Մետրոպոլիտենի աշխատակիցներից գումարներ են պահվում, որոնք տնօրինվում են անհասկանալի կերպով. Խաժակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
16:44:39
Ամսաթիվ
05 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+11.09 oC

Մետրոպոլիտենի աշխատակիցներից գումարներ են պահվում, որոնք տնօրինվում են անհասկանալի կերպով. Խաժակյան

17:08 13.11.2018

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն ավագանու նիստի ժամանակ՝ հարցուպատասխանի փուլում, խոսեց փակ բաժնետիրական ընկերությունների, մասնավորապես Երևանի մետրոպոլիտենի մասին:

«Մենք մշտապես բարձրաձայնել ենք մի խնդիր, որ փակ բաժնետիրական ընկերություններն օգտվում են Երևանի կողմից հատկացված բյուջեի զգալի մասից, բազմաթիվ ընթացակարգերով շատ ավելի պակաս թափանցիկ են, քան համայնքային բյուջեն է տնօրինվում: Բազմիցս բարձրաձայնել ենք, որ փակ բաժնետիրական ընկերություններում առկա են բազմաթիվ ռիսկեր, ուռճացված հաստիքացուցակներ, որոնք էլ ավելի մեծ բյուջե են պահանջում: Վերջերս մենք բողոքներ ստացանք մետրոպոլիտենից:

Այդ տեղեկություններով՝ աշխատակիցներից յուրաքանչյուր ամիս աշխատավարձից պահվում է  որոշակի գումար, այսպես կոչված՝ «Գթության ֆոնդին»: Այդ տոկոսները, որ վճարվում են, տնօրինվում են անհասկանալի կերպով, ոչ թափանցիկ: Մեր տեղեկություններով՝ սա տեղի է ունենում Երևանի մետրոպոլիտենում, որին կցված է 6 ավտոմեքենա: Ընդհանուր առմամբ՝ 4000-4500 լիտր վառելիք է տրամադրվում դրանց, բայց մի մասն է շահագործվում, մյուս մասը մսխում են Երևանի բյուջեի կողմից տրված գումարները»,- ասաց Խաժակյանը:

Նրա խոսքերով՝ անհրաժեշտություն կա վերանայելու փակ բաժնետիրական ընկերությունների գործառույթները:

Թեմայի վերաբերյալ հարց-առաջարկին պատասխանեց Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը:

«Բառացիորեն օրերս մենք քննարկումներ ենք ունեցել փակ բաժնետիրական ընկերությունների կարգավիճակի, բյուջետավորման, ֆինանսական հոսքերի և արդյունավետության խնդիրներով: Պլանավորում ենք թողնել այն ընկերությունները, որոնք տնտեսապես արդարացված բաժնետիրական գործունեություն են իրականացնում»,- ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

20:31 05.04.2025

Կոբախիձեն վստահ է, որ «Վրացական երազանքը» կհաղթի ՏԻՄ ընտրություններում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը լիակատար հաղթանակ կտանի տեղական ինքնակառավարման մարմինների աշնանային ընտրություններում, իսկ ընդդիմությունը դատապարտված է ձախողման։ «Մենք հավակնություններ ունենք ավելի լավ արդյունքների հասնելու, քան խորհրդարանական ընտրություններում։ Այսօրվա ուսումնասիրությունների համաձայն՝ մեր վարկանիշն էլ ավելի է բարձրացել։ Ընդդիմությունը դատապարտված է շատ ծանր պարտության բոլոր 64 համայնքներում։ Մենք հաղթելու ենք […] ...

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

20:15 05.04.2025

Դիետոլոգը նշել է գլխացավը թեթևացնող մթերքները

Որոշ մթերքներ կարող են թեթևացնել գլխացավը, ասում է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Դրանց անունները նա նշել է «Երեկոյան Մոսկվայի» հետ զրույցում։ Սոլոմատինայի խոսքով՝ գլխացավը կարող է առաջանալ նաև սովից՝ գլյուկոզայի պակասի պատճառով, այդ դեպքում կօգնեն ածխաջրերով հարուստ մթերքները։ Եթե ​​երկաթի պակասի պատճառով է գլխացավ է առաջանում, ապա պետք է սննդակարգ մտցնել միս, ավելացրել է նա։ Եթե […] ...

SHANTNEWS

20:00 05.04.2025

SHANTNEWS

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

19:50 05.04.2025

Էստոնիայի արտգործնախարարը սպառնացել է Հունգարիային ԵՄ-ում ձայնի իրավունքից զրկել

Էստոնիայի արտգործնախարար Մարկուս Զահնան հիշեցրել է Հունգարիային Եվրամիությունում ձայնի իրավունքից զրկելու հնարավորությունը, այդ թվում՝ Ռուսաստանի հետ համագործակցության համար։ Rheinische Post-ին տված հարցազրույցում նա կարծիք է հայտնել, որ Հունգարիան «խաղում է Պուտինի թիմում, ոչ թե եվրոպական թիմում»։ «Եվրամիության մասին պայմանագրի 7-րդ հոդվածում հնարավոր է անդամ պետությանը զրկել ձայնի իրավունքից, եթե նրա մասնակցությունը վտանգի է ենթարկում Եվրոպայի […] ...

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

19:40 05.04.2025

Եվրախորհրդարանը հայտարարել է նոր աշխարհակարգի մասին Թրամփի՝ տուրքերի ներդրման հայտարարությունից հետո

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և Եվրախորհրդարանում նրա խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը կարծում է, որ մաքսատուրքերի ներդրման մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունից հետո կարելի է խոսել նոր աշխարհակարգի մասին։ Funke մեդիա խմբին տված հարցազրույցում նա ասել է, որ «Թրամփի վարչակազմը առանց պատճառի կասկածի տակ է դնում հիմնարար բաները»։ «Եվ ես վախենում եմ, որ հին Ամերիկան […] ...

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

19:29 05.04.2025

Կամբոջան ԱՄՆ-ին կոչ է արել հետաձգել նոր մաքսատուրքերը

Կամբոջան խնդրել է ԱՄՆ-ին հետաձգել ներմուծման նոր մաքսատուրքերի սահմանումը և բանակցություններ վարել մաքսատուրքերի փոխադարձ ընդունելի լուծում գտնելու համար։ Այս մասին հայտնում է Khmer Times թերթը։ Ըստ հրապարակման՝ Կամբոջայի վարչապետ Հուն Մանեթը նամակ է հղել նախագահ Դոնալդ Թրամփին, որում ասել է, որ Պնոմպենը հավատարիմ է ԱՄՆ-ից ներմուծման ծավալների ավելացմանը և ամերիկյան 19 կատեգորիաների ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափի […] ...

BACK_TO_TOP