«Չըխկլը փակ-չըկլը բաց»-ի դրույթ. ի՞նչ են ցանկանում ընդդիմադիր պատգամավորները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+10.09 oC

«Չըխկլը փակ-չըկլը բաց»-ի դրույթ. ի՞նչ են ցանկանում ընդդիմադիր պատգամավորները

13:37 18.10.2017

Ես ակնկալում եմ, որ ՔԿՀ-ում չլինի դուռ, որ ԱԺ պատգամավորի առաջ չի կարող բացվել, հայտարարել է «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հարցին: 

Թովմասյանն այնուհետ հարցրել է՝ արդյո՞ք «տեսակցությունն» ու «հանդիպումը» պատգամավորը տարբերակում է: Ըստ նրա՝ Հրաչյա Աճառյանի բառարանով էլ է ասվում՝ «տեսակցությունն իր մեջ հանդիպումը չի ներառում»:

«Տեսակցություն է նաև բանտում գտնվողի հետ հանդիպումը։ Քերականական իմաստով մեր ընկալման տեսակցությունը նաև հանդիպումն է, դուք էլ, որ բացեք հոմանիշների բառարանը, կտեսնեք, այսինքն՝ եթե տեսակցությունը հանդիպումն է, իսկ խուց մտնելուց չես կարող ասել ես իրեն չհանդիպեցի, արդյո՞ք այս դեպքում ևս Դուք շարունակում եք պնդել, որ քրեականական իմաստով տեսակցությունն իր մեջ հանդիպումը չի ներառում»,- ասել է Թովմասյանը:

 Ի պատասխան՝ Փաշինյանն արձագանքել է ասելով.

«Պարո՛ն Թովմասյան, երևի դուք ուշադիր չէիք, ես տալիս եմ նույն էդ հարցը, չեք կարող պատասանել, կռիվ մի՛ արեք։ Ասում եմ՝ եթե հսկիչը ամեն օր դուռը բացում, ներս է մտնում էդ խուց և հանդիպում կալանավորին, մինդչեռ նրա հետ տեսակցությունն արգելված է, ի՞նչ է դա։ Ուրեմն, ձեր մեկնաբանմամբ, ըստ Աղայանի բառարանի, եթե տեսաացության արգելք է իրականացվում, ուրեմն նրան պիտի նետենք տարտարոսը, որպեսզի որևէ մեկը նրա հետ չհանդիպի»:

Ըստ Փաշինյանիէ՝ կառավարության մեկնաբանությունը՝ կապված ձերբակալվածների պահելու վայր պատգամավորի անարգել մուտքի իրավունքին, կարելի է կոչել որպես «չըխկլը փակ-չըկլը բաց»-ի դրույթ: 

Հիշեցենենք, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածը հստակ սահմանում է այն անձանց շրջանակը, ովքեր առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին պահելու վայր և կալանավորվածներին պահելու վայր անարգել ելքի և մուտքի իրավունք ունեն, և նման իրավունք վերապահված է նաև ԱԺ պատգամավորին։ Բայց, միևնույն ժամանակ, նույն օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ պարբերությունը սահմանում է, որ կալանավորված կամ ձերբակալված անձանց տեսակցությունները քննության շահերից ելնելով կարող են արգելվել վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Փոփոխությունների առաջարկ ներկայացրած ընդդիմադիր պատգամավորներն առաջարկում են հստակեցնել իրավիճակը և արձանագրել, որ վերոնշյալ հոդվածում նշված անձանց շփումը ձերբակալված կամ կալանավորված անձանց հետ որևէ պարագայում չի կարելի արգելել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP