Ի՞նչ չեն կարողանում կիսել ԵՊՀ ուսանողական խորհուրդը և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+2.09 oC

Ի՞նչ չեն կարողանում կիսել ԵՊՀ ուսանողական խորհուրդը և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը

21:04 10.11.2018

ԵՊՀ ուսանողական խորհրդի և ուսանողական «Ռեստարտ» նախաձեռնության անդամների միջև տարաձայնությունները սկսվել էին դեռևս տարկետման օրենքի շուրջ ծագած տարաձայնություններից հետո: Հասարակական ու քաղաքացիական տարբեր իրադարձություններին զուգահեռ այս երկու ուսանողական խմբերի հարաբերությունները լարվել են, և երկու օր առաջ ԵՊՀ-ում տեղի ունեցավ բանավեճ ռեստարտականների և ուսխորհրդականների միջև: 

Ըստ «Ռեստարտի»՝ Ուսանողական խորհուրդն ապօրինի գործող կառույց է, քանի որ վերջինիս կանոնադրությունը հաստատված չէ ԿԳ նախարարության կողմից: «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության հիմնադիր-անդամ Դավիթ Պետրոսյանը ShantNews.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը 2015-ից տարեկան 8.5 մլն դրամ է հատկացրել մի կառույցի, որը իրավապես գոյություն չունի:

ԵՊՀ ՈւԽ կարգավիճակը սահմանվում է կրթության մասին օրենքի 28-րդ հոդվածում, որի համաձայն՝ ՈւԽ-ի կանոնադրությունը պետք է հաստատվի ԵՊՀ լիազոր մարմնի կողմից, այսինքն՝ ԿԳՆ-ի: Նշենք, որ ՈւԽ-ն և ԿԳՆ-ն հաստատում են, որ ԵՊՀ ՈւԽ կանոնադրությունը հաստատված չէ լիազոր մարմնի կողմից:

«Համալսարանում ՈւԽ-ի հետ կապված ունենք մի կազուսային իրավիճակ, երբ մարդիկ 3 տարի շարունակ համալսարանի ռեսուրսներից գումարներ են ստացել, ծախսել են դրանք և հաշվետու չեն եղել ուսանողների առաջ: Բացի այս լուրջ օրենքի խախտումներից` ՈւԽ-ը խախտել է նաև իր կանոնադրական գլխավոր կետերը,  որտեղ նշված է, որ Ուսանողական խորհրդի գլխավոր մարմինը համագումարն է, որը պետք է գումարվի 3 տարին մեկ անգամ: Համագումարը տեղի էր ունեցել 2014-ի դեկտեմբերին, այսինքն՝ մյուս համագումարը պետք է տեղի ունենար 2017-ի դեկտեմբերին, բայց այս երեք տարիների ընթացքում ոչ մի համագումար տեղի չի ունեցել»,- ասել է Դավիթ Պետրոսյանը և հավելել, որ, ըստ կանոնադրության, նման համագումարներ պետք է տեղի ունենային տարին մեկ կամ երկու անգամ, որպեսզի հաստատվեն տարեկան հաշվետվությունները և նախագահության կազմը:

Հակադարձելով Դավիթ Պետորոսյանի ներկայացրած փաստարկներին՝ ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը ShantNews.am-ի հետ զրույցում շեշտեց, որ ներկայիս ուսանողական խորհուրդը անօրինական չի գործում: Խոսելով օրենքի շրջանակներում ՈւԽ կանոնադրությունը ԿԳՆ-ի կողմից հաստատելու մասին՝ ՈւԽ փոխնախագահն ասաց, որ այդ օրենքում արած ձևակերպումից չի բխում, որ ՈւԽ-ն ունի պարտավորություն՝ երաշխավորել ԿԳՆ-ի հաստատումը.

«Քանի որ Ուսանողական խորհուրդը իրավաբանական անձի կարգավիճակ չունի, ապա նա չի կարող առանձին իրավահարաբերությունների մեջ մտնել ԵՊՀ-ից դուրս գտնվող կառույցների, այդ թվում՝ ԿԳՆ-ի հետ: Բացի դրանից՝ ԿԳՆ-ն ճանաչել է ՈւԽ-ի օրինականությունը, քանի որ նրանք ընդունել են նախկինում մեր կողմից առաջադրված հոգաբարձուների խորհրդի ուսանող անդամների ցուցակը: Այսինքն՝ տեղի է ունեցել վարքագծային ճանաչում, իսկ ներկա ԿԳՆ կազմը նախկինի իրավահաջորդն է ու այստեղ ոչ իրավաչափության խնդիր ընդհանրապես չկա»,- ասել է ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը:

Խոսելով 8.5 մլն դրամից՝ Դավիթ Մաթևոսյանն ասաց, որ այդքան մեծ միջոցառումների, 18 հազար ուսանողի հետ առնչվող հարցերի համար դա մեծ գումար չէ:

Այս խնդրին անդրադարձել է նաև Կրթության և գիտության նախարարությունն փոխնախարարի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, հնարավոր լուծումների մասին նամակ է ուղարկել ԵՊՀ-ին և «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությանը: Այս նամակները նույնպես երկու կողմերի միջև կոնֆլիկտ են ստեղծել:

ԵՊՀ-ին ուղարկված նամակում փոխնախարարն առաջարկել է հրավիրել համալսարանի ուսանողության ընդհանուր ժողով, որը կընդունի Ուսանողական խորհրդի նոր կանոնադրությունը, որն էլ, օրենքի համաձայն, կներկայացվի ԿԳՆ հաստատմանը:

«Ռեստարտ»-ին ուղղված նամակում այս հարցի մասին ասված է.

«Այդ հակասությունները շտկելու և հետագայում խախտումները բացառելու նպատակով ԵՊՀ-ին առաջարկվել է ԵՊՀ գործող ուսանողական խորհուրդը լուծարել, ձևավորել նոր ուսանողական խորհուրդ և կազմակերպել ընտրություններ՝ ելնելով ինքնակառավարման սկզբունքից»,- գրված է Հովհաննես Հովհաննիսյանի՝ «Ռեստարտ»-ին ուղղված նամակում:

ԵՊՀ-ին ուղարկված նամակը

«Ռեստարտին» ուղարկված նամակը

Ռեստարտցիները կարծում են, որ այս ամենի լուծման համար իրավական գործընթաց պետք է սկսվի, այդ թվում՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ու այն ժամանակ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կապված, քանի որ 2015 թվականիցնրանք ֆինանսական միջոցներ են հատկացրել մի կառույցի, որին իրավունք չունեին գումար հատկացնել: «Ռեստարտ»-ի անդամներն այս հարցերի շրջանակում դիմել են ՀՀ կառավարությանը, Վերահսկողական ծառայությանն ու ԿԳ նախարարությանը: Դրան զուգահեռ մշակում են նոր կանոնադրություն, որով բացառելու են, որ համալսարանում գործի ընդամենը մեկ ուսանողական մարմին: Ըստ ռեստարտցիների մշակած կանոնադրության՝ յուրաքանչյուր ուսանող իրավունք է ունենալու ստեղծել ուսանողական միություն ու հավասար հնարավորություններով օգտվելու է հատկացվող ռեսուրսներից:

ԵՊՀ ուսանողական խորհուրդը սկսել է կանոնադրության բարեփոխման նախագիծ: ԵՊՀ ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը նշեց, որ փոխնախարար Հովհաննիսյանի առաջարկությունների հիման վրա նրանք այժմ աշխատում են կանոնադրության վրա՝ շտկում են այն: Առաջիկայում նոր մշակված կանոնադրությունը պատրաստ կլինի ու կներկայացնեն ԿԳ նախարարություն: ՈւԽ փոխնախագահի խոսքերով՝ ստեղծված խնդիրը լուծելու համար միակ իրավաչափ լուծումը սա է, ու նրանք ակնկալում են, որ ԿԳՆ-ն կհաստատի նոր կանոնադրությունը:

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP