«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը բացասական եզրակացությամբ ներառվեց ԱԺ նիստի օրակարգում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը բացասական եզրակացությամբ ներառվեց ԱԺ նիստի օրակարգում

16:02 12.11.2018

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվել է «Վիճակախաղերի մասին» ու «Ինտերնետային շահումով խաղերի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Նախագծերը ներկայացրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը: Նա առաջարկել է փակել Երևանում գործող բուքմեյքերական կետերը և դրանք տեղափոխել Ծաղկաձոր ու Ջերմուկ:

«Անմիջականորեն տոտալիզատոր կամ ավտոմատացված սարքավորումների միջոցով վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի վարչական սահմաններում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական սահմաններում, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական սահմաններում, Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում` կրթական և պատմամշակութային օջախներից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերից, հիվանդանոցներից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեռավորությամբ և  չափանիշներին համապատասխան տարածքներում»,- նշեց ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանը:

Հանրապետական խմբակցության պատգամավոր Սամվել ֆարմանյանը նկատեց, որ դա նշանակում է մենաշնորհ տալ ոլորտում գործող 5 ընկերություններից 2-ին, որոնցից մեկը Հայաստանում ընդհանրապես գրանցված չէ:

«Խնդիրը լուծելու տպավորություն է ստեղծվում: Մինչդեռ տպավորությունը կանցնի, խնդիրը կմնա: Այն բոլոր բեթշոփերը, որոնք հիմա գործում են բակերում, դրանց օգտատերերը կտեղափոխվեն ինտերնետային տիրույթ»,- ասաց Սամվել Ֆարմանյանը:

Նրա պնդմամբ՝ ՀՀ-ում ընդհանրապես պետք է արգելել բուքմեյքերական գործունեությունը:

«Ամեն դեպքում, եղած մտահոգություններով հանդերձ, ներկայացված այլընտրանքային նախագիծը գոնե հանրային ահազանգ է, որ այս խնդիրը կարգավորման անհրաժեշտություն ունի և փորձ է մասնակի կարգավորելու»,- ասաց նա:

Նշենք, որ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քվեարկությամբ բացասական եզրակացություն տվեց «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Այն կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

20:36 22.11.2024

Նիկոլ Փաշինյանը կրճատում է ծառայողական մեքենաների թիվը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Կրճատում են ծառայողական մեքենաների թիվը․ ավելի մանրամասն՝ այսօրվա հարցազրույցում»։ ...

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

20:28 22.11.2024

Զախարովան արձագանքել է Նիդեռլանդներ ներխուժելու ամերիկացի սենատորի կոչին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով ասել է, որ ակնկալում է ամերիկացի դիվանագետների վտարում Հաագայից՝ ԱՄՆ սենատոր Թոմ Քոթոնի՝ Նիդեռլանդներ ներխուժման մասին հայտարարություններից հետո, երբ Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և երկրի պաշտպանության նախարարության նախկին ղեկավար Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալման հրաման տվեց։ Դիվանագետը մեջբերել է ամերիկացի սենատորի խոսքերը, ով ՄՔԴ-ն անվանել է […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

20:20 22.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-17:00 Կոմիտասի պող. 59/6-61 շենքեր, Շահսուվարյան փ. 3-9 շենքեր, Թբիլիսյան խճուղի 3/2, 3/2 շենքեր, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 49/48, 49/53, 49/57 շենքեր և հարակից տարածքների առանձնատներ, Էմօշին, Նոր Թաղամաս, Ջասթ […] ...

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

20:13 22.11.2024

3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունից

ՀՀ ԶՈԻ հավաքականի անդամները 3 ոսկե, 3 արծաթե և 8 բրոնզե մեդալով ավարտել են մրցելույթները Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող Զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությունում: Մրցումային վերջին՝ 3-րդ օրը, Հայաստանի ներկայացուցիչներից մեդալակիրներ են դարձել հունահռոմեական ոճի ըմբիշ Կարեն Խաչատրյանն ու ազատոճային Մուշեղ Մկրտչյանը՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: 87 կգ քաշային կարգի բրոնզե […] ...

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

20:07 22.11.2024

Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր

Նոյեմբերի 22-ին, ժամը 14:46-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Սասնաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։03-ին, մարվել՝ 17։00-ին։ Այրվել է մոտ 700 հակ կուտակած անասնակեր։ ...

SHANTNEWS

20:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP