15:15 18.10.2017
ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի կարծիքով՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջով «Ելք» խմբակցության ներկայացրած փաստաթղթում բավարար հիմքեր չկան:
Հրայր Թովմասյանի պնդմանը, թե միջադեպը նկարագրված չէ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց.
«Ի սկզբանե, շատ զարմանալի քննարկում է: Ասում եք՝ էս Սահմանադրության դրույթը ինչի՞ եք բերել-դրել օրենքի մեջ, երբ Թովմասյանը հարյուրավոր էդպիսի դրույթներ և՛ որպես նախարար, և՛ պատգամավոր դրել է, հարց չի ծագել, հիմա մեր որոշման նախագծի մեջ հարց է ծագում: Էս որոշման մեջ ի՞նչ եք սենց գրել կամ էս տառը խի՞ ա կանաչ, պետք ա շագանակագույն լիներ: Միջադեպը կոնկրետ նկարագրված ա: Կա պնդում, որ տեղի է ունեցել կոնկրետ բան, ասում են՝ եկեք էդ պնդումը չքննարկենք, այլ էս կյանքում ի՞նչ կա-չկա»:
Հրայր Թոմասյանն էլ նշեց, որ միջադեպի մասին փաստում են միայն կողմերից մեկի ֆեյսբուքյան գրառումները։
Հանձնաժողովի նախագահի հարցերը զայրացրին Նիկոլ Փաշինյանին:
«Կես ժամա հարցեր եք տալիս, տե՞նց ա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, ինչին էլ արձագանքեց Հրայր Թովմասյանը.
«Այո՛, ես կարող եմ ոչ թե կես ժամ, այլ երեք ժամ էլ հարցեր տալ։ Հարցի քննարկումը, ի տարբերություն լիագումար նիստի, սահմանափակված չէ»։
Պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հարցին, թե ինչ իրեղեն ապացույցներ կան, Փաշինյանը պատասխանեց.
«Ձեր խմբակցության պատգամավորների հետ խոսացեք, չե՞ք խոսացել, ձեր կողքն էր նստում, հիմա ստեղ չի, հարցրեք իրան: Բա հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի քննարկի՝ ապացույց կա՞, թե՞ չկա, էթիկայի կանոնների խախտում կա՞, թե՞ չկա: Շատ կոնկրետ պնդում է և դա պետք է քննարկվի: Հետագայում, որ ասում եք՝ 5 տարի իրար հետ պետք է աշխատեք, մենք պետք ա այո հասկականք՝ ոնց ենք աշխատում իրար հետ»:
Փաշինյանը հավելեց, թե իրենք խնդիր չունեն ընդհանրապես:
«Եթե միջանցքներում և նիստերի դահլիճում պետք է դուբինկեքով գալ և համապատասխան մենք կգանք, մենք պրոբլեմ չունենք: Եվ եթե էս միջադեպը կենկրետ գնահատականի չարժանանա, ես Ձեզ, որ էդ միջանցքներում անընդհատ էդ բաները տեսնելու եք՝ անկախ նրանից՝ ապացուցողական բազա լինելու՞ է, թե՞ չի լինելու»:
Փաշինյանը նաև հավելեց, որ սա իրենց նախագիծն է, ընդդիմացողները կարող են իրենցը բերել:
«Դուք էլ դրեք վերնագիր՝ ստեղծել ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից իր կոշիկները Արտաշես Գեղամյանով մաքրելու կապակցությամբ»:
Նշենք, որ հոկտեմբերի 5-ին ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի և «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև ծագած միջադեպը քննելու համար «Ելք»-ը պահանջում է հանձնաժողով ստեղծել, որը կգործի երկու ամիս, անհրաժեշտութան դեպքում դրա աշխատանքները կերկարաձգվեն 1 ամսով:
Հիմնական զեկուցող «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշել է, որ իրենք պահանջում են հանձնաժողովի կազմում ընդգրկել 10 մարդու:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...