17:10 10.11.2018
Համացանցում այս օրերին տարածվում է հայկական մարտական ռոբոտի աշխատանքը ներկայացնող տեսանյութ, որտեղ սարքը արագ-արագ խուսավարում է, նշանառում ու կրակում։ Այն առայժմ ունի միակ օրինակ, բայց հեղինակները մտադիր են այն զարգացնել ու մատակարարել հայկական բանակին:
Հայկական այս ռոբոտն աշխատում է հեռակառավարումով ու կարող է մարտական խնդիրներ կատարել, կամ ավելի պարզ լեզվով՝ հակառակորդի վրա կրակել հենց մարտի դաշտում, իսկ նրան կառավարող զինծառայողը կմնա թիկունքում՝ թաքստոցում, վտանգից հեռու։
«Այն վտանգավոր գործողությունները, որոնք հիմնականում հիմնականում հատուկ սոտրաբաժանումներն են կատարում առաջին գծում, մենք հույս ունենք, որ կամաց-կամաց այս սարքերը իրենց վրա կվերցնեն այդ ֆունկսցիան, և մարտական կորուստները բավականաչափ կնվազեն», – SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ռոբոտը նախագծած Վահան Իսաջանյանը։
Սարքը կարող է նույնիսկ փակ տարածքներ մտնել՝ շենքեր, թաքստոցներ՝ հակառակորդին բնում խեղդելու համար։ Դրա համար վրան կդրվեն համեմատաբար թեթև զինատեսակներ՝ ավտոմատ ու նռնականետ։
«Նռնականետը օգտագործվելու է ծանր տեխնիկա ոչնչացնելու համար, բայց իր ավելի շաժուն լինելու համար ընդհանրապես ինքնաձիգն է լինելու նրա վրա տեղադրված»,– նշեց նախագծողը։
Սարքը ճարպիկ է ու արագաշարժ, բայց և դիմացկուն է, ինչպես տանկը, չի վախենում փոշուց, ցեխից, անձրևից ու այլ խոչընդոտներից, որ կարող են լինել դաշտային պայմաններում՝ մարտի դաշտում։ Հեռակառավարվում է մինչև 10 կիլոմետր հեռավորության վրա, և հենց այդքան խորության վրա կարող է մարտ վարել հենց թշնամու թիկունքում։
Հիմա մարտական ռոբոտը արհեստանոցում է, և սարքը նախագծող Վահան Իսաջանյանը ցուցադրում է դրա կառավարման ձևը։
«Նրա հիմնական առանձնահատկությունը, նորամուծությունը մյուս անալոգների նկատմամբ այն է, որ մենք կապում ենք օպերատորի գլխի շարժումը (ակնոցը օպերատորը հագնում է աչքերին) անմիջապես զենքի շարժմնան հետ։ Այսինքն մյուս ձեռքերը արդեն լինում են ազատ՝ շասսիի ղեկավարումը իրականացնելու համար։ Ակնոցների մեջ օպերատորը տեսնում է այն, ինչ տեսնում է ռոբոտի վրա տեղադրված տեսախցիկը, իսկ տեսախցիկը նայում է այն ուղղությամբ, որ կողմ թեքված է գլուխը, որ կողմ թեքված է օպերատորի հայացքընշեց Իսաջանյանը։
Ռոբոտը այս ընթացքում փորձարկել են միայն որսորդական զենքով, քանի որ մարտական զենքով փորձարկումների համար անհրաժեշտ է պաշտպանության նախարարության թույլտվությունը։ Նախագծողները մտածում են սարքը բանակին ներկայացնել վերջնական տեսքի բերելուց հետո։ Այդպես էլ սկսել են 5 տարի առաջ․ այն ժամանակ այս սարքը շատ հավակնոտ կթվար, այդ պատճառով էլ սկսել են ինքնուրույն։
«Գործի մոտ 80 տոկոսն արդեն արված է։ Մոտավոր հաշվարկներով 2-3 ամիս, և վերջնական օրինակը պատրաստ կլինի վերջնական փորձարկումների համար»,– հայտնեց նախագծողը։
Նախագծողը վստահեցնում է, որ եթե այս ռոբոտի սերիական արտադրություն սկսվի, այն տասնյակ անգամ էժան կլինի հայկական բանակի համար, քան դրսում արտադրվող տարբերակները, իսկ հեռանկարում այս մարտական ռոբոտը կարող է ընդլայնել իր գործունեությունը ու նույնիսկ մարտ վարել ինքնուրույն։
23:54 02.04.2025
Հայ շախմատիստուհիների արդյունքները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում 3 խաղափուլից հետոՄարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 3 խաղափուլից հետո գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում: Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր: Կանանց միջազգային […] ...
23:49 02.04.2025
Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը մարտի 26-ից ապրիլի 1-ը (2025թ.): Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ մարտի 29-ին 30-ին և 31-ին, Շենգավիթում՝ մարտի 30-ին 31-ին և ապրիլի 1-ին, Արաբկիրում՝ մարտի 30-ին։ Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային […] ...
23:46 02.04.2025
Al-Ikhbaria. Իսրայելը հարվածներ է հասցնում Համայի և Հոմսի ռազմական օդանավակայանների մոտակայքումՍիրիական Համա և Հոմս նահանգների ռազմական օդանավակայանների մերձակայքը ենթարկվել է իսրայելական օդուժի հարվածներին։ Այս մասին հայտնել է սիրիական Al-Ikhbaria հեռուստաալիքը։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չկան տեղեկություններ: Տեղի լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը ավիահարվածներ են հասցրել Դամասկոսին: Հարվածների թիրախը եղել է Սիրիայի մայրաքաղաքի հյուսիսում գտնվող գիտահետազոտական կենտրոնը։ ...
23:41 02.04.2025
Երևանում բախվել են «Ford»-ն ու շտապօգնության մեքենանԱյսօր՝ ապրիլի 2-ին, շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են շտապօգնության «Toyota Hiace» մակնիշի և «Ford» մակնիշի ավտոմեքենաները։ Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, կոտրել այն, անցել հետիոտնի համար […] ...
23:32 02.04.2025
Հայհոյանք հնչեցրած վարորդը բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՆԳՆ պարզաբանում էՍոցկայքերում պարեկների մասնակցությամբ տարածված տեսանյութի առնչությամբ հայտնում ենք, որ պետական արարողակարգային միջոցառումների շրջանակում, երբ ոստիկանության ծառայողները ապահովել են մեքենաների շարասյան անցումը, վարորդներից մեկը հայհոյանք է հնչեցրել: Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Նա բերման է ենթարկվել Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին: Պարզաբանումներից հետո ազատ է արձակվել: ...
23:23 02.04.2025
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըԱպրիլի 2-ին, ժամը 20:54-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժին: ...