆ Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը ներկայացված է Leasing EXPO 2025 ցուցահանդեսին

Շրջակա միջավայրի նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը մասնակցում է Leasing EXPO 2025 խոշոր ցուցահանդեսին, որը մեկ հարթակում համախմբում է տարբեր ոլորտներում օգտագործվող ժամանակակից սարքավորումներ և ֆինանսավորման լուծումներ։ Ցուցահանդեսում Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացված է առանձին տաղավարով՝ իր ենթակա կառույցներով, որոնց թվում է նաև Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը։ Տաղավարում ներկայացվում են գրասենյակի իրականացրած և ընթացիկ բնապահպանական ծրագրերը, […] ...

BACK_TO_TOP