Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ

22:00 14.11.2018

SHANTNEWS.am-ն  արդեն հայտնել է, որ «Ղեկը աջ» նախաձեռնությունն այսօր ևս բողոքի ակցիա է կազմակերպել, այս անգամ՝ Կառավարության շենքի դիմաց:

Մուտքի մոտ որոշ ժամանակ կանգնելուց հետո նախաձեռնության անդամները որոշել են ավտոերթ իրականացնել Հանրապետության հրապարակում: Երթի ընթացքում ավտովթար է գրանցվել: Ակցիայի մասնակիցների հետ հանդիպման է դուրս եկել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական Նաիրի Սարգսյանը, ով առաջարկել է զրույցը շարունակել իր աշխատասենյակում: Սարգսյանի հետ Կառավարության շենք է մտել ակցիայի մասնակից: Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպումից հետո «Ղեկը աջ» նախաձեռնության անդամներն ասել են, որ առաջարկել են մեքենաները ավտոմասերի տեսքով ներմուծել, ապա վերականգնել աջ ղեկն ու վարել: Իսկ վարչապետի պաշտոնակատարի օգնականը խոստացել է քննարկել առաջարկն ու պատասխանել: Աշխատանքային օրվա ավարտին, սակայն, Նաիրի Սարգսյանն իջել է և ասել, որ ՊԵԿ-ի առաջարկը չի փոխվում: Այն է՝ մեքենաները ներկրել, չշահագործել այնքան ժամանակ, քանի դեռ ղեկը փոխված չէ ձախ: Իսկ ղեկը փոխելու համար մեկ տարի ժամանակ հատկացնել:  Սա լսելուց հետո «Ղեկը աջ» նախաձեռնության  անդամները որոշել են շարունակել ակցիան, հետ են կանչել գնացածներին և փակել Հանրապետության հրապարակից Տիգրան Մեծ պողոտա հատվածը: Ակցիայի մասնակիցները դանդաղ գնացել և եկել են հետիոտնային անցումով՝ թույլ չտալով մեքենաներին առաջ գնալ, առաջացնելով խցանում։ Ոստիկանները փորձել են նախ՝ փողոցից հանել ակցիայի մասնակիցներին, պատ են սարքել՝  թույլ չտալով ակցիայի մասնակիցներին անցուդարձ կատարել: Սա բանավեճերի պատճառ է դարձել. ի վերջո համաձայնության են եկել ՝ ակցիայի մասնակիցները փողոցից դուրս են եկել, բայց  ակցիան շարունակել են՝ դարձյալ Կառավարության շենքի մուտքի մոտ:

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները  փորձել են մոտենալ նաև Կառավարության շենքից դուրս եկող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, նա ասել է, որ գործնական հանդիպման է, շտապում է: Տիգրան Ավինյանի  գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանն է մոտեցել ակցիայի մասնակիցներին և ասել, որ Ավինյանն իրեն է  հանձնարարել զբաղվել խնդրով: Վարագ Սիսեռյանը վաղը կհանդիպի «Ղեկը աջ» նախաձեռնության ներկայացուցիչների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

17:20 18.04.2025

Քաղաքացիական բուժհաստատության աշխատակիցն ազատազրկված անձին փոխանցել է բջջային հեռախոս

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վանաձոր» տարածքային բաժնում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ այն մասին, որ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող դատապարտյալ Դ․Ն․-ին քաղաքացիական բուժհաստատությունում գտնվելու ժամանակ բուժհաստատության աշխատակիցը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պետք է փոխանցի արգելված իր։ Ապրիլի 17-ին դատապարտյալ Դ․Ն․-ն հերթական բուժումը ստանալու նպատակով տեղափոխվել է քաղաքացիական բուժհաստատություն։ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի […] ...

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

17:11 18.04.2025

ՀՌՀ նախագահն ընդգծել է հանրային մուլտիպլեքսում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակումը սահմանափակելու անհրաժեշտությունը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը ընդգծեց օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման սահմանափակման անհրաժեշտությունը՝ նշելով, որ առանց օրենսդրական փոփոխությունների հնարավոր չէ կանխել այլ երկրների քաղաքական օրակարգերի ներթափանցումը հայկական տեղեկատվական դաշտ։ «Շատ կարևոր ենք համարում օտարերկրյա հեռուստածրագրերի հեռարձակման խիստ կանոնակարգումը։ Անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, որոնք կբացառեն այլ երկրների քաղաքական օրակարգերի սպասարկումը հանրային մուլտիպլեքսում՝ բացառությամբ այն ծրագրերի, որոնք […] ...

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

17:08 18.04.2025

Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման արձանագրություններ․ ՆԳՆ

ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է […] ...

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

17:05 18.04.2025

Ավարտվել են «ՔԿԱԳ գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները․ Աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 21-ից

Արդարադատության նախարարությունն ավարտել է Հայ կրթական հիմնարկության հետ իրականացվող «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի կամավորների դասընթացները։ Շուրջ 200 մասնակցի ներկայացվել են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության գործունեությունը, թվայնացման մանրամասներն ու անձնական տվյալների հետ աշխատանքի կանոնները։ «Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվի թվայնացում» ծրագրի շրջանակում Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Հայ […] ...

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

17:00 18.04.2025

Վենսը դրական է գնահատել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հնարավորությունը

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը լավատեսություն է հայտնել Ուկրաինայում հակամարտության դադարեցման հնարավորության վերաբերյալ։ «Մենք իսկապես լավատես ենք, որ կարող ենք վերջ տալ այս պատերազմին», – ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահը նաև նշել է, որ Իտալիա կատարած այցի ընթացքում Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին կտրամադրի Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ թարմ լուրեր։ ...

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

16:51 18.04.2025

«Ռեալը» նոր դարպասապահ է փնտրում

Ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։ Այս հանգամանքը ստիպել է ակումբին սկսել նոր դարպասապահի որոնումները։ Նշվում է, որ կարճ ցուցակում ընդգրկված են մի քանի թեկնածուներ։ Մադրիդյան ակումբը դիտարկում է հետևյալ դարպասապահների թեկնածությունը․ Մայք Մենյան («Միլան»), Ժոան Գարսիա («Ժիրոնա») և Լուկաս Շևալյե («Լիլ»)։ Նշենք, որ Լունինի պայմանագրի ժամկետը «Ռեալի» […] ...

BACK_TO_TOP