13:08 12.11.2018
Մի քանի օրից քառասուն օրական կդառնան հոկտեմբերի 17-ին Գյումրում պոլիէթիլենային տոպրակի մեջ հայտնաբերված երկվորյակները: Փոքրիկների միջոցառմանը մասնակից լինելու ցանկություն է հայտնել նրանց մայրը: Այս մասին ՀԺ-ին հայտնել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Մանե Թանդիլյանը:
«Կարծում եմ՝ փոքրիկ ընտանեկան միջոցառումը լավ առիթ է՝ նորից վերաիմաստավորելու շատ հարցեր: Ակնհայտ է, որ մայրը երիտասարդ է և կարիք ունի աջակցության»,- ասել է Թանդիլյանը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատարը կայքի հետ զրույցում նշել է, որ խորքային ուսումնասիրել է դեպքը և տեսել հնարավորությունը, որ երեխաները մեծանան իրենց կենսաբանական մոր հետ, ինչն էլ բխում է փոքրիկների շահից:
Թանդիլյանը հայտնել է, որ աշխատանք են տանում փոքրիկների մոր հետ, որպեսզի կարողանան ապահովել երկվորյակներ Վահեի ու Վահանի առողջ և բարեկեցիկ մանկությունը:
Թանդիլյանը հայտնել է, որ երկվորյակների մայրը ապրում է Երևանում:
«Մայրը այստեղ վարձով է ապրում, մենք տարբեր հնարավորություններ ենք դիտարկում Երևան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար»,- ասել է նա:
Փոքրիկներն այս պահին գտնվում են Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում:
SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մանե Թանդիլյանը ասել էր, որ Գյումրիում հայտնաբերված երկվորյակներին ընտանիք վերադարձնելու տարբերակ կա:
14:07 08.04.2025
Մհեր Գրիգորյանը և ՌԴ նախագահի ներկայացուցիչը քննարկել են կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հարցերՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ Միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության առկա և հեռանկարային ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև զբոսաշրջային հոսքերի խթանմանն ուղղված միջոցառումներին: Կողմերը հաստատել են իրենց փոխադարձ շահագրգռվածությունը գործընկերության հետագա խորացման հարցում […] ...
14:00 08.04.2025
Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարինՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է գործունեությունը առաքելության ղեկավարի պաշտոնում: Հանդիպմանը ներկա էր նաև Ալեքսանդր Թիմանը, ով առաջիկայում ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի պաշտոնը: Բարձր գնահատելով վերջին տարիներին հարկաբյուջետային կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՀ հետ կառուցողական և արդյունավետ փոխգործակցությունը՝ Տիգրան Խաչատրյանը շնորհակալություն է […] ...
13:53 08.04.2025
ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի հետԱպրիլի 7-ին աշխատանքային այցով Սլովենիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Սլովենիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Բարբարա Ժվոկելյի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-սլովենական երկկողմ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Զրուցակիցներն ընդգծել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության խորացման և փորձի փոխանակման կարևորությունը: ...
13:51 08.04.2025
Վրաստանում արգելվելու է կազմակերպությունների օտարերկրյա ֆինանսավորումը առանց իշխանությունների հավանությանՎրաստանի խորհրդարանը կքննարկի օրինագծերի փաթեթը ոչ կառավարական կազմակերպությունների (ՀԿ-ների) և քաղաքական կուսակցությունների՝ արտերկրից դրամաշնորհներ և ֆինանսավորում ստանալու մասին, լրագրողներին ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Երբ քաղաքական գործիչը դրսից փող է ստանում, վտանգ կա, որ նա կգործի օտար պետության շահերից ելնելով»,- պարզաբանել է նա։ Գործող օրենսդրության համաձայն՝ արգելվում է կուսակցությունների ֆինանսավորումը դրսից, սակայն կա դրույթ, […] ...
13:37 08.04.2025
Ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել մասնակցել Ուկրաինայի կարգավորմանըԵվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը Չինաստանին կոչ է արել ավելի ակտիվ դեր խաղալ Ուկրաինայի կարգավորման գործընթացում, ասվում է ԵՀ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ «ԵՀ-ի ղեկավարը վերահաստատել է ԵՄ-ի ամուր աջակցությունը Ուկրաինայում արդար և կայուն խաղաղությանը։ Նա կոչ է արել Չինաստանին ակտիվացնել ջանքերը՝ խաղաղ գործընթացում կարևոր ներդրում ապահովելու համար»,- ասվում է փաստաթղթում։ Նախկինում Եվրահանձնաժողովի […] ...
13:23 08.04.2025
ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացըՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ապրիլի 5-9-ը Տաշքենդում տեղի ունեցող Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում հանդիպել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ: ԱԺ նախագահի տեղակալը Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարին ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացը: «Հայաստանը հավատարիմ է մնում Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության ամրապնդման իր հանձնառությանը»,- նշել […] ...