17:04 10.11.2018
Վրաստանում նախագահական ընտրապայքարը վերջին երկու շաբաթվա ընթացքում լարվածություն է առաջացրել Ջավախքում: Հոկտեմբերի 30-ին ծեծի էր ենթարկվել ընդդիմության ներկայացուցիչ Աշոտ Ռաիսյանը, իսկ նոյեմբերի 7-ին՝ մեկ այլ ընդդիմադիր` Ռեմիկ Պողոսյանը: Երկու դեպքում էլ ընդդիմությունը մեղադրում է Ջավախքից վրացական խորհրդարանի պատգամավոր ընտրված Հենզել Մկոյանին:
Բանն այն է, որ հոկտեմբերի 29-ին Վրաստանում նախագահի ընտրության առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքեցին իշխանության թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչ Գրիգոլ Վաշաձեն: Նշանակվեց երկրորդ փուլ:
Արդեն հոկտեմբերի 30-ին վրացական մամուլը հրապարակեց տեղեկություններ Ջավախքում քաղաքական հաշվեհարդարների և ընդդիմության նկատմամբ ճնշումների մասին: Այդ օրը ծեծի էր ենթարկվել Ախալքալաքում միավորված ընդդիմության պատասխանատու Աշոտ Ռաիսյանը: Վերջինս դրա համար մեղադրում է իշխող «Վրացական երազանք» կուսակցության անդամ, Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին:
SHANTNEWS.am-ը որոշեց լսել երկու կողմին էլ:
Հեռախոսազրույցում Հենզել Մկոյանն ասաց, որ Ջավախք այցելության ժամանակ նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին հայհոյել է Աշոտ Ռաիսյանը, ու թեև ջավախքցի երիտասարդները ցանկացել են ծեծել նրան, սակայն հենց ինքը՝ Մկոյանն է արգելել դա անել, սակայն ընտրությունից 1-2 օր առաջ Ռաիսյանը կրկին դիմել է սադրանքների, պատռել Սալոմե Զուրաբիշվիլիի նախընտրական պաստառները, ինչից հետո արդեն ենթարկվել է ծեծի, որի հետ ինքը որևէ կապ չունի:
Աշոտ Ռաիսյանը խոսակցության ժամանակ հայտնեց, թե ինքը հայհոյել է ոչ թե Սալոմե Զուրաբիշվիլիին, այլ նրա հետ Ջավախք ժամանած երիտասարդներին, որոնք իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել:
Ինչո՞ւ է տեղի ունեցել ծեծը և ո՞վ է հեղինակը: Աշոտ Ռաիսյանը համոզված է, որ հրահանգը տվել է անձամբ պատգամավոր Հենզել Մկոյանը, վերջինս հակադարձում է՝ հենց ինքն է տուժել, քանի որ ընդդիմության ներկայացուցիչը Ջավախքում արատավորում է իր և նախագահի թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիի հեղինակությունը: Որպես ապացույց՝ Հենզել Մկոյանը մեզ ուղարկեց տեսանյութ, որտեղ Աշոտ Ռաիսյանն ու նրա ընկերները ապօրինություններ ու ագրեսիվ քայլեր են անում «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի նկատմամբ:
Նոյեմբերի 7-ին էլ մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Ջավախքում, որից տուժողը եղել է Ռեմիկ Պողոսյանը: Հիվանդանոցում, սակայն, նա ոստիկանությանը հակասական տեղեկություններ է տվել, թեև ընդդիմադիր ուժերն ասում են, որ կրկին Հենզել Մկոյանն է հարձակում կազմակերպել: Հենզել Մկոյանն այս հայտարարությունը ևս հերքեց՝ ասելով, թե երբևէ չի ճանաչել Ռեմիկ Պողոսյանին, նույնիսկ այդ մարդը չի ուզում մեղադրել Մկոյանին, սակայն Աշոտ Ռաիսյանը շարունակում է պնդել, որ ջավախահայերը ենթարկվում են ճնշումների և վախենում են հրապարակավ խոսել Հենզել Մկոյանի անօրինությունների մասին:
Երկու դեպքի առիթով էլ Վրաստանում հարուցվել են քրեական գործեր, հայտարարություններ են արել ընդդիմադիր և իշխանության կառույցները: Ընդդիմության միասնական թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ասել է, որ Ջավախքում տեղի ունեցող գործողություններն ապացուցում են, որ իշխանությունը փորձում է ամեն կերպ ճնշել իրենց, իշխող կուսակցությունը հակառակ կարծիքին է՝ նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի քաղաքական կուրսը կրող ընդդիմադիր գործիչները դիմում են սադրանքների, բախումներ են հրահրում, որպեսզի իշխանության թեկնածուի նկատմամբ հակակրանք առաջացնեն:
Վրաստանում նախագահի ընտրությունը տեղի կունենա մինչև դեկտեմբերի 2-ը, իսկ Ջավախքում փոխադարձ մեղադրանքներն ու սպառնալիքները շարունակվում են, թեև բարիկադների երկու կողմում էլ հայեր են:
00:00 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 14.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...
23:55 14.04.2025
Արարատ Միրզոյանը Վիեննայում ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումներըԱպրիլի 13-14-ը Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Եվրոպական ու Հյուսիսային Ամերիկայի երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների աշխատաժողով: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների շուրջ: Նախարար Միրզոյանը ներկայացրել է հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացներում վերջին զարգացումները: Քննարկվել են տարբեր ուղղություններով, այդ […] ...
23:50 14.04.2025
Երևանում՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են «Hyundai»-ն ու «Opel»-ըԱպրիլի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:50-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի հարևանությամբ՝ «CPS» բենզալցակայանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ 35-ամյա Գրիգոր Ս.-ի վարած «Hyundai» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վահե Ս.-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Վարորդներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ […] ...
23:42 14.04.2025
Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը միանձնյա գլխավորում է IV դիվիզիոնի ԱԱ մրցաշարային աղյուսակըՀայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը Երևանում անցկացվող հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնության շրջանակում երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել՝ առավելության հասնելով Ուզբեկստանի ընտրանու նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։ Լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա բուլիտներում, որտեղ մեր ընտրանին փայլուն հաղթանակ է տարել […] ...
23:33 14.04.2025
Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ Սյունիքի մարզում կառուցվում է Խոտ ֊ Որոտան 11 կմ երկարությամբ ճանապարհը: ...