Մեր գործունեության հիմքում աշխատանքի խրախուսման քաղաքականությունն է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Մեր գործունեության հիմքում աշխատանքի խրախուսման քաղաքականությունն է. Նիկոլ Փաշինյան

12:29 13.11.2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը 2019 թ. պետական բյուջեի նախագիծն իներցիոն է համարում, որովհետև այն հիմնված է պարամետրերի վրա, որոնք իրենք ստացել են որպես ժառանգություն: Նոյեմբերի 13-ին խորհրդարանում պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտնեց, որ ընթացիկ քաղաքական քննարկումների և որոշումների ազդեցություններն այս փուլում նախագծում հաշվի առնված չեն, ինչը չի նշանակում, որ ցանկացած պահի դրանք հաշվի չեն առնվի և չեն ներառվի: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ բյուջետային իրենց քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական և շրջադարձային փոփոխություններ:

«Բյուջետային մեր քաղաքական և տնտեսական ռազմավարությունը կարելի է անվանել աշխատանքի խրախուսման քաղաքականություն, որովհետև մեր գործունեության հիմքում հենց այդ տրամաբանությունն է դրված»,- ասաց նա` մասնավորեցնելով, որ այս հարցը կարևոր նշանակություն ունի:

Փաշինյանն ասաց, որ իրենց քաղաքական գործունեության ողջ ընթացքում հանրային փոփոխության կարևորագույն պայման են համարում անհատական ջանքը, այսինքն` երկրում հանրության մեջ չեն կարող տեղի ունենալ փոփոխություններ, եթե դրանց հիմքում ընկած չէ անհատական ջանքը:

«Երբ մենք մինչև այժմ սովորաբար ասել ենք տնտեսական աճ, զարգացում, նկատի ենք ունեցել, որ ինչ-որ տեղից խորհրդավոր մարդիկ կամ ընկերություններ պետք է գան և զարգացնեն պետությունը, կառավարությունն էլ զբաղվի դրանց հետ հարաբերությունների կարգավորմամբ, ապա մենք տնտեսական աճ ասելով նկատի ենք ունենում համընդհանուր ջանքի մեկտեղում, մեզ համար կարևոր է, որ Հայաստանում տնտեսական աճի կառուցվածքը փոխվի այնպես, որ դա լինի ներառող: Մեր քաղաքականության խնդիրն է` յուրաքանչյուր անհատի համար ստեղծել տնտեսական գործունեությամբ զբաղվելու իրական հնարավորություն: Մենք այսօր, ըստ էության, համարում ենք, որ քաղաքական մակարդակում այդ խնդիրը լուծել ենք. Հայաստանում այլևս չկան մենաշնորհներ, տնտեսական գործունեության սահմանափակումներ, ներմուծման և արտահանման արգելքներ, և, ըստ էության, սրանով քաղաքական նախապայմանները և տնտեսական նախապայմանների մի մասն ապահովված է: Առաջիկայում մեզ համար կարևորագույն խնդիրը լինելու է հենց տնտեսական նախապայմանների և պայմանների ապահովումը, որ տնտեսական գործունեության յուրաքանչյուր ձև լինի հնարավորինս մատչելի»,- ասաց նա:

Ըստ Փաշինյանի` աշխատանքի խրախուսման կարևորագույն որոշումն է «միկրոբիզնես» հասկացության սահմանումը, միկրոբիզնեսն ընդհանրապես ազատված կլինի բոլոր հարկերից, այսինքն` տարեկան 20-24 մլն դրամի շրջանառություն ունեցող բիզնեսը չի վճարի ոչ մի հարկ: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց` որոշակի սահմանափակումներ կլինեն` կապված ոլորտների հետ, կլինի նաև գոտիականության խնդիր, այս քաղաքականությամբ կփորձեն հատկապես մարզերում խրախուսել տնտեսական գործունեությունը:

Կառավարության ղեկավարն ասաց, որ, ըստ էության, կա երկու մոտեցում, որ իրենք այս միկրոբիզնեսով զբաղվող և իրենց կարիքները հոգալ չկարողացող կամ խնդիրներ ունեցող մարդկանց ասեն` գիտեք ինչ, մենք ընտրություններից առաջ ձեզ «կօգնենք», ընտրակաշառք կբաժանենք կամ ինչ-ինչ այլ մեթոդներով կաջակցենք, սակայն իրենք այլ ճանապարհ են ընտրում, հնարավորություն են ստեղծում, որ մարդիկ կարողանան աշխատանքի միջոցով ապահովել իրենց ընտանիքի բարեկեցությունը:

«Կարևոր է ընդգծել, որ միկրոբիզնեսի համար կլինի հնարավորություն, որ մինչև 3 աշխատող ունենալու պարագայում նրանց համար եկամտահարկի այլ ռեժիմ կգործի, այսինքն՝ այդ աշխատողները 5000 դրամի հաստատագրված վճարով կարող են լուծել եկամտահարկի խնդիրը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

18:12 18.04.2025

ՏԿԵ նախարարությունում հյուրընկալել են Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը ընդունել է Համաշխարհային բանկի ջրային ռեսուրսների կառավարման ավագ մասնագետ Ռանու Սինհանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մարտիրոս Նալբանդյանը, նախագահի տեղակալ Վարազդատ Մկրտչյանը, Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ոլորտի ավագ մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, Ջրամատակարարման և ջրահեռացման մասնագետ Սվեն Շլումպբերգերը և ոլորտային այլ մասնագետներ։ […] ...

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

18:06 18.04.2025

Խաչանովը Բարսելոնայի մրցաշարի կիսաեզրափակչում է

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Բարսելոնայում ընթացող ATP-500 կարգի մրցաշարում դուրս է եկել կիսաեզրափակիչ: Երրորդ շրջանում Խաչանովը 6-4, 7-5 հաշվով առավելության է հասել իսպանացի Ալեխանդրո-Դավիդովիչ Ֆոկինայի նկատմամբ: Աշխարհի 27-րդ ռակետը եզրափակչի ուղեգիրը կվիճարկի Կասպեր Ռուդ-Հոլգեր Ռունե զույգի հաղթողի հետ: ...

SHANTNEWS

18:00 18.04.2025

SHANTNEWS

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

17:58 18.04.2025

Նախագահը մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով աշխատաժողովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Դիլիջանում մասնակցել է «Հայաստանի տնտեսական մրցունակության բարձրացումը քաղաքականությունների և վարչարարության բարելավման միջոցով» խորագրով գործարար աշխատաժողովին։ Նախագահը հանդես է եկել աշխատաժողովի բացման խոսքով և ընդգծել նման նախաձեռնությունների և աշխատաժողովների կազմակերպման կարևորությունը երկրի տնտեսական զարգացման հիմնական ուղղությունների ճշգրտման, ինչպես նաև ոլորտային բարեփոխումների շարունակականության տեսանկյունից։ Ելույթի ավարտին Հանրապետության նախագահը հաջողություններ և արդյունավետ քննարկումներ է […] ...

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

17:54 18.04.2025

«Դպրոցական սնունդ» ծրագիրը կփորձարկվի Երևանի դպրոցներում․ քննարկում ԿԳՄՍՆ-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի տնօրեն Նաննա Սկաուի գլխավորած պատվիրակությանը: «Դպրոցական սնունդ» ծրագրի հաջորդ փուլի իրականացման շրջանակում պատվիրակությունն այցելել է ՀՀ Տավուշի, Լոռու և մի շարք այլ մարզերի հանրակրթական ուսումնական հաստատություններ, ուսումնասիրել ենթակառուցվածքներն ու ծրագրի ընթացքը: Արաքսիա Սվաջյանը ողջունել է […] ...

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

17:48 18.04.2025

«իԳործ» ծրագրի 2025-ի նախնական փուլն անցած մասնակիցներն արդեն հայտնի են

«իԳործ»՝ այսպես է կոչվում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերից մեկը, որի իրականացման նպատակն է արտերկրում բնակվող հայազգի մասնագետներին վերադարձնել հայրենիք և ներառել նրանց պետական համակարգում։ Ծրագրի շարժիչ ուժը հայրենադարձության գաղափարն է՝ վերադարձ ոչ միայն ֆիզիկապես, այլև՝ մտքով ու կարողություններով, որպեսզի գիտելիքն ու փորձը ծառայեն հայրենիքի զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP