17:35 12.11.2018
Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի հակատուբերկուլյոզային բաժանմունքը փակման վտանգի տակ է: Օրեր առաջ առողջապահության նախարարի պաշտոնակատարն է հայտարարել, որ մարզերում հակատուբերկուլյոզային բաժանմունքները փակվելու են, և հիվանդների բուժումը կենտրոնացվելու է Աբովյանի համապատասխան մասնագիտացված հիվանդանոցում:
Հիմնավորումն այն է, որ Գյումրիի բաժանմունքը թերբեռնված է՝ այն 35 մահճակալ ունի, որոնք ամիսներով դատարկ են: Ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցներն այսօր բողոքով եկել էին Շիրակի մարզպետարան, հայտնում է SHANTNEWs.am-ը:
Նրանք հանդիպել են Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանի հետ ու ներկայացրել, որ բաժանմունքը թերբեռնված է աշխատում վերջին երկու տարիներին, իսկ այդ վիճակը ստեղծվել է արհեստականորեն՝ 2 տարի առաջ կառավարությունը դեղորայքակայուն հիվանդների բուժսպասարկումը կենտրոնացրել է Աբովյանում: 30 բուժաշխատող ունի բաժանմունքը. նրանք համաձայն են դրույքաչափերի և մահճակալների թվի կրճատմանը, միայն թե բաժանմունքը չփակվի:
«Բաժանմունքը այդքան էլ թերբեռնված չէ: Մենք միշտ էլ աշխատել ենք ծանրաբեռնված, վերջին երկու տարիներին է, որ քիչ են հիվանդները, իսկ եթե հիվանդները քիչ են, դա բժիշկների լավ աշխատանքի արդյունքն է: Օպտիմալացումը ճիշտ որոշում կարող է լինել, բայց բաժանմունքը փակելն անմտություն է: 30 բուժաշխատող գործազուրկ կդառնա»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել են Գյումրիի ինֆեկցիոն-հակատուբերկուլյոզային հիվանդանոցի աշխատակիցները:
Նրանք դրույքաչափերը և մահճակալների թիվը կրճատելու առաջարկով գրություն են ուղարկել Շիրակի մարզպետարան: Մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը նշել է, որ գրությունն արդեն ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարություն:
«Պետք է սպասենք առողջապահության նախարարության պատասխանին, տեսնենք, թե ինչ դիրքորոշում ունի նախարարությունը, հաջորդիվ հասկանանք, թե ինչ քայլերի պետք է գնանք: Հարց է՝ եթե գնանք օպտիմալացման ճանապարհով, եթե կրճատենք մահճակալների թիվը, արդյո՞ք և՛ բուժանձնակազմի վճարման, և՛ պահպանման ծախսերը դրանից չեն կրճատվի: Պետք է փորձենք թեկուզ կես դրույքով պահենք աշխատատեղերը: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ դիրքորոշում կունենա նախարարությունը»,- բուժաշխատողների հետ հանդիպմանն ասել է Շիրակի մարզպետի տեղակալը:
09:04 23.11.2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավին00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ11:30 23.11.2024
Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլըԳլխավոր դատախազությունը, կարևորելով շարունակական կրթության միջոցով դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացումը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ մեկնարկել է «Հաղորդակցություն դատարանի դահլիճում. կոնֆլիկտների և սթրեսի կառավարում» թեմայով դասընթացների շարքը: Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր դատախազների համար: Առաջին դասընթացին մասնակցել են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և […] ...
11:23 23.11.2024
ՈՒԵՖԱ-ն ընդունել է մրցավարական սխալը Շվեդիա-Ադրբեջան խաղումՇվեդիայի ու Ադրբեջանի հավաքականների միջև Ազգերի լիգայի 6-րդ տուրի խաղում գրանցվել է մրցավարական կոպիտ սխալ։ ՈՒԵՖԱ-ում խոստովանել են, որ հանդիպումը սպասարկող լեհական մրցավարական անձնակազմը սխալմամբ է չեղարկել շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակի գոլը: Այս մասին գրում է The Sun-ը։ 3-0 հաշվի ժամանակ VAR-ի սենյակից խաղի գլխավոր մրցավար Պավել Ռաչկովսկուն հորդորել են չեղարկել անգլիական «Նյուքասլի» ֆուտբոլիստի գոլն […] ...
11:16 23.11.2024
Վարչապետը պարզաբանել է, թե ինչու է մի խումբ պաշտոնյաների խնդրել թողնել պաշտոններըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ՝ բոլոր այն պաշտոնյաները, որոնց ինքը խնդրել է թողնել պաշտոնները, իրենց ղեկավարման շրջանում փոխել են համակարգը։ «Որևէ մեկը չի կարող ասել, որ նրանց ղեկավարած համակարգերն իրենց նշանակման պահին եղել են նույնը և էական տարբերություն չեն կրել։ Սակայն գալիս է մի պահ, երբ համակարգը փոխող մարդը, ով այսպես թե այնպես պետք է […] ...
11:05 23.11.2024
Անահիտ Ավանեսյանը Գյումրիում զրուցել է բուժաշխատողների հետ, ծանոթացել ծառայությունների մատուցմանըԳյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է «Հանրապետական շտապօգնության ծառայության» Շիրակի մարզային կայան։ Տնօրեն Սահակ Հակոբյանը նախարարին է ներկայացրել նոր ներդրված կենտրոնացված ծառայության աշխատանքների ընթացքը, անցած ամիսներին իրականացված աշխատանքների արդյունքներն ու վերլուծությունը։ Անահիտ Ավանեսյանը կարևորվել է շտապ օգնության ծառայության արագ արձագանքումը, մարզի տարածքում շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչերի սպասարկումն առավել օպերատիվ […] ...
10:57 23.11.2024
WP. Թրամփը ցանկանում է աշխատանքից հեռացնել դատախազական թիմին, որը մեղադրանքներ է առաջադրել իրենԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է աշխատանքից հեռացնել դատախազ Ջեք Սմիթի թիմի բոլոր անդամներին, որոնք ղեկավարել են հանրապետականի դեմ քրեական գործը։ Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց խոսքով, աշխատանքից կազատվեն տասնյակ իրավաբաններ։ Պարզ չէ, թե որքան շուտ Թրամփը կարող է հեռացնել նրանց: Հրատարակության զրուցակիցներից մեկի խոսքով՝ […] ...
10:45 23.11.2024
Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայումԿատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է, որ 12 տարի առաջ պատրաստ է եղել կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում: «2012-ին համաձայն էի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Հիշում եմ Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցը, նրան չէր կարելի մերժել, սակայն «Բորուսիան» մերժեց առաջարկը»,- ասել է 36-ամյա լեհ ֆուտբոլիստը: Հիշեցնենք որ Լևանդովսկին Դորտմունդը ներկայացնող ակումբում հանդես է եկել 2010-2014 թվականներին, […] ...